Փոխարժեք: $ , ,
ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑ Դելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կա ՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Հայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրը Նշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համար Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան

«Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, որն արդեն մեկ տարի է աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում:

Մինչ այդ ո՞ր թատրոնում եք աշխատել:

— Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Կարճ ժամանակ աշխատել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Խաղացել եմ մի քանի տարբեր ներկայացումներում` «Մետրո» թատրոնում, որից հետո զորակոչվել եմ բանակ: Վերադարձել եմ 2020 թվականի օգոստոսի սկզբին, իսկ սեպտեմբերի 27-ին արդեն կամավոր մեկնել եմ Արցախ: Պատերազմից հետո` (մինչ Մոսկվա գալս) 2021 թվականին չեմ աշխատել:

Եկեք մտովի վերադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակահատված: Ինչի՞ միջով անցաք Դուք այդ օրերին:

— Ապրումներովս երբեք չեմ կիսվում նույնիսկ իմ ընկերների հետ: Միայն կարող եմ ասել, որ գնացել եմ սեպտեմբերի 27-ին, երբ թատրոնում առավոտյան փորձ էինք անում: Վերադարձել եմ նոյեմբերի 10-ին:

Մինչ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Մեծ հաշվով շատ բաներ ինձ համար նոր չեղան, որովհետեւ ծառայել եմ Ջրականում/Մեխակավան/, որը վտանգի առումով համարվում է առաջնային զորամաս: Ծառայության ընթացքում հասցրել եմ իրացնել այն գործողությունները, որոնք պետք է արվեն պատերազմի ժամանակ: Այլ բան էին զգում այն մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ էին զենք վերցրել:

Խոսենք կորուստներից… Զոհերի մեջ կայի՞ն մտերիմ ընկերներ:

— Իհարկե, մինչ Մոսկվա գալս հաճախ էի լինում Եռաբլուրում, խոսում, կիսվում ընկերներիս հետ մտքերով: Ցավոք, ինձ հետ միասին ծառայած տղաներ կային, որոնք զոհվեցին: Եվ կային նաեւ տղաներ, որոնց ծանոթ էի քաղաքացիական կյանքում: Իմ մոտ ընկերը` Արթուր Միրզոյանը, զոհվեց հոկտեմբերի վերջին Մատաղիսում, որի հետ մեկ տարի ծառայել ենք Արցախի պատվոպահակային վաշտում: Հետո այնտեղից, երբ մեզ տեղափոխեցին, Արթուրը գնաց Մատաղիս, իսկ ես` Ջրական: Երեք ամիս հետո նա պետք է զորացրվեր, եւ պետք է հանդիպեինք...

Եթե Ձեզ առաջարկեն խաղալ 44-օրյա պատերազմի թեմայով ներկայացման մեջ, կհամաձայնե՞ք նորից վերապրել անցյալի դաժան օրերը:

— Գիտեք, այլ բան է այնտեղ գտնվելը ու այլ բան է արդեն մտածելն անցածի մասին, որովհետեւ երբ առաջնագծում ես, գիտակցում ես պատասխանատվությունը: Եթե 44-օրյա պատերազմի մասին ներկայացման մեջ խաղալու առաջարկ լինի, դա ինձ համար աշխատանքի մի մաս կլինի: Ես մաքսիմալ սառն եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ եթե մենք ամեն ինչի մեջ պատերազմ փնտրենք եւ հիշենք մեր ձախողված օրերն ու դրա մեջ անընդհատ ապրենք, չենք գտնի լուծումներ: Պետք է դա ընդունենք, որպես կյանքի փորձ եւ հասկանանք, որ երկու ոտքի վրա կանգնած ենք ու գնանք առաջ` ինչպես դա կանի ցանկացած մարդ, ով իր ներքին կռիվն ունի:

Արցախի կորստի հետ հնարավո՞ր է հաշտվել:

— Մեծ ցավ է, որ կորցրել ենք Արցախի որոշ շրջաններ, բայց Արցախն ինձ համար կորսված չէ...

Հիմա Մոսկվայում եք, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ադրբեջանցիներ: Ադրբեջանցիների հետ հանդիպելիս կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

— Մոսկվան ինձ համար մի քաղաք է, որտեղ բոլորն իրենց գործով են զբաղված, եւ ոչ ոք ժամանակ չունի կանգնել ու նայել, թե դիմացինն ինչ ազգության է...

Վերադառնանք թատրոնի թեմային` ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոնի բեմ:

— Թատրոնում հայտնվել եմ պատահաբար: Հրավերով ներկա եմ գտնվել մեր կոլեգաներից մեկի ծննդյան արարողությանը եւ հենց այնտեղ էլ ծանոթացել եմ թատրոնի ապագա կոլեգաներիս հետ: Ստացա հրավեր պարոն Ստեփանյանից խաղալու «Սիրային քառանկյունի կամ կուբիկ-ռուբիկը» ներկայացման մեջ: Սկզբնական շրջանում, երբ ես նոր պետք է սկսեի փորձերով զբաղվել, թատրոնում դեպք պատահեց: Թատրոնը կորցրեց իր առաջատար դերասանին` Արթուր Դիլանյանին: Եվ ստացվեց այնպես, որ ես անուղղակիորեն սկսեցի փորձել դերեր, որտեղ խաղացել է նա: Եվ այս մեկ տարվա մեջ հասցրի ընդգրկվել երեք ներկայացման մեջ: Մեկը` «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի» ներկայացման մեջ Ռուբիկի կերպարն է, որը կխաղանք նոյեմբերի 12-ին: Խաղում եմ նաեւ «Վայ,վայ, կամ ուխտագնացություն դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի» կոչվող ներկայացման մեջ, որը ներկայացնում է Թիֆլիսի հայ ընտանիքի պատմությունը: Եվ խաղում եմ ռուսերեն լեզվով թատերականացված՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն» եմ ներկայացման մեջ, որի սցենարը վերցված է ֆիլմից, եւ որտեղ կերտել եմ Ջեքի՝ Հնդկաստանից վերադարձած հոր կերպարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար-դերասան շփումն ինչպիսի՞ն է:

— Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը` պարոն Ստեփանյանը, ամեն հարցի մոտենում է շատ բարի վերաբերմունքով: Քանի որ մեզ մոտ տարբեր ազգերի դերասաններ են աշխատում, իր խոսքը մեր թատրոնի դերասանները սիրով ընդունում են ու փորձում էլ ավելի կատարյալ ձեւով ներկայանալ բեմում: Ինքներդ պատկերացրեք, եթե ներկա են տարբեր ազգերի ու մենթալիտետների մարդիկ, որքան հետաքրքիր կլինեն մեր փորձերը: Շատ հաճելի է աշխատելը պարոն Ստեփանյանի հետ:

Չե՞ք կարոտում Հայաստանը:

— Իհարկե, շատ եմ կարոտում իմ մանկության բակը, Երեւանի կենտրոնի փողոցները, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները: Ընկերներիցս մեկը, որ մի քանի տարի Մոսկվայում էր ապրում, վերջերս գնացել էր Երեւան ու երբ վերադարձավ, հարցրի նրան` ի՞նչ էիր զգում: Ասաց` գիտես մեծ քաղաքում ես ինձ փոքր եմ զգում: Մեր քաղաքում այնպե՜ս էի մեծացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան


ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայությունՄարզպետ է այսօր պաշտոնանկ արվելու

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода