Iravunk.com | Մեր հասարակությունը ոչ թե քնած է, այլ քնած է ձեւանում. Մարգարյան
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին Նախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը «Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»

Մեր հասարակությունը ոչ թե քնած է, այլ քնած է ձեւանում. Մարգարյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Նոյեմբերի 5-ի «Դիմադրություն» շարժման հանրահավաքից հետո տիտղոսային ընդդիմությանը քննադատում են ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանամերձ շրջանակները: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ չհաջողվեց արդարացնել լայն զանգվածների սպասելիքները:

— Եթե իշխանամերձ շրջանակներն են քննադատում ընդդիմությանը, նշանակում է, որ ընդդիմությունը ճիշտ ուղղության վրա է, իսկ ընդդիմադիրների քննադատության հիմքում հիմնականում այն փաստն է, որ ընդդիմության քայլերը մինչ այսօր դրական արդյունք չեն ունեցել, ու դավաճան իշխանությունը շարունակում է գոյատեւել: Թե ինչո՞ւ էլի հնարավոր չեղավ լայն զանգվածների հրապարակ հանել, դրա համար կա մի ասացվածք` քնած մարդուն կարելի է արթնացնել, իսկ քնած ձեւացողին՝ ոչ: Մեր հասարակությունը ոչ թե քնած է, ու ինչ-որ ձեւով պիտի նրան արթնացնել, այլ քնած է ձեւանում, իսկ դրա պատճառը շատ պարզ է. իշխանության ապաքարոզչությունն ու խաղաղության կեղծ օրակարգի հետ կապված ժողովրդի հույսերը:

— Երթի ժամանակ այրվեց «խաղաղության պայմանագիր-կապիտուլիացիա» գրվածքով պաստառը, հայտարարվեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ըստ Ձեզ` սա բավարա՞ր էր, եթե իրականում նպատակն այդ գործընթացը կասեցնելն է:

— Բնականաբար, դա խորհրդանշական բնույթ է կրում, ինչպես ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի կողմից փաստաթղթի պատռվելը: Պարզ է, որ Արցախը փրկելու համար բավարար չէ ու չի կարող լինել: Լիովին հիասթափություն չապրելու համար պիտի արձանագրել, որ թեեւ ընդդիմության քայլերը դեռ չեն կարողացել կասեցնել այդ գործընթացի իրականացումը, բայց հաջողել են պայմանավորված ժամկետները հետաձգել ու ժամանակ շահել: Իմ համոզմամբ` եթե չլիներ «Դիմադրության» շարժումը, Նիկոլ Փաշինյանը շատ ավելի համարձակությամբ ու արագորեն երկրորդ կապիտուլյացիային համաձայնած կլիներ: Ընդդիմությանն առայժմ հաջողվել է այդ ընթացքը դանդաղեցնել, ու այս հարցում ես համաձայն եմ Իշխան Սաղաթելյանի հետ:

— Այդուհանդերձ Հայաստանին հաջողվե՞ց հույս արթնացնել Արցախին, որ մենակ չի թողնելու, թե՞ ճիշտ հակառակը՝ արցախցին ինքն իր գլխի ճարը պետք է տեսնի, ինչպես իշխանությունն է հետեւողական ձեռքերը լվանում այս հարցից:

— Պիտի անկեղծ լինեմ: Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում համախմբված քաղաքացիների թիվը հուսահատեցնող էր: Բայց, միեւնույն ժամանակ, եկեք էլի անկեղծ լինենք: Այս պահին Արցախի ժողովրդի ճակատագրի վրա որքանո՞վ ազդել կարող է Հայաստանի քաղաքացին: Հայաստանի քաղաքացին այս պահին կարող է իր մտահագությունը հայտնել ու նաեւ բարձրաձայնել իր տեսակետն ու պահանջը, բայց հիմնական քայլ վերցնողը իշխանություններն են: Այլ խոսքով` Հայաստանի քաղաքացին իր իշխանության միջոցով կարող է ազդել Արցախի ժողովրդի ճակատագրի վրա: Իսկ եթե իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են, Հայաստանի քաղաքացիների ցանկացած քայլ այս պահին ավելի շատ խորհրդանշական բնույթ կարող է կրել ու միայն հույս ներշնչել Արցախի ժողովրդին: Կարծում եմ` այս ուղղությամբ մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ Սփյուռքի խոսքը: Նրանք պարտականություն ունեն Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնել իրենց բնակած երկրների իշխանություններին:

— Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ այսքան ամիս անց տիտղոսային ընդդիմությունը ոչ միայն չի կարողացել հեռացնել այս, իրենց գնահատմամբ, դավաճանական իշխանությանը, այլեւ իրենց իսկ նկատմամբ է հիասթափություն գեներացնում:

— Բայց ընդդիմությունն ի՞նչ կարող էր անել, որ չի արել կամ զլացել է անել: Իշխանությանը հեռացնելու համար Սահմանադրությունը որեւէ լծակով չի նախատեսել ընդդիմության համար, իսկ փողոցով իշխանափոխությունը պահանջում է ժողովրդի զանգվածային մասնակցություն ու ներկայություն հրապարակում: Դրա համար ընդդիմությունը իրազեկման տարբեր ծրագրեր է իրականացրել: Սկսած ասուլիսներից մինչեւ մարզային հանդիպումներ: Ինչպես արդեն ասացի, մեր ժողովուրդը քնած չէ, այլ քնած է ձեւանում: Հեշտ է տանը նստել ու ընդդիմությանը մեղադրել, բայց ընդդիմությանը քննադատողներից որեւէ մեկը չի ասում, թե ո՞րն է այն գործնական քայլը, որ կարող էր վերցվել իշխանությանը հեռացնելու համար, իսկ ընդդիմությունը հրաժարվել է դրանից կամ արել է հակառակը: Ժողովրդի մի մեծ հատված տանը նստած կամ Ֆեյսբուքի իր հանգիստ անկյունում իր ընտրած ընդդիմությունից պահանջում է իշխանությանը հեռացնել, իսկ ընդդիմությունը դա կատարելու համար փողոցում ժողովրդի ներկայության կարիքն ունի, ինչը տեղի չի ունենում: Հենց այդ պատճառով էլ մենք հայտնվել ենք մի փակ շրջանակի մեջ:

— Զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն արդեն զբոսնում է Հյուսիսային պողոտայում, ծառատունկի է մասնակցում, ՔՊ վարչության ղեկավար է իրեն կարգում: Փաստորեն, հավելյալ երաշխիքնե՞ր է ստացել՝ իր իշխանության անսասանության համար, թե՞ սա իմիտացիա է:

— Չեմ կարծում հավելյալ երաշխիքներ է ստացել: Ավելի հակված եմ այն տարբերակին, որ նա փորձում է այնպես ձեւացնել, որ ամեն ինչ նորմալ է, ու իր հետ կապված որեւէ խնդիր չկա: Շուտով նոյեմբերի 9-ն է, ու հավանաբար պիտի այցելի Եռաբլուր: Թող նույն համարձակությամբ օրվա ընթացքում այցելի Եռաբլուր: Ի դեպ, նրա շուրջ ստեղծված իրավիճակը նույնն է նաեւ Սփյուռքում: Դուք հիշում եք վերջին անգամ արտասահմանյան իր այցերի ժամանակ, ե՞րբ է հանդիպել հայկական համայնքների ներկայացուցիչներին կամ վերջին անգամ ե՞րբ է դեմ դիմաց ասուլիսի մասնակցել:

— Ամեն դեպքում, այս անգամ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ավարտին չասվեց, թե ե՞րբ են կրկին հավաքվելու, ի՞նչ ճանապարհային քարտեզ ունեն: Սա նշանակում է, որ պայքարի այս ձեւաչափն իրեն սպառե՞լ է, թե՞ դեռ շանսեր կան ռեսթարթի:

— Ամեն ինչ կախված է ժողովրդի արձագանքից: Եթե նոյեմբերի 5-ին 100 հազար մարդ փողոց դուրս եկած լիներ, կարծում եմ` հանրահավաքն այլ ավարտ կունենար: Բայց նման անտարբերության պայմաններում նոր հանրահավաքի կոչ անելն ի՞նչ կտա մեզ: Ինչ վերաբերում է շանսերին, կարծում եմ` այն դեռեւս գոյություն ունի: Ինչպես միշտ, ես լավատես եմ: Ինձ մոտ գնալով ավելի է ամրանում այն համոզմունքը, որ Հայաստանում հաջորդ իշխանափոխությունը փողոցով տեղի չի ունենա: Այսինքն` ներկա դրությամբ դժվար կարելի է հույս ունենալ, որ միանգամից փողոց դուրս կգա այնքան ժողովուրդ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը պարտավոր կլինի հրաժարական տալ: Ժողովրդին փողոց դուրս բերելու համար ընդդիմության միջոցները գրեթե սպառված են, ու այս պահին միայն ահավոր մի ցնցում կարող է քնած ձեւացողներին ուշքի բերել: Բայց, միեւնույն ժամանակ, ներկա իրավիճակն էլ չի կարող երկար ժամանակ շարունակվել: Հիշեք, որ նույնիսկ Հայոց Առաքելական եկեղեցին Արցախի հարցով իր վճռական խոսքն ասաց ու ընդդիմացավ իշխանությանը: Հետեւաբար իշխանափոխության պահանջը գնալով հասունանալու է: Իմ համոզմամբ` Նիկոլ Փաշինյանին ձեռնտու տարբերակներից մեկը ժամանակավոր կերպով իշխանությունն իր թիմակիցներից մեկին հանձնելն ու ստվերից երկիրը կառավարելն է: Չեմ բացառում, որ ՔՊ-ի վարչության նախագահությունը ստանձնելով` հենց դրա համար էլ հիմքեր է ստեղծում:

— Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը ստեղծված իրավիճակում, որ նախ իր դեմքը փրկի, հետո էլ կարողանա երկիրը փրկել օրվա իշխանությունից:

— Արդեն ասացի, որ արմատական ընդդիմությունը սահմանափակ լծակներ ունի, որոնք մեծամասամբ օգտագործվել ու սպառվել են: Այս պահին միակ միջոցը խորհրդարանական մանդատներն են: Իմ համոզմամբ` «Հայաստան» դաշինքի որդեգրած մարտավարությունը միակ հնարավոր տարբերակն է: Բոյկոտելով հանդերձ նիստերը` ժամանակ առ ժամանակ խորհրդարանական ամբիոնն օգտագործել իշխանությանը մերկացնելու եւ ժողովրդի հետ շփվելու համար: Խորհրդարանական համակարգում անդամալույծ եղած ու արդյունավետ չաշխատող ԱԺ-ն դեպի հավանական իշխանափոխություն տանող սահուն միջոցներից կարող է լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода