Iravunk.com | Հայաստանն ու Արցախը չեն սկսվում ու վերջանում նիկոլներով. Սեւան Աղաջանյան
Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Զիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ) Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն «Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը» Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) «Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ) Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)

Հայաստանն ու Արցախը չեն սկսվում ու վերջանում նիկոլներով. Սեւան Աղաջանյան

Ներքաղաքական
Արցախի «Արդարության» կուսակցության երիտասարդական կազմակերպության կազմակերպած ֆորումին ելույթով հանդես է եկել «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ, «Հաղթանակի սերունդ» շարժման ներկայացուցիչ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, որը ներկայացնում ենք ստորեւ:
 
«Հայաստանը դարեր շարունակ, ելնելով իր աշխարհագրական դիրքից, ստիպված է եղել դաշնակցային հարաբերություններ կառուցել մեկ Արեւմուտքի, մեկ Արեւելքի հետ ու ամեն անգամ պայմանավորված տարբեր աշխարհաքաղաքական վերադասավորումներով՝ մենք կամ կորցրել ենք պատմական հայրենիքից ինչ որ մի կտոր, կամ առհասարակ բաժանվել ենք երկու, երբեմն էլ երեք պետությունների միջեւ։
 
Այսօր արդեն Հայաստանը եւ Արցախը որպես երկու առանձին միավորներ, բայց որպես ընդհանուր հայրենիք կրկին կանգնած են ընտրության առաջ եւ առաջարկվող տարբերակներից եւ որեւէ մեկը չի հստակեցնում գոնե Արցախի հայկական ճակատագրը։
 
Ներկա պահին մեզ համար այդքան էլ էական չէ, թե ում հետ կբանակցենք եւ ում հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք կբերենք, դրանից ավելի կարեւոր պայման կա։
 
Մեզ համար կան հստակ դիրքորոշումներ՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները մի կողմից եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը մյուս կողմից։ Այս կետերը այն կարմիր գծերն են, որոնցից նահանջ չկա։ Միայն ու միայն այդ կետերի պահպանման ու իրացման դեպքում նոր կարելի է դառնում քննարկել ցանկացած տեսակի բանակցություն ու պայմանավորվածություն։
 
Հայաստանի ու Արցախի հանրապետությունները անքակտելի միասնություն է։ Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ լեզու, մեկ հայրենիք եւ երկու լիարժեք պետություններ, սա այն նպատակներից մեկն է, որը դրվել է Ղարաբաղյան շարժման հիմքում եւ որը թերեւս հաջողել էր, եթե չլինեին մի մասը տանք, որ մյուս մասը պահենք մոտեցումը եւ տասնյակ տարիներ հետո ամբողջը տալու նպատակով իշխանության եկած խունտայի դավադիր ծրագիրը։
 
Թշնամին օրեր առաջ այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու՝ մեր համազգային մշակույթի կենտրոն Շուշի քաղաքում կրկին անգամ հոխորտաց, կրկին անգամ հիշեցրեց ՀՀ կապիտուլյանտ իշխանություններին տրված խոստումների մասին, բայց դրան զուգահեռ մենք պարտավոր ենք թշնամուն հիշեցնել ու պարզաբանել, որ Հայաստանն ու Արցախը չեն սկսվում ու վերջանում նիկոլներով։ Հակառակը՝ Հայաստանն ու Արցախը դա Նժդեհն է, դա Վազգենն է, դա Մանվելն է, դա Ռոբերտ Աբաջյանն է ու այն հազարավոր առյուծ տղերքն են, ումից նրանք վախեցել են ու մինչ օրս վախենում են։
 
Այո, գուցեեւ մենք հենց հիմա պատրաստ չենք նոր պատերազմների, բայց ծնկի եկած, թուրքի կոշիկ լիզելով բանակցություններն էլ մեզ ոչ մի դրական արդյունք չեն կարող տալ։
 
Այո, ինչպես օրեր առաջ Վերածննդի հրապարակում հնչեց, մենք պետք է համախմբվենք, բայց ոչ թե ամեն ինչ զիջող ուժի շուրջ։ Մեզ պետք է նոր ուժ, նոր բանակցող, որի շուրջ համազգային համախմբման դեպքում բանակցությունները կունեն լրիվ այլ ընթացք, հետեւաբար լրիվ այլ արդյունք։
 
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանը կազմում. ահա այն պարզ բանաձեւն ու աշխատանքային քարտեզը, որով մենք առաջնորդվում ենք։
 
Հավերժ փառք հայրենիքի համար ընկած հերոսներին։
 
Հավերժ փառք Հայստանին ու Արցախին և կեցցե այն հայրենիքը, որը մենք կբերենք», - եզրափակելով խոսքը՝ շեշտել է Աղաջանյանը:


Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода