Iravunk.com | Երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում. Այվազյան
Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Սասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. Աճեմյան Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները Թուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացել Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Մենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. Շարմազանով Չեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն Նիկողոսյան

Երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում. Այվազյան

Միջազգային

Ըստ Հայաստանի հականացիստական ճակատի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` Ռուսաստանն Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը չի շտապում ավարտին հասցնել, որովհետեւ իրականում դա իրեն պետք չէ:

— Կռվի ելքը Ուկրաինայի տարածքում չի որոշվելու: Ռուսաստանը, Ուկրաինայում կռիվը երկարաձգելով, մի քանի խնդիր է լուծում. առաջին հերթին` վերականգնում է իր ինքնիշխանությունը, այսինքն` ներքին ռեֆորմներ է իրականացնում: ՌԴ Սահմանադրությունը, որը Միացյալ Նահանգներն էր գրել, 2020 թվականին արդեն մի անգամ փոխել է, հիմա կրկին պետք է փոխվի, որով Ռուսաստանը լիարժեք կվերականգնի իր ինքնիշխանությունը: Այս կերպ Ռուսաստանը կտրում է կախվածությունը արեւմտյան կառույցներից, իսկ ընթացքում բանակում եղած խնդիրներն է կարգավորում, հող է նախապատրաստում, այսպես կոչված, ամերիկյան վեցերորդ շարասյանը մաքրելու իշխանությունից: Մոտ 600 հազար մարդ Միացյալ Նահանգներում որակավորում է  անցել, որպեսզի հետո գան ռուսական պետական ապարատում աշխատեն: Շուտով նրանք մաքրվելու են պետական ապարատից: Այս ամենից հետո Ռուսաստանը հաղթելու է ճիշտ այնպես, ինչպես Խրուշչովը հաղթեց 1962 թվականին` Կարիբյան ճգնաժամի միջոցով: Ուկրաինական պատերազմի ընթացքում անընդհատ բարձրանում են  խաղադրույթները, որն, ի վերջո, բերելու է միջուկային ճգնաժամի, ինչին ձգտում է Ռուսաստանը: Հենց պահը կհասունանա, եւ կլինի միջուկային ճգնաժամ, մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է պահպանել այն, ինչ ունեն` ռուսների հետ պայմանավորվելով, քան մի ռուսական հրթիռ մի օր ընկնի եւ իր ամբողջ ունեցածը վերացնի: Քանի որ Միացյալ Նահանգներն իր բնույթով ավազակ է, միշտ մտածում է` եթե իմ հակառակորդի հետ պատերազմի ընթացքում կարող եմ իմ կյանքը կորցնել, ավելի լավ է հետ քաշվեմ:Հենց այսպես էլ 1962 թվականին հետքայլ արեց Քենեդին: Այն ժամանակ Միացյալ Նահանգները 17 անգամ հզոր էր` միջուկային զենքի առումով, ԽՍՀՄ-ից: Քենեդին հարց էր տվել` որքա՞ն են իրենց շանսերը միջուկային պատերազմում հաղթել ԽՍՀՄ-ին: Ասել էին` 100 տոկոս, այնուհետեւ հետաքրքրվել էր, թե կարո՞ղ են երաշխիքներ տալ, որ ոչ մի սովետական հրթիռ չի ընկնի Միացյալ Նահանգների տարածքի վրա, գեներալներն ասել էին` երաշխավորում ենք, որ մի քանի հատ կընկնի: Քենեդին ասել էր, եթե անգամ մի հատ էլ կարող է ընկնել, ուրեմն` մենք հետքայլ ենք անում: Միացյալ Նահանգների դոկտրինում 300 տարի է գրված է` անընդունելի է, որ որեւէ օտար հրթիռ, թեկուզ ամենափոքր, ընկնի իրենց տարածքի վրա կամ օտարերկրյա որեւէ զինվոր ներխուժի իրենց տարածք: Հենց իրենք այդ վտանգը կզգան, եւ Միացյալ Նահանգների էլիտաները կսկսեն խոսել համատարած ատոմային ճգնաժամի մասին, իմացեք, որ շատ շուտով իրավիճակը գնում է դեպի հանգուցալուծման: Դրանից հետո Միացյալ Նահանգները կհամաձայնի եւ կկատարի այն պահանջները, որոնք Ռուսաստանի կողմից անցած տարի դեկտեմբերի 15-ին ներկայացվել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որտեղ ՌԴ-ն ասում է, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս ԽՍՀՄ տարածքից եւ ոչ մի գործողություն այստեղ չպետք է իրականացնի: Այդ ժամանակ, երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում, որովհետեւ Միացյալ Նահանգները դուրս կգա այնտեղից, եւ Զելենսկին իր ռեժիմով կա՛մ կփախնի, կա՛մ շատ արագ իր հարցերը կլուծեն:

Հիմա խնդիրն այն չէ, որ Հայաստանը չփոխի կամ փոխի իր աշխարհաքաղաքական վեկտորը: Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը մաս կդառնա Ռուսաստանի կողմից բարձրացրած ազգային ազատագրական համաշխարհային պայքարի` Միացյալ Նահանգների ավազակային, գաղութատիրական համակարգի դեմ, թե՞ գնա այդ ճամբար կամ կասի` ոչ մեկիդ կողմից չեմ (սա նույնն է, որ գնա այդ ճամբար): Իրականում չկա այստեղ նեյտրալ ճամբար: Չէր կարող Ստալինգրադի ճակատամարտի նախաշեմին մեկ էլ հանկարծ Հայաստանում քաղաքական գործիչները, էլիտաները սկսեին քննարկել, որ կարող է Հիտլերի հետ փորձենք` եւ-եւ անել: Մոսկվայում կասեին` դուք լրի՞վ եք ցնդել: 100 տարի առաջ անգլիացիները խաբելով եղած-չեղածներդ ձեռքներիցդ տարան, հիմա նույն բա՞նն եք անում: Այսօր Ռուսաստանն է համաշխարհային ազգային ազատագրական պայքարի լիդերը, ինչն օբյեկտիվ իրականություն է` անկախ նրանից, թե ում է դուր գալիս, ում` ոչ: Էլի եմ ասում` այսօր պայքարը հետեւյալն է` հայ ժողովուրդը, Հայաստանը մաս կդառնա՞ այդ ազգային ազատագրական պայքարի` սատանիստների դեմ, միջազգային իրավունքը ոտնահարողների դեմ եւ նրանց լծից ազատվելու համար, թե՞ այնուամենայնիվ, կասի` ես նեյտրալ եմ, ոչ մեկի կողմից չեմ:

Խնդիրն այն է, որ եթե հայ ժողովուրդն ինքնակամ եւ գիտակացաբար մտնի այդ պայքարի մեջ, հետո հաղթանակի դափնիներից օգտվելու գինը մեզ համար ավելի բարձր կլինի: Կասենք` մենք ներդրում ենք ունեցել, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Այն ժամանակ ԽՍՀՄ-ն ասաց` այն ժողովուրդը, որն ընդհանուր հայրենական պատերազմում տարած հաղթանակում մեծ ներդրում է ունեցել, արժանի է հարգանքի: Բացե՛ք Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների սղագրությունները: Այնտեղ Ստալինն ասաց, որ իրենք սխալ են գործել եւ Արեւմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն` հանձնարարելով, որ քննարկեն այդ հարցը: Ո՞վ դեմ կանգնեց` Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան: Նրանք խափանեցին եւ վախեցրին Սովետական Միությանը, որ եթե գնան Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը խլելու ճանապարհով եւ միացնեն այն Սովետական Հայաստանին, իրենք միջուկային զենք կկիրառեն Խորհրդային Միության դեմ: Ցավոք, այն ժամանակ Խորհրդային Միությունը միջուկային զենք չուներ, եթե ունենար, հաստատ այս հարցում կգնար մինչեւ վերջ: Այսօր մի կարմիր գիծ է դրված` դու Ռուսաստանի կողմից բարձրացված ազգային ազատագրական պայքարի մե՞ջ ես, թե՞ դրա դեմ ես: Ովքեր ասում են, թե պետք է նեյտրալ լինել, ուրեմն` հեքիաթ է պատմում եւ սպասարկում է Արեւմուտքի շահերը, որովհետեւ չի կարող լինել այնպես, որ Հայրենական պատերազմի ժամանակ ասես` չգիտեմ ում կողմից եմ: Եթե այդպես ես ասում, ուրեմն` Ռուսաստանն էլ պետք է ասի` խելոք նստեք սպասեք, ես իմ խնդիրները կլուծեմ, հետո կմտածեմ ձեր մասին: Միգուցե այդ ժամանակ, որպես քրիստոնյա ժողովրդի, մեծահոգաբար կգտնվի մեր հանդեպ, բայց սա՞ ենք մենք ուզում, թե՞ ուզում ենք պահպանել Երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ժողովուրդ լինելու տիտղոսը: Մինչդեռ այսօր շատ հայեր չգիտեն, թե ինչու է Ռուսաստանը գնացել Ուկրաինայում ինչ-որ գործողություն անում: Ռուսաստանը ոչ թե ուկրաինացիների դեմ է, այլ դուրս է եկել համաշխարհային անգլոսաքսոնական գաղութատիրության դեմ, որոնց արարքներից տուժել ենք նաեւ մենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода