«Ժողովուրդ». Արցախի նախկին ՊԲ հրամանատարի դեմ հարուցված քրվարույթով հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Արցախից Պաշտպանության բանակի գեներալներ են եկել Երեւան ու հանդիպել ուժային կառույցների ղելավարներին, քննարկել այն հարցը, որ Արզումանյանին պետք է բաց թողնել, արդար չէ, որ միայն նա է կալանքի տակ: Նշենք, որ քրեական վարույթով առերեսումների շարքը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում