ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է «Էրեբունի» արգելոց-թանգարան
Մշակութային«Էրեբունի» արգելոց-թանգարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այցի ընթացքում «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը դեսպանին ծանոթացրել է թանգարանի ցուցադրությանը, այնուհետեւ Էրեբունի ամրոցին:
Այցի ընթացքում ներկա էին նաև Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը եւ Տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:
Թանգարանի տնօրենը խիստ կարեւորել է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ համագործակցությունը եւ ներկայացրել վերջին տարիներին ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ իրականացված արդյունավետ համագործակցության ծրագրերը: