Ո՛չ ՊՈԱԿ-ի հնդիկ ֆեյքերին, ո՛չ ԼՏՊ-ին ու նրա թիմին չի հաջողվի հայ ազգի ոգին կոտրել, Մութաֆյան
Մշակութային«Թույնի ու ատելության դոզան 4 տարի պահպանվում է Հայաստանում եւ հայ հասարակության մեջ, իրար հերթ չտալով, յուրաքանչյուր խմբակ իր լսարանի համար։ Թունավորում են բոլորին, թույն ներարկում այն մարդկանց հանդեպ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են մինչեւ արյան վերջին կաթիլը կռիվ տալ հանուն հայրենիքի, հանուն հզոր Հայաստանի եւ ազատ ու հզոր Արցախի։ Վերջին օրերին թիրախավորել են մահ կամ ազատությունը հոգու մեջ դաջած ու հայրենիքի ցավով ապրող Իշխան Սաղաթելյանին, պարզ պատճառով՝ Իշխանը պատրաստ է նույնիսկ իր կյանքի գնով դեմ գնալ դավաճան իշախանություններին եւ կանխել հերթական կապիտուլյացիան։ Պարզ է, թե ինչու է արվում այդ ամենը. նախ, որպեզի ազգը թերահավատորեն մոտենա Իշխանի յուրաքանչյուր խոսքին, ատի նրան եւ նրան հասցնեն հոգեբանական ճնշման։ Բնականաբար, արդեն իսկ ոչ ՊՈԱԿ-ի հնդիկ ֆեյքերին, ոչ ԼՏՊ-ին ու նրա թիմին, ոչ էլ արամսարգսյանական մշտական օգտագործման подстилка-ներին չի հաջողվի ոչ Իշխանի, ոչ «Դիմադրություն» շարժման մյուս կազմակերպիչների եւ ոչ էլ հայ ազգի ոգին կոտրել։ Բավական է նայել Իշխանի աչքերին եւ այնտեղ տեսնել հայրենիք, իսկ իր ներսում հայրենիք ունեցողին կոտրելն անհնար է։ Այնպես որ, ոգով... Աստծով... մինչեւ վերջ...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: