«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ոչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ Բաբուխանյան

Ընդդիմությանը չի կարելի մեղադրել ոչինչ չանելու մեջ. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի` ամիսներ առաջ վայր դրած մանդատը վերցրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, իջեւանցի ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով մասնագիտությամբ պատմաբան է: Տեւական դադարից հետո` տիտղոսային ընդդիմության վերադարձը խորհրդարան երեկ հատկանշվեց նաեւ Դանիելյանի եւ եւս երկու ընդդիմադիր նոր պատգամավորների երդման արարողությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ԱԺ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՄԱՏԵՂԵԼ»

- Արդեն, որպես երդում տված պատգամավոր, Դուք ի՞նչ օրակարգով եք այս շրջանում եկել խորհրդարան:

— Հայտարարել ենք, թե ինչի համար ենք եկել եւ ինչ նպատակով: Մենք չենք դադարել պայքարը, այլ փողոցային պայքարը եւ Ազգային ժողովի աշխատանքը փորձելու ենք համադրել ու համատեղել: Շատ կարեւոր հարցեր կան, որոնք մեր երկրի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում` նախեւառաջ անվտանգային առումով, որոնք հրատապ բարձրացնելու, հետամուտ լինելու անհրաժեշտություն է առաջացել: Դրա համար խորհրդարանում ենք, վաղը կարող է լինենք փողոցում եւ մեկ ուրիշ վայրում, որտեղ պետք է մեր պետության շահերը պաշտպանել ու առաջ մղել:

— Այսօր ավելի շատ հենց ընդդիմադիրներն են տիտղոսային ընդդիմությանը քննադատում` նշելով, որ իրենք ձեզնից չեն պահանջել` Ձեր օրակարգով գաք Ազգային ժողով ու ասեք, թե այս տարբերակով փորձելու եք հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ամիսներով փողոցային պայքար ենք մղել, ամիսներով փողոցից տուն չենք գնացել, հնարավորն ու անհնարինն արել են, առողջապես էլ ենք տուժել, էլ չեմ ասում, որ մեր ընկերները մինչեւ հիմա կալանավայրում են: Մեզնից ինչ-որ հասանելիք եղել է, պատրաստ ենք հետայսու նորից էլի դնել մեր ամբողջ ռեսուրսն ու հնարավորությունները` այդ պայքարն առաջ մղելու համար: Բայց, ցավոք, դեռ խնդրի մի մասն ենք կատարել եւ կարողացել ենք ձախողել գործող իշխանությունների պլանները` նոր կապիտուլիացիոն պայմանագիր ստորագրելու: Ընդ որում` այս մասին միայն մենք չենք նշում, այլեւ մեր հարեւան երկրի վարչապետի, արտգործնախարարի մակարդակով բազմիցս շեշտվել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խանգարում են: Երկար մեջբերումներ չանեմ, Դուք էլ գիտեք, թե ինչ է ասում Թուրքիան:

«ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ ԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ»

— Կարծում եք` արդեն ընդդիմությանը հաջողվե՞լ  է իշխանության որեւէ  օրակարգ կասեցնել: Չէ՞ որ նույն պայմանագիր ստորագրելու վերաբերյալ բանակցությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իշխանությունն ինտենսիվ շարունակում է:

— Բանակցությունները կարող են շարունակվել, բայց ընդդիմությանը չի կարելի մեղադրել ոչինչ չանելու մեջ: Ընդդիմությունը շատ-շատ բան արել է, շատ-շատ բաներ էլ պատրաստվում է անել: Մենք բնականոն գործընթացի մեջ ենք եւ Ազգային ժողովում ու խորհրդարանից դուրս մեր անելիքն անելու ենք: Շուրջ 300 հազար մեր ընտրողները մեզ մանդատ են տվել, ինչը լիարժեք կիրառելու ենք` իրենց շահերի պաշտպանության եւ կենսական նշանակության խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առաջ: Քայլ առ քայլ շարունակելու ենք մեր ընթացքը եւ վերջնարդյունքում հասնենք մեր նպատակին: Գուցե այդ նպատակին հասնելու ճանապարհին այն ժամանակահատվածում, երբ փողոցային պայքար ենք մղել, չի բավարարել, բայց հետայսու եւս պայքարելու ենք եւ չկասկածե՛ք, հասնելու ենք մեր ցանկալի նպատակին:

— Բայց միչեւ այժմ այն քայլերը, որոնք իրականացվել է «Դիմադրություն» շարժման կողմից մեծ արդյունք չի տվել: Վերլուծե՞լ եք, թե ինչո՞ւ, օրինակ, վերջին հանրահավաքին մեծ թվով մարդիկ չհավաքվեցին:

— Ազգային հարցերով, Արցախի հարցով կան մտահոգ մարդիկ, որոնք պատրաստ են զրկանքներ կրել, դիմակայել այն ճնշումներին, որոնք գործադրվում են իշխանության կողմից: Բայց մյուս կողմից էլ, կան մարդիկ, որոնք գալիս ու մասնակցում են մեր երթերին, մեր հանրահավաքներին ու բազմաթիվ խնդիրներ են ունենում` աշխատանքից ազատում են, հալածանքների են ենթարկվում: Դուք տեղյակ չե՞ք: Ու սա մի դեպք չէ, հազարավոր նման դեպքեր կան: Ոչ բոլորն են պատրաստ այդ զրկանքների եւ խնդիրների միջով անցնել:

«ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՆՈՒՆ ԱՌԱՋ ՄՂՎԻ»

— Հետեւապես պայքարի մեթոդների, գործիքակազմի, ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

— Իհարկե, պետք է մեթոդները ավելացնել: Բայց, ըստ իս, միայն ազգային խնդիրները բարձրաձայնելը բավարար չէ: Մարդկանց մի խումբ էլ կա, որոնց իրենց սոցիալական առօրյա խնդիրներն է հետաքրքում: Մարդիկ կան, որ այդ օրը եթե չգնան աշխատեն, իրենց ընտանիքը սոված է մնալու: Այս թանկացումների պայմաններում շատ մարդիկ կան, որ մոտենում են եւ ասում` մեծ սիրով կգայինք, կմասնակցեինք հանրահավաքին, բայց սոցիալական խնդիր ունենք, չենք կարող: Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնցից ընդդիմությունը պետք է հետեւություն անի, թե ինչն է խանգարում ավելի մեծ զանգվածներին իրավիճակը հասկացնելու համար:

— Մի զանգված էլ կա, որն ասում է, թե «Դիմադրությունը» չի հստակեցնում` ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն, հոգնել են հարթակի նույն բանախոսներից, դրա համար էլ չեն գալիս հանրահավաքի…

— Իհարկե, ինչ-որ մարդիկ կան, որոնք նաեւ պահանջում են, որ անուն առաջ մղվի ու բարձրաձայնվի, թե ով է վարչապետի թեկնածուն: Ընդ որում` մի հատված չէ, որին հնարավոր է առանձնացնել, տարբեր հատվածներ տարբեր հարցեր ունեն, որոնք կյանքի իրավունք ունեն: Շատ հարցեր կան, որոնց հետ ես համամիտ եմ: Այո՛, Արցախի հարցը, ՀՀ անվտանգային խնդիրը գերակա է, բայց դրա հետ մեկտեղ կան հարցեր, որոնք եւս կարեւոր են, որպեսզի դրանց ընթացք տրվի:

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԸ, ՈՐ ՄԵԶ ՀՈՒԶՈՒՄ Է, ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՂԵՏԸ ԿԱՆԽԵԼՆ Է»

— Սահմանադրական ճանապարհով, առավել եւս այս Ազգային ժողովով, Դուք դեռ տեսնո՞ւմ եք հնարավորություն` այս իշխանությանը հեռացնելու:

Ընդդիմությունը բոլոր գործիքակազմերը, որոնք ունի իր ձեռքի տակ, պետք է օգտագործի` խորհրդարանի ամբիոնն  էլ, փողոցային պայքարով ճնշում գործադրելն էլ: Ամեն ինչ իրար հետ շաղկապված է: Մեկը մյուսին պետք է օգնի, ոչ թե խանգարի: Այո, հիմա մարդիկ կգտնվեն ու կասեն` խորհրդարանում ձեր լինելը պետք չէ, իմաստ չունի, բայց գտնում եմ, որ հազարավոր մարդիկ էլ կան, որ իրենց համար մեր այստեղ լինելը, կոնկրետ հարցերով հետամուտ լինելը կարեւոր է, որ վաղը խնդիրներ չունենա` էլի եմ կրկնում առաջին հերթին անվտանգային առումով եւ նաեւ առօրյա խնդիրների հետ կապված: Հազարավոր հարցեր են բարձրացնում, որ, ենթադրենք, բեռնատարները կանգնած, իրենց մթերքները փչանում է: Սա այդ մարդկանց կյանքի ընթացքում ամբողջ ստեղծածն է, որը վարկային միջոցներով ձեռք է բերել, գյուղմթերք արտադրել, ու այսօր այն փչանում է: Այդ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող այդ վնասը փոխհատուցել: Հակառակը` այդ մարդու ամեն ինչը` տնով, գույքով, իր եղածով կգնա բանկին ու իր ճակատագիրը կխեղվի: Հիմա ընդդիմությունը պե՞տք է զբաղվի այդ հարցով, թե` ոչ: Իհարկե, պետք է պահանջենք, մինչեւ վերջ հետամուտ լինենք, ամեն ինչ մեզնից կախված անենք, որ որ կարողանանք մի բան փոխել: Թեկուզ այն, որ մարդը իմանա, որ իր կողքը կանգնած ենք եւ մեզնից կախված ամեն ինչ անում ենք: Ու կապ չունի` այդ մարդիկ մեզ քվե տվել են, թե` ոչ, մենք պետք է այդ հարցով էլ զբաղվենք: Պետք է ընդունենք, որ բոլորս այս երկրում մի նավի մեջ ենք, թեկուզ մարդիկ էլ կան, որ այս պահին չեն հասկանում, ոչինչ, վաղը կհասկանան, շատ մարդիկ էլ կան, որ այս ընթացքում են հասկացել: Սրանք են կարեւոր կենսական նշանակություն ունեցող հարցերը, ոչ թե աղամանն ու սնդիկը, որը  հինգերորդային է:

— Իսկ դեռ ժամանակ ունե՞նք սպասելու, որ Ձեր ասած` որոշ մարդիկ էլ վաղը նոր հասկանան:

— Հասկանում եմ, որ ժամանակ չունենք, բայց այլընտրանքը ո՞րն է: Մենք ժողովրդի հետ ամենօրյա աշխատանք պետք է իրականացնենք: Հասկացնենք, բացատրենք: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ այս ամենը չդիտարկեն իշխանության գալու կռիվ: Ամենայն անկեղծությամբ` մեր խմբակցությունն իր առաջ գերնպատակ չի դրել իշխանության գալու: Առաջին ամենակարեւոր հարցը, որ մեզ հուզում է, այս պահին աղետը կանխելն է: Եվ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք: Հետագայում ո՞վ կգա, արդյունավետ կաշխատնի մեկ ուրիշ ուժ, դիցուք մենք էլ խորհրդարանում չենք լինի, կհամարենք, որ մեր բաժին առաքելությունը կատարել ենք:

«ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ Է, ՄԵՐ ԼԵԶՎՈՎ ԱՍԱԾ` ԶԵՄԼՅԱԿԸ, ԲԱՅՑ ԵՍ ԴՐԱՆՈՎ ՉԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ»

— Դուք Տավուշի մարզից եք, որի որոշ տարածքներ այս իշխանությունը համարում է անկլավ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին, եւ հնարավո՞ր է, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացով նաեւ Ձեր մարզից որոշ տարածքներ զիջվեն:

— Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի, չեմ ընդունում այդ «անկլավ» հասկացողությունն իմ խոսույթում, չկա նման բան: Դրանք մեր հայրենիքի մի մասն են: Եթե պատմություն կարդան, կհասկանան, որ դրանք ՀՀ սուվերեն տարածքում են: Հայաստանն այդ տարածքներով մտել է Խորհրդային միության մեջ: Դրանք մեր տարածքներն են, որտեղ ժամանակի ընթացքում ադրբեջանցիները եկել են եւ բնակվել: Ինձ համար էլի եմ շեշտում` դրանք անկլավ չեն, այլ մեր հայրենիքի մասն են, որոնք ստրատեգիական շատ կարեւոր նշանակլություն ունեն: Եթե հանկարծ այդ ամենը, Աստված մի արասցե, տեղի ունենա, լուրջ մարտահրավերների առաջ կկանգնենք: Կարծում եմ` Տավուշի համար այն կլինի ճակատագրական, որովհետեւ այն տարածքները, որոնց մասին խոսվում է, այդտեղով ե՛ւ միջպետական ճանապարհ է անցնում, ե՛ւ ռազմավարական մեծ նշանակություն ունի իր դիրքով, իր տեղանքով: Շատ-շատ ուրիշ հարցեր էլ կան, որոնց չեմ ուզում նշել:

— Իսկ այս հարցում կա՞ մարզում ընդհանուր մոտեցում, թե՞ դեռ ոգեւորված են, որ երկրի վարչապետն էլ է իջեւանցի:

— Բնականաբար, կան մարդիկ, որոնք այդ սկզբունքով են առաջնորդվում, որ իրենց հայրենակիցն է կամ մեր լեզվով ասած`զեմլյակը: Բայց ես դրանով չեմ առաջնորդվում, գտնում եմ, որ կապ չունի մարդու որտեղ ծնվելու ու մեծանալու հանգամանքը: Նա պետք է իր աշխատանքով ցույց տա, որ այդ տարածքները համարում է իրենը: Իհարկե, կան մարդիկ, որոնք համարում են, որ թե եթե նա այդ տարածքի հետ կապ ունի, չի կարող այդտեղ որեւիցե մի բան տեղի ունենա: Բայց նման կերպ մտածողներին ուզում եմ հարց տալ` Գորիսը, Կապանը, Շուռնուխը մերը չէ՞ր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода