Կոնստանտին Օրբելյանի եւ Հասմիկ Գրիգորյանի համատեղ համերգին ներկա է գտնվել 6000 հանդիսատես
Մշակութային
Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ՝ նշանավոր Զալգիրիս բեմահարթակում տեղի է ունեցել հայազգի նշանավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի եւ տաղանդաշատ երգիչ Կարլ Մագնուս-Ֆրեդրիկսոնի մասնակցությամբ համերգ, որին ներկա է գտնվել 6000 հանդիսատես։
Բացառիկ համերգային երեկոն լավագույն նվերն էր բարձր արվեստը գնահատող հանդիսատեսի համար։ Ներկայումս Կ․ Օրբելյանը մեծածավալ աշխատանք է իրագործում Կաունասի թատրոնում՝ զուգահեռաբար կատարելով նաեւ Նյու Յորքի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի աշխատանքը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում մաեստրոն պարբերաբար հայ արտիստների հետ է ելույթներ ունենում, իսկ Հասմիկ Գրիգորյանի հետ համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի։
Հիշեցնենք, որ Հասմիկ Գրիգորյանը մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի դուստրն է։ Տարիներ առաջ, երբ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգը տեղի ունեցավ Երեւանում, այդ ժամանակ Հասմիկն աննկարագրելի կատարումով սիրվեց նաեւ հայաստանյան հանդիսատեսի կողմից։ Դեռեւս վառ են տպավորությունները Հասմիկ Գրիգորյանի կողմից ներկայացված Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից որոշ հատվածների կատարումից։








