«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
-Արցախի կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկին՝ Մեսրոպ Առաքելյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելու հարցում։ Ասում են՝ Փաշինյանն ինչ-ինչ խնդիրների պատճառով դեմ է Առաքելյանի նախարար նշանակվելուն, ով ժամանակին իր խորհրդականն է եղել, ապա՝ սոցապնախարարը եւ 4 ամսից հրաժարական տվել։ Չնայած դրան՝ Առաքելյանը, ով նոյեմբերի 5-ին նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, պատերազմից հետո աշխատել է Փաշինյանի ղեկավարած կաբինետում՝ զբաղեցնելով սոցապնախարարի պաշտոնը։ Հատկանշական է, որ Առաքելյանն է այժմ իրականացնում ԱՀ կառավարության ֆինանսական բլոկի կառավարումը, եւ պատմում են, որ առանց նրա համաձայնության որեւէ քայլ չի արվում: