Թատերական գործիչները միաձայն ՀԹԳՄ նախագահ վերընտրեցին Հակոբ Ղազանչյանին
ՄշակութայինՀայաստանի թատերական գործիչների միության 17-րդ համագումարի արդյունքում ՀԹԳՄ նախագահ վերընտրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Նշենք, որ թատերական գործիչները իրենց ընտրությունը կատարեցին միաձայն` բաց քվեարկությամբ:
Այնուհետեւ ընտրվեց ՀԹԳՄ նոր վարչության կազմը, որի շարքերում էին՝ Տիգրան Ներսիսյանը, Լիլիթ Արզումանյանը, Նարինե Սարգսյանը, Աննա Ասատրյանը, Հակոբ Ղազանչյանը, Կարապետ Շահբազյանը, Արմեն Խանդիկյանը, Արթուր Ութմազյանը, Արտաշես Մխիթարյանը, Արա Երնջակյանը, Լուսինե Երնջակյանը, Կամո Նաղդալյանը, Մարիաննա Մխիթարյանը, Կարեն Ներսիսյանը, Լյուդվիգ Հարությունյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Տիգրան Աթայանը, Արմենակ Բայանդուրյանը, Կարապետ Միրաքյանը, Ժիրայր Դադասյանը, Լուսինե Սահակյանը, Էլֆիկ Զոհրաբյանը, Արմեն Սարգսյանը, Աղասի Մելքոնյանը, Նարինե Մալյանը, Արթուր Սահակյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուբեն Աբրահամյանը, Հրաչյա Պապինյանը, Սոս Պետրոսյանը, Կարինե Խոդիկյանը, Արթուր Ղուկասյանը, Կարապետ Բալյանը, Սոնա Մելոյանը, Էմին Թորոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ