Փոխարժեք: $ , ,
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀ Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP) ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունում Նավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներով Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստել Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.am

«Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, որն արդեն մեկ տարի է աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում:

Մինչ այդ ո՞ր թատրոնում եք աշխատել:

— Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Կարճ ժամանակ աշխատել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Խաղացել եմ մի քանի տարբեր ներկայացումներում` «Մետրո» թատրոնում, որից հետո զորակոչվել եմ բանակ: Վերադարձել եմ 2020 թվականի օգոստոսի սկզբին, իսկ սեպտեմբերի 27-ին արդեն կամավոր մեկնել եմ Արցախ: Պատերազմից հետո` (մինչ Մոսկվա գալս) 2021 թվականին չեմ աշխատել:

Եկեք մտովի վերադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակահատված: Ինչի՞ միջով անցաք Դուք այդ օրերին:

— Ապրումներովս երբեք չեմ կիսվում նույնիսկ իմ ընկերների հետ: Միայն կարող եմ ասել, որ գնացել եմ սեպտեմբերի 27-ին, երբ թատրոնում առավոտյան փորձ էինք անում: Վերադարձել եմ նոյեմբերի 10-ին:

Մինչ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Մեծ հաշվով շատ բաներ ինձ համար նոր չեղան, որովհետեւ ծառայել եմ Ջրականում/Մեխակավան/, որը վտանգի առումով համարվում է առաջնային զորամաս: Ծառայության ընթացքում հասցրել եմ իրացնել այն գործողությունները, որոնք պետք է արվեն պատերազմի ժամանակ: Այլ բան էին զգում այն մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ էին զենք վերցրել:

Խոսենք կորուստներից… Զոհերի մեջ կայի՞ն մտերիմ ընկերներ:

— Իհարկե, մինչ Մոսկվա գալս հաճախ էի լինում Եռաբլուրում, խոսում, կիսվում ընկերներիս հետ մտքերով: Ցավոք, ինձ հետ միասին ծառայած տղաներ կային, որոնք զոհվեցին: Եվ կային նաեւ տղաներ, որոնց ծանոթ էի քաղաքացիական կյանքում: Իմ մոտ ընկերը` Արթուր Միրզոյանը, զոհվեց հոկտեմբերի վերջին Մատաղիսում, որի հետ մեկ տարի ծառայել ենք Արցախի պատվոպահակային վաշտում: Հետո այնտեղից, երբ մեզ տեղափոխեցին, Արթուրը գնաց Մատաղիս, իսկ ես` Ջրական: Երեք ամիս հետո նա պետք է զորացրվեր, եւ պետք է հանդիպեինք...

Եթե Ձեզ առաջարկեն խաղալ 44-օրյա պատերազմի թեմայով ներկայացման մեջ, կհամաձայնե՞ք նորից վերապրել անցյալի դաժան օրերը:

— Գիտեք, այլ բան է այնտեղ գտնվելը ու այլ բան է արդեն մտածելն անցածի մասին, որովհետեւ երբ առաջնագծում ես, գիտակցում ես պատասխանատվությունը: Եթե 44-օրյա պատերազմի մասին ներկայացման մեջ խաղալու առաջարկ լինի, դա ինձ համար աշխատանքի մի մաս կլինի: Ես մաքսիմալ սառն եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ եթե մենք ամեն ինչի մեջ պատերազմ փնտրենք եւ հիշենք մեր ձախողված օրերն ու դրա մեջ անընդհատ ապրենք, չենք գտնի լուծումներ: Պետք է դա ընդունենք, որպես կյանքի փորձ եւ հասկանանք, որ երկու ոտքի վրա կանգնած ենք ու գնանք առաջ` ինչպես դա կանի ցանկացած մարդ, ով իր ներքին կռիվն ունի:

Արցախի կորստի հետ հնարավո՞ր է հաշտվել:

— Մեծ ցավ է, որ կորցրել ենք Արցախի որոշ շրջաններ, բայց Արցախն ինձ համար կորսված չէ...

Հիմա Մոսկվայում եք, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ադրբեջանցիներ: Ադրբեջանցիների հետ հանդիպելիս կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

— Մոսկվան ինձ համար մի քաղաք է, որտեղ բոլորն իրենց գործով են զբաղված, եւ ոչ ոք ժամանակ չունի կանգնել ու նայել, թե դիմացինն ինչ ազգության է...

Վերադառնանք թատրոնի թեմային` ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոնի բեմ:

— Թատրոնում հայտնվել եմ պատահաբար: Հրավերով ներկա եմ գտնվել մեր կոլեգաներից մեկի ծննդյան արարողությանը եւ հենց այնտեղ էլ ծանոթացել եմ թատրոնի ապագա կոլեգաներիս հետ: Ստացա հրավեր պարոն Ստեփանյանից խաղալու «Սիրային քառանկյունի կամ կուբիկ-ռուբիկը» ներկայացման մեջ: Սկզբնական շրջանում, երբ ես նոր պետք է սկսեի փորձերով զբաղվել, թատրոնում դեպք պատահեց: Թատրոնը կորցրեց իր առաջատար դերասանին` Արթուր Դիլանյանին: Եվ ստացվեց այնպես, որ ես անուղղակիորեն սկսեցի փորձել դերեր, որտեղ խաղացել է նա: Եվ այս մեկ տարվա մեջ հասցրի ընդգրկվել երեք ներկայացման մեջ: Մեկը` «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի» ներկայացման մեջ Ռուբիկի կերպարն է, որը կխաղանք նոյեմբերի 12-ին: Խաղում եմ նաեւ «Վայ,վայ, կամ ուխտագնացություն դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի» կոչվող ներկայացման մեջ, որը ներկայացնում է Թիֆլիսի հայ ընտանիքի պատմությունը: Եվ խաղում եմ ռուսերեն լեզվով թատերականացված՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն» եմ ներկայացման մեջ, որի սցենարը վերցված է ֆիլմից, եւ որտեղ կերտել եմ Ջեքի՝ Հնդկաստանից վերադարձած հոր կերպարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար-դերասան շփումն ինչպիսի՞ն է:

— Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը` պարոն Ստեփանյանը, ամեն հարցի մոտենում է շատ բարի վերաբերմունքով: Քանի որ մեզ մոտ տարբեր ազգերի դերասաններ են աշխատում, իր խոսքը մեր թատրոնի դերասանները սիրով ընդունում են ու փորձում էլ ավելի կատարյալ ձեւով ներկայանալ բեմում: Ինքներդ պատկերացրեք, եթե ներկա են տարբեր ազգերի ու մենթալիտետների մարդիկ, որքան հետաքրքիր կլինեն մեր փորձերը: Շատ հաճելի է աշխատելը պարոն Ստեփանյանի հետ:

Չե՞ք կարոտում Հայաստանը:

— Իհարկե, շատ եմ կարոտում իմ մանկության բակը, Երեւանի կենտրոնի փողոցները, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները: Ընկերներիցս մեկը, որ մի քանի տարի Մոսկվայում էր ապրում, վերջերս գնացել էր Երեւան ու երբ վերադարձավ, հարցրի նրան` ի՞նչ էիր զգում: Ասաց` գիտես մեծ քաղաքում ես ինձ փոքր եմ զգում: Մեր քաղաքում այնպե՜ս էի մեծացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան


⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համարՖրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀՄեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունումՆավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներովԱրսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստելՌուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.amԱդրբեջանում գազի պայթյուն է որոտացել. կա վիրավորՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՖՈՏՈ. «Ահա և մենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի միասին». Լուսինե Թովմասյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակելԳրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը.Yerevan TimesՍամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվելԼրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած հանցավոր խմբի նպատակը մեկն է.... ՁայնագրությունՈվ է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. ԲացահայտումՖրանսիայի ՊՆ ղեկավարի հետ ՀՀ կժամանեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներԱլիկ Հակոբյանի կինոջ գրառումը՝ ամուսնում մասին.starnews.amՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպանՄենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքին. Արա ԶոհրաբյանԱշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասինԱրցախցիների ցանկացած ակտիվություն պետք է խեղդել օրոցքում. Փաշինյան նոր հրահանգ է իջեցրելՀՀ-ին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆԱյցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ». Սուրեն Պապիկյան«ՀՀ-ի կողմից վերջին սադրանքը» նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն.NEWS.amԻրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ ReutersԲաքվի հետ սահմանազատման աշխատանքն արդյունավետ եմ համարում, ինչ-որ բան հանձնելու հարց չենք քննարկումԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le FigaroԱրևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավարԿան ամուսնացած տղամարդիկ, ովքեր անգամ չգիտեն ինչպես եւ որտեղով են սեռական հարաբերություն ունենում. Սեքսապաթոլոգը` տաբու թեմաների մասինԱյս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊԱրտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ օրենքի պարզաբանումՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցըՄխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակՆաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն․ Արցախի նախագահը՝ ՀԿԿ-ում իր հարցաքննության մասինԳայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕդեսա, վերադարձիր տուն. ՄեդվեդևԽոպանչիներից գանձե՞լ հարկ թե՞ ոչ. Օրակարգային հարցը մեկնաբանում է բազում նախադեպային վճիռներ արձանագրած հայտնի փաստաբանը Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. ԱշոտյանԿառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրըՖրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան«Աստղիկ» բկ-ում հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հաղթանակով վերադարձած ծանրամարտիկներինՀայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода