«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում