Ստամբուլահայ երգչուհի Սիբիլն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին
ՄշակութայինԹուրքիայում տեղի ունեցած պայթյունին անդրադարձել է ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼԸ:
«Կյանք... Այսօր կաս, իսկ վաղը չգիտես։ Գրեթե ամեն օր մեր քայլած ճամփաները: Դեռ երեկ նույն ժամերին քաղաքի այդ մասում էինք...», - գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:20-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Բեյօղլուի շրջանում։ Պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, վիրավոր է 53 մարդ: