«Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանի կադրերը՝ ընդդեմ Ռոմանոս Պետրոսյանի կադրերի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի այստեղ նշանակած կադրերը պայքարում են նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի դեմ:
«ՊՈԱԿ-ում, այսպես ասած, կադրերի ջարդ է. Սիմիդյանի կադրերը հանդուրժել չեն կարողանում Պետրոսյանի կադրերին: Նոր «իշխանավորները» հներից (իրականում, սակայն, իրենց իսկ թիմակիցներից) ուզում են ազատվել ու դա անում են բացահայտ, ակնառու ձեւով, ինչը նկատելի է մյուս աշխատակիցների համար նույնպես»,- ասաց թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ դրա ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նիստուկացին բավականին քաջատեղյակ մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Մարատ Ատոմյանից տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում