«DANCE!». կայացավ Նարե Ղազարյանի եվրատեսիլյան երգի պրեմիերան
Մշակութային«Dance!», - այսպես է կոչվում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի մրցութային երգը, որի տեսահոլովակն արդեն հասանելի է հանրությանը:
Երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը եւ Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 19:00-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: