Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավի Մարալը նշանվել է. Տեսանյութ Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Օրվա խորհուրդ. Ապրիլի 19 Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան

Եթե չգնանք քաղաքական դաշտի առողջացման, հարց չենք կարողանալու լուծել. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

«Ժողովրդական համախմբում» կուսակցությունը հայտարարություն էր արել, թե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ նախկին-ներկա փակուղուց դուրս գալու նպատակով արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական դերակատարներին եւ բոլոր ցանկացողներին, որոնք նախանշված երկու սկզբունքների շուրջ ունեն փոխհամաձայնություն, հրավիրում են կլոր սեղան քննարկման: Իսկ սկզբունքները հետեւյալն էին` գործող իշխանությունների հեռացում ու նախկին բոլոր իշխանությունների վերարտադրության եւ նրանց հետ համագործակցության բացառում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ` կայացած քննարկումից հետո:

— Նկատեցինք, որ հայտնի քաղաքական ուժերից որեւէ մեկը ներկա չէր քննարկմանը: Իրականում քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Ձեզ,  եւ որքանո՞վ արդարացվեցին սպասումները:

— Թիվն իրականում չեմ կարող ասել, բայց եղել են արձագանքողներ, որոնք պատրաստակամություն հայտնել են մասնակցել քննարկումներին: Ինչպես տեսաք, այո, քաղաքական ուժեր չկային, կային ավելի շատ անհատներ, որոնք այս օրակարգով հետաքրքրված էին: Իսկ ակնկալիքները չեմ կարող ասել` արդարացան կամ չարդարացան, որովհետեւ սրանից առաջ եղել է էլի հանդիպում, եւ մի շարք արտախորհրդարանական ուժեր համախմբվել էին իրար հետ ու վերջում եկել կոնսենսուսի, որ պետք է գնան խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցության: Մինչդեռ սա մեր առանցքային սկզբունքներից մեկն է, որ պետք չէ նրանց հետ գնալ համագործակցության: Հետեւաբար, նաեւ տրամաբանական է, որ քաղաքական ուժեր չէին մասնակցում քննարկմանը: Որեւէ քաղաքական գործընթաց աշխարհի ողջ պատմության մեջ չի եղել, որ այն մեծամասնությունն իրականացնի, մշտապես այն իրականացրել են որակյալ փոքրամասնությունները: Չեմ ասում, թե այդ որակը մենք ենք, բայց այդ հայտը ներկայացրել ենք եւ մինչեւ վերջ, բնականաբար, գնալու ենք` անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Ի դեպ, մեր նախանշած երկու գլխավոր սկզբունքին գումարվել է եւս երկուսը: Բացի այն, որ իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, եւ նախկին իշխանությունները կամ նրանց ածանցյալ մարդիկ չպետք է վերարտադրվեն, նաեւ չպետք է լինի հակարեւմտամետ եւ հակառուսամետ դիսկուրսը: Մեր քաղաքական համակարգի կարեւոր խնդիրներից է այն, որ բոլորը փրկություն ման են գալիս բեւեռների մեջ, այնինչ պատմության մեջ չի եղել դեպք, որ ինչ-որ մեկը արտաքին վեկտոր ընտրելով` դառնա անվտանգ:

— Ձեր նշած սկզբունքներով մերօրյա քաղաքական դաշտում ո՞ր ուժերին եք  համարում համախոհ, որոնց հետ պատրաստ եք համագործակցել:

— Անուններ չեմ կարող ասել: Իհարկե, կարող է ես սխալվում եմ, չեմ հավակնում բացարձակ ճշմարտության, բայց մեր նշած սկզբունքները շատ կարեւոր առանցքային ֆիլտրացիոն մեխանիզմ է: Այն ամենեւին էլ նախասիրությունների մասին չէ: Ամենակարեւոր խնդիրը նույնականացնելն է իրավիճակը: Երբ հիվանդը գնում է բժշկի մոտ, բժիշկն առաջնահերթ դեղամիջոցներ չի առաջարկում, այլ նախ ախտորոշում է եւ նույնականացնում է, թե ինչ խնդիրներ ունի: Մենք պետք է կարողանանք ի սկզբանե նույնականացնել, թե ինչ քաղաքական դաշտում ենք:

— Այլ կերպ ձեւակերպեմ հարցս` այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում Ձեր նշած սկզբունքներին համապատասխան որեւէ քաղաքական ուժ կա՞:

— Համոզված եմ, որ եթե այդպիսի ուժեր չլինեն, ապա անհատներ գտնվելու են: Եթե այս գործընթացն ավելի հանրայնանա, առավել քան համոզված եմ, որ ձնագնդի էֆեկտ է ունենալու: Իրականում մենք պետք է կարողանանք նախ այս բեւեռվածությունն ու ամենակարեւորը` փակ շղթան հաղթահարել: Մենք խոսում ենք, որ արարող ազգ ենք, բայց տեսնում ենք, որ ներքաղաքական դաշտում կա երեք նախագահների վեկտոր եւ, որպես իշխանություն, վերարտադրվում է նրանցից մեկի վեկտորը: Պետք է կարողանանք ճեղքել այս շղթան, որովհետեւ իրավիճակը 180 աստիճան փոխվել է, բայց այսօրվա գեներացվող օրակարգերը, մարդիկ, մնացել են նույնը: Կարծես, մեզ հետ որեւէ բան չի փոխվել, ու մենք անընդհատ ուզում ենք գնանք հետ, որպեսզի ապագայում դառնանք ավելի մրցունակ: Սա նույնիսկ մշակութաբանորեն, փիլիսոփայորեն, ամեն առումով նոնսենս է: Պետք է առաջ շարժվել:

— «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն էլ էր ասում` «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա»: Ի՞նչ եք անելու, որ չվերածվեք նեոԱԺԲականների:

— Նշածս վերջին երկու սկզբունքները ֆիլտրացիոն մեխանիզմի ամենակարեւոր բաղադրիչներն են: Բոլորս շատ լավ գիտենք, որ ԱԺԲ-ն իր խոսույթում, որպես պետության փրկություն, առաջարկում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն: Այսինքն` հակառուսական եւ պրոարեւմտյան քաղաքականություն: Այնպես որ, իրենք հաստատ մեր նշած ֆիլտրի միջով չեն անցնելու: Իրականում եթե չառերեսվենք մեր խնդիրների հետ, չախտորոշենք այն եւ չգնանք առաջին հերթին ներքուստ առողջացման, արդիականացման քաղաքական դաշտում, մենք հարց չենք կարողանալու լուծել: Մինչդեռ հիմա, գուցե սխալվում եմ, բայց նույն ԱԺԲ-ի առաջարկած Հայաստանի փրկությունն` արտաքին վեկտորի փոփոխությամբ, ինձ համար ազգային անվտանգության սպառնալիք է: Մյուսը ուժը, որը կտեսնի փրկությունը Ռուսաստանի մեջ, էլի նույնը կասեի: Փաստացի, այսօր այլ օրակարգ չի գեներացվում:

— Երկրորդ կապիտուլիացիային հինգ պակաս իրավիճակում, չե՞ք կարծում, որ զուտ կենաց ասել է դառնում, թե պետք չէ հենվել որեւէ գերտերության վրա:

— Ոչ թե հենվել, այլ համագործակցել պետք է: Բայց եթե մենք կապիտուլիացիային հինգ ենք պակաս, ինչպես Դուք եք ասում, հավատացած եղեք այդ պարագայում մենք այլեւս կորցրած ենք լինելու ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Իսկ եթե նույնիսկ ուզում ենք ինչ-որ ժամանակ անգամ վեկտոր ընտրենք, պետք է կարողանանք այդ որոշումը կայացնելու ունակություն ունենալ: Մինչդեռ չունենք այս պահին, յուրաքանչյուր կողմ մեզնից կարողանում է ստանալ այն, ինչ պահանջում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода