«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանը «վախենում» է խոշոր ձկներից. ինչ քրգործերով է զբաղված Հակակոռուպցիոն Կոմիտեն
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում:
Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով (որին մեղադրում էր քաղաքացուն սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են նախկին թալանչիները՝ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը`Քեթրինի Միհրանը, եւ այսպես շարունակ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում