Iravunk.com | «Մեր քաղաքականությունը դասական «եւ-եւ»-ի շրջանակներում էր». Արմեն Աշոտյան
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Երեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան «Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ Մարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրան

«Մեր քաղաքականությունը դասական «եւ-եւ»-ի շրջանակներում էր». Արմեն Աշոտյան

Վերլուծություն

Այս հոդվածը գրելու շարժառիթն «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականն էր՝ «Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել» վերտառությամբ, որտեղ զուգահեռներ էին անցկացվում 2011-2013 թթ. արտաքին քաղաքական դրվագների եւ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության միջեւ:

Օգտվելով առիթից՝ ձեզ նաեւ հավելյալ տեղեկատվություններ կհաղորդեմ որոշ շրջանակների կողմից մեր հասարակության մի հատվածի մոտ ամրապնդած՝ «Սերժը մի գիշերվա մեջ Հայաստանը տարավ Մաքսային միություն» հեքիաթի վերաբերյալ: Իրադարձությունների մի մասին անձամբ եմ ականատես ու մասնակից եղել եւ որոշ դրվագներ կպատմեմ առաջին անգամ:

Եվ այսպես, միանշանակ համաձայն եմ խմբագրի հետ որ, այո, արտաքին քաղաքականության մեջ գործընկերների հետ պետք է մշտապես ազնիվ լինել:

Այդպիսի իմպերատիվով է իրականացվել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը (2008-2018 թթ.), եւ հոդվածում բերված զուգահեռը բացարձակ կապ չունի իրականության հետ:

Գործընկերների հետ ազնվության շնորհիվ է, որ Հայաստանն այդ ծանր տարիներին, երբ Մարտի մեկի ողբերգության վերքերը դեռ չէին սպիացել, երբ 2008 թ. օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը հասավ այդ պահի համար աննախադեպ մակարդակի, երբ միջազգային տնտեսական ճգնաժամը ստեղծում էր նոր մարտահրավերներ, կարողացավ դիմակայել արտաքին ճնշումներին, կարողացավ տանել բացառապես ազգային շահերի վրա խարսխված արտաքին քաղաքականություն:

Այդպիսին էր, օրինակ, 2008-2009 թթ. մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը», այդպիսին էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր նախապատրաստելու պատմությունը, այդպիսին էին Արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները, մասնավորապես, 2011 թվականի Կազանի հայտնի գագաթնաժողովին ընդառաջ, այդպիսին էր 2017 թվականի Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի նախապատրաստման եւ ստորագրման ընթացքը, այդպիսին էր Հայաստանի քաղաքականությունը ազգային շահերին վերաբերող ցանկացած հարցում:

Ինչ վերաբերում է բուն 2011-2013 թթ. իրադարձություններին, ապա, այո, Հայաստանն այդ ժամանակ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում բազմաթիվ ցուցանիշներով համարվում էր, հիրավի, առաջատար: Մենք բարեփոխումների ծավալով, որակով շատ եւ շատ ոլորտներում առաջ էինք անցել թե՛ Մոլդովայի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Վրաստանի ցուցանիշներից եւ դրա մասին խոսում էին մեր եվրոպացի գործընկերները:

Մի կարեւոր աքսիոմատիկ պնդում՝ Արեւելյան գործընկերությունը, երբ 2008-ին առաջարկվեց որպես լեհ-շվեդական նախաձեռնություն, համենայն դեպս, ԵՄ այդ պահի պաշտոնյաների հրապարակային ելույթներում, չէր դիտվում, որպես աշխարհաքաղաքական գործիք՝ Ռուսաստանի «ազդեցության» գոտուց նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների հանելուն (տեսեք ԵՄ պաշտոնյաների այդ տարիների ելույթները)։
Առաջնորդվելով աշխարհաքաղաքական մոտեցումների համադրման մեջ սեփական շահն առաջ մղելու ռազմավարական գերակայությամբ, Հայաստանը, Սերժ Սարգսյանի օրոք, հենց այդպես էլ մեկնարկել է այդ տարիների իր երկխոսությունը ԵՄ հետ:

Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկին եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, այդ տարիների Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլլեն, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, այլ համապատասխան պաշտոնյաներ գործընթացի մեկնարկին երբեք ընտրության հարց չէին դնում Հայաստանի առջեւ:
Ռուսաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանը չպետք է կատարեր ընտրություն:

Դա դասական «եւ՛-եւ՛»-ի քաղաքական պրոյեկտ էր բնութագրվում եւ սա էր պատճառը, որ Հայաստանը «բաց ճակատով» մտավ այդ պրոյեկտի մեջ: Մեր ռուս գործընկերները մշտապես տեղյակ են եղել եւ՛ այդ փուլում, եւ՛ մնացած փուլերում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունից:

Եղե՞լ է աշխարհաքաղաքական խանդ՝ գուցե՛:

Ի դեպ, ռուսական մամուլը երբեւէ մեր իշխանություններին շատ դրական վերաբերե՞լ է՝ ո՛չ:

«Առանձնահատուկ ջերմություն» չի նկատվել ո՛չ մեր պաշտոնավարման տարիներին, ո՛չ 2018-ի հայտնի իրադարձությունների նախաշեմին, դրանց ընթացքում եւ հետո: Ճշմարտության համար պետք է ասել՝ եւ ոչ մի երկրի մամուլ մեր նկատմամբ, մեղմ ասած, բարեհաճ չի եղել, եւ ռուսական մամուլն այստեղ, վստահաբար, առաջամարտիկը չէր: Սակայն ռուսաստանյան կենտրոնական հեռուստաընկերությունները, ի տարբերություն այսօրվա, երբեք այդ տարիներին ուղղակիորեն չէին անվանարկում Հայաստանին եւ մեր իշխանությանը։

Ի՞նչ եղավ հետո

ԵՄ պաշտոնյաները, ԵՄ հանձնաժողովի ղեկավարությունը մեծացող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին շատ կտրուկ փոխեցին իրենց հանրային խոսքն ու վերաբերմունքը Արեւելյան գործընկերության պրոյեկտի նկատմամբ՝ այն սկսելով դիտարկել «կա՛մ-կա՛մ» սկզբունքի շրջանակներում:

Թեպետ Հայաստանը շարունակեց ռեֆորմների իր ճանապարհը, որովհետեւ դրանք չէին արվում Եվրահանձնաժողովի չինովնիկներին դուր գալու համար եւ եթե դրանք չբխեին մեր պատկերացումներից, մեր երկրի շահերից, մեր ապագայի տեսլականից, ապա ամենագեղեցիկ եվրոպական «բլիթն» անգամ չէր կարող մեզ ստիպել իրականացնել այս կամ այն ռեֆորմը, սակայն, արդեն առաջանում էր լարվածություն, որը հաղթահարելու համար պահանջվում էր իրականում շիտակ եւ խելամիտ արտաքին քաղաքականություն:

Մեզ պետք չէր Բրյուսելում մեր «գլուխը շոյող ձեռք», մեզ պետք էր գործընկերային ամուր սեղմող ձեռք: Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից: Այն քանիցս հերքվել է հանրային դաշտում, եւ մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաեւ ես։

1.Եվ այսպես, դեռեւս 2013-ի վաղ գարնանը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում, որին մասնակից եմ եղել նաեւ ես, քննարկվել է այս հարցը, որ եթե հանկարծ ԵՄ-ն մեզ կանգնեցնի ընտրության առջեւ, ապա որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը:

Եթե «եւ՛-եւ՛»-ը, փոխվի «կա՛մ-կա՛մ» -ով ինչպիսի «կամ» պետք է ընտրենք մենք՝ ելնելով մեր անվտանգային եւ տնտեսական շահերից:
Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը:

Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաեւ ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը:

2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնեւում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաեւ այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ եւ մի շարք պետությունների ղեկավարներ:
Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, պատվիրակության կազմում էինք նաեւ Վիգեն Սարգսյանը, ես եւ այլ գործընկերներ:
Այդ գագաթնաժողովին շատ բուռն փակ քննարկում տեղի ունեցավ՝ ընթրիքի ֆորմատով, որտեղ Սարգսյանի եւ Բարոզոյի միջեւ բաց խոսակցություն տեղի ունեցավ այն մասին, որ ԵՄ-ն խաղի ընթացքում սկսել է փոխել խաղի կանոնները:

Եթե Արեւելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արեւելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական:

Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաեւ՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա: Սերժ Սարգսյանն իր ելույթի հրապարակային հատվածում եւս խոսել է այս մասին, նշելով. «Մեր պատկերացման մեջ Արեւելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»:

3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2013 թվականը:
Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն: Եվ, բնականաբար, Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաեւ ԵՄ ղեկավարների համար, քանզի այս մասին նրանց ներկայությամբ մի քանի անգամ խոսվել է նույն ԵԺԿ գագաթնաժողովների ընթացքում:

Ի՞նչ էր առաջարկում Հայաստանը ԵՄին եւ ինչու՞ մերժեցին մեզ այդ տարիների եվրոչինովնիկները

Այդ հարցին պատասխանելու համար պետք է մասնագիտական տեղեկատվություն հիշեցնեմ:

Այսպես կոչված Ասոցացման համաձայնագիրը բաղկացած էր իրականում 2 համաձայնագրերից՝ բուն Ասոցիացման համաձայնագիր (Association Agreement) եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (DCFTA):

Քանի որ, արդեն իսկ, Մաքսային միության ստեղծման պրոցեսն ընթացքի մեջ էր եւ մեզ կանգնեցնում էին «կա՛մ-կա՛մ»-ի առաջ, Հայաստանը խնդրել էր, որպեսզի 2013-ին Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մեզ հետ ստորագրվի միայն Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական փաստաթուղթն էր, իսկ DCFTA-ը վերաբանակցվի՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ:

Ցավոք սրտի, Եվրոպական հանձնաժողովի այդ տարիների ղեկավարները մերժեցին այս առաջարկը, պնդելով՝ կա՛մ երկու համաձայնագրերը պետք է ստորագրվեն, կա՛մ ոչ մի համաձայնագիր չի ստորագրվի: Այդպիսին է կարգը՝ ասացին մեզ:

Մինչդեռ, իրականության մեջ, Ուկրաինային թույլատրեցին առանձին ստորագրել Ասոցացման համաձայնագիր, իսկ մի քանի ամիս անց վերաբանակցվեց ուկրաինական DCFTA-ը եւ Ուկրաինան հետո ստորագրեց այդ համաձայնագրի թարմացված տարբերակը:
Այսինքն՝ Ուկրաինային թույլատրեցին այն, ինչը մերժել էին Հայաստանին եւ դա Եվրոպական հանձնաժողովի կրկնակի ստանդարտների ամենացցուն դրսեւորումն էր:

Սակայն, իրադարձությունների զարգացումն այստեղ չի ավարտվում՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման տեսլականն ու հրամայականը կար Սերժ Սարգսյանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության օրակարգում եւ Հայաստանը 2015-ից սկսեց ԵՄ հետ միասին բանակցել մի նոր՝ աննախադեպ շրջանակային համաձայնագիր, որն այսօր հայտնի է որպես CEPA՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Այն ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Պետք է հատուկ շեշտել, որ 2014-ի Եվրոպական Խորհրդարանի նոր ընտրություններից հետո ձեւավորված նոր Եվրոպական հանձնաժողովը շատ ավելի ճկուն էր արտաքին քաղաքականության հարցերում եւ իր գործընկերների հանդեպ վերաբերմունքով, քան նախորդն էր:
Դա միանշանակ, Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրամիության ընդլայնման հարցերով նոր հանձնակատար ավստրիացի Յոհաննես Հաննի եւ, իհարկե, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի շնորհիվ էր:

Հայաստանը կարողացավ, արդեն լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ ստորագրել մի համաձայնագիր, որով եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական առումով ամրապնդեց բարեփոխումների իր օրակարգը:

Ի դեպ, այդ համաձայնագրի նկատմամբ նույնպես ռուսական բազմաթիվ շրջանակներ կարող էին ունենալ հանրային կամ ոչ հանրային խանդ, սակայն, ՌԴ ղեկավարությունն ամբողջությամբ ոչ միայն տեղեկացված է եղել այս պրոցեսից, այլ նաեւ, ինչպես Արամ Աբրահամյանն է ասում՝ գործընկերների հետ ազնիվ լինելու շրջանակներում, Հայաստանի իշխանությունները, բանակցողները, մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը կապ է պահել ռուս գործընկերոջ հետ այս համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների շրջանակներում:
Պատահական չէ, որ այդ համաձայնագրի տեքստում, մի քանի տեղում նշված է՝ Հայաստանի ստանձնվող պարտավորությունները ԵՄ առջեւ սույն համաձայնագրով չեն կարող հակասել Հայաստանի այլ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորություններին: Ակնհայտ է, որ այստեղ սեւով սպիտակի վրա ակնարկը գնում է հենց ՀՀ- ԵԱՏՄ հարաբերությունների մասին:

Ի դեպ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն 2018 թվականի ապրիլի 9-ին ասել է, որ «Հայաստանն իր օրինակով ապացուցում է, որ ամենեւին անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»:

Լավրովն այդ մասին ասել է՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հարց ու պատասխանի մեջ. «Չի կարելի հետխորհրդային երկրներին դնել կեղծ ընտրության առջեւ՝ կամ Արեւմուտքի, կամ՝ Ռուսաստանի հետ: Դա չափազանց քաղաքականացված մոտեցում է: Կարծում եմ, ճիշտ ուղղությամբ քայլ էր այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք ճանաչում են նրա իրավունքներն ու պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»։

Խորանալ այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, որտեղ ինֆորմացիոն լրահոսն այն մասին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքում բողոքում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում՝ Արեւմուտքից, սպրդում է ոչ միայն ոչ պաշտոնական, այլ հաճախ նաեւ՝ պաշտոնական խողովակներով:

Գավառական մոտեցումները համեմատել հաշվարկված արտաքին քաղաքականության հետ առնվազն ո՛չ կոռեկտ է, ո՛չ էլ արդար:

Ուստի, բոլոր զուգահեռները, որոնք կարող են այսօր որոշ շրջանակների մոտ «տեսանելի» լինել, իրենց տակ չունեն եւ ոչ մի փաստական տվյալ, իրականության մեջ առկա ապացույցներին եւ փաստաթղթերին չեն համապատասխանում:

Այո, Սերժ Սարգսյանի իշխանությունն աշխարհաքաղաքական իմաստով ոչ թե ինչ-որ մեկինն էր, այլ բացառապես հայկական էր, Հայաստանինն էր ու Արցախինը: Գուցե այստե՞ղ կրկին փնտրեք 2018 թվականի իշխանազավթման ընթացքում Սերժ Սարգսյանի «գնալու մասին» գեոպոլիտիկ կոնսենսուսի արմատները…

Հ.Գ. Հուսով եմ, որ Հայաստանը կրկին կունենա այնպիսի իշխանություն, որ կկարողանա վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն, որի շրջանակներում չի նստի աշխարհաքաղաքական շպագատի վրա եւ կդադարի լինել ուրիշներից անվտանգություն աղերսող մուրացկան։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2022



Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ԵրանոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода