Ադրբեջանն իրավիճակը պարբերաբար տաքացնում է. Տիգրան Աբրահամյան
ՆերքաղաքականԽոսելով վերջին շրջանում նկատվող սահմանային լարվածության մասին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ասաց, որ Մարտունու շրջանում՝ Ամարասի դիրքերում, ադրբեջանական զորքը անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք այդ պահին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ են իրականացրել: Ըստ նրա` ընդհանուր առմամբ սահմանի ողջ երկայնքով լարվածություն է դիտարկվում:
— Կան տեղային որոշ շարժեր, որոնց նպատակն այս պահին դեռ դժվար է ասել, բայց այն, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում ադրբեջանական կողմը ակնհայտորեն գծագրված, հստակ նախանշված աշխատանքներ է իրականացնում, ակնհայտ է: Ադրբեջանն այստեղ իրավիճակը պարբերաբար տաքացնում է: Դրանք հիմնականում այն հատվածում են, որոնց ուղղությամբ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվել է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ