Կիտրոնաջրի «կախարդական» հատկությունները Ադրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկով Հայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահները Հայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան Համբարձումյան Ստամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէ Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ Մրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբան

«Մեր արյան գնով ազատագրված տարածքները հանձնողն առաջինն իմ թշնամին է».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է «Ալմաստ» մշա­կու­թա­յին կենտ­րո­նի տնօ­րեն, ա­զա­տա­մար­տիկ ԶԵՄ­ՖԻ­ՐԱ (ՍՎԵ­ՏԱ) ՄԻ­ԼԻ­ՏՈ­ՆՅԱ­ՆԻ հետ, ո­րը հան­րու­թյա­նը հայտ­նի է ա­շուղ ԱԼ­ՄԱՍՏ ան­վամբ:

Տի­կին Ալ­մաստ, ին­չո՞ւ են այ­սօր քիչ հնչում ա­շու­ղա­կան եր­գե­րը:

— Մեր օ­րե­րում ա­շու­ղա­կան եր­գե­րը քիչ են հնչում, ո­րով­հե­տեւ այ­սօր ե՛ւ մեր ժո­ղո­վուր­դը, ե՛ւ մեր կա­ռա­վա­րու­թյու­նը, ե՛ւ մա­նա­վանդ մեր մշա­կույ­թի պա­տաս­խա­նա­տու այ­րե­րը պատ­րաստ չեն ա­շու­ղա­կան ար­վեստն ա­վե­լի ծա­վա­լուն դարձ­նե­լուն: Կար­ծես թե ի­րենց մեր ար­վես­տը չի էլ հե­տաքրք­րում: Նրանց հա­մար ջա­կի­ջու­կի­ներն ա­վե­լի հե­տաքր­քիր են: Այս ա­ռու­մով ու­զում եմ դի­մել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը՝ մի­այն ա­թոռ­նե­րին նստե­լը չէ՛ գործ ա­նե­լը: Նա­յե՛ք ձեր կող­քին կանգ­նած մշա­կույ­թի զին­վոր­նե­րին եւ մի՛ մո­ռա­ցեք իր եր­գով պատ­մու­թյու­նը գրող ա­շուղ­նե­րին, ո­րոնք մեր երկ­րում այն­քան էլ շատ չեն: Ես կու­զե­նա­յի, որ մեզ` ա­շուղ­նե­րիս, մի քիչ հնա­րա­վո­րու­թյուն տա­յին մեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, մեր գրքե­րը տպագ­րե­լու, մեր ձայ­նը լսե­լի լի­նե­լու հա­մար: Մենք այ­սօր մեր գրքե­րը դժվա­րա­նում ենք տպագ­րել: Ներ­կա դրու­թյամբ ես տպա­րա­նում չորս գիրք ու­նեմ, որ պետք է տպագր­վի: Ու­ղար­կել եմ տպագ­րու­թյան ու չգի­տեմ՝ ինչ­պես պետք է վճա­րեմ, որ այդ գրքե­րը կա­րո­ղա­նամ հա­նել տպա­րա­նից, հանձ­նել գրա­խա­նութ­նե­րին, որ­պես­զի վաղն ինձ­նից հե­տո ե­կող սե­րունդն ի­մա­նա, որ Սա­յաթ-Նո­վա­յի, Շա­հե­նի, Ջի­վա­նու եւ մնա­ցած մեր բո­լոր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին շա­րու­նա­կու­թյուն կա, ե­ղել է ու պի­տի լի­նի: Այս ու­ղեր­ձը մի­այն իմ մա­սին չէ: Կան ա­շուղ­ներ, ո­րոնք լավ գրում են, բայց խո­սել չգի­տեն: Նրանց կա­րե­լի է գո­նե ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել: Մո­տա­վո­րա­պես 40 ա­շուղ ու­նենք, ո­րոն­ց գե­րակշ­իռ մասը կա­նայք են:

Ա­շու­ղա­կան ար­վեստն այ­սօր ի՞նչ վի­ճա­կում է:

— Մեր ա­շուղ­նե­րին մար­դա­հա­շիվ չեն հա­մա­րում: Մի օր էլ մե­կի հետ խո­սում է­ի, խոս­քի մեջ ա­սաց` դե քոռ ա­շուղ­ներն են… Նման տգեղ վե­րա­բեր­մուն­քի չի կա­րե­լի ար­ժա­նաց­նել ա­շու­ղա­կան ար­վես­տը: Մեր ար­վես­տի նկատ­մամբ պետք է կա­ռա­վա­րա­կան խիղճ ու մո­տե­ցում լի­նի: Ես կու­զե­նա­յի, որ­պես­զի ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան մշա­կու­թա­յին բաժ­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու­շադ­րու­թյու­նը սե­ւեռ­վեր մեր 40 ա­շուղ­նե­րի վրա, որ նրանք գո­նե ի­րենց մեկ-երկու եր­գով ճա­նաչ­վե­ին եւ մնա­յին հան­րու­թյան հու­շե­րում:

Ա­շու­ղի խոս­քով, նրա եր­գե­րի մի­ջո­ցով սերն­դե­սե­րունդ փո­խանց­վում է մեր պատ­մու­թյու­նը: Ի՞նչն է պատ­ճա­ռը, որ այ­սօր, բա­ցի Ձեզ­նից, չենք տես­նում նա­եւ մյուս ա­շուղ­նե­րին հան­րա­յին դաշ­տում: Մենք այ­սօր հո­ղեր ենք կորց­նում, մի՞թե պետք է պա­սիվ նստեն եւ կորց­նե­լուց հե­տո՝ եր­գեն մեր կորց­րած Ար­ցա­խի մա­սին:

— Կան հզոր, ան­վախ ա­շուղ­ներ եւ կան վախ­կոտ ա­շուղ­ներ: Այդ վախ­կոտ ա­շուղ­նե­րի եր­գե­րը, բնա­կա­նա­բար, շատ քիչ են, ո­րով­հե­տեւ նրանց մեջ վախ կա: Իսկ ե­թե մար­դու մեջ վախ կա, նա չի կա­րող ստեղ­ծա­գոր­ծել ժա­մա­նա­կի շնչով:

Այդ դեպ­քում, ո՞րն է ա­շու­ղի ա­ռա­քե­լու­թյու­նը:

— Ա­շու­ղի ա­ռա­քե­լու­թյու­նը այն է, որ ժո­ղովր­դի մեջ լի­նի, իր եր­գով ժո­ղովր­դին հե­րո­սաց­նի: Եվ ա­մե­նա­թույլ մար­դուն ան­գամ ուժ ու կո­րով տա, որ­պես­զի կա­րո­ղա­նանք մեր հայ­րե­նի­քը պա­հենք մեր եր­գով: Սա­յաթ-Նո­վան, Ջի­վա­նին, Շա­հենն ի­րենց եր­գե­րով կա­րո­ղա­ցան մին­չեւ այ­սօր մնալ մեր ժո­ղովր­դի մտքե­րում: Այն ժա­մա­նակ էլ այդ­քան ու­շադ­րու­թյուն չի դարձ­վել նրանց ար­վես­տին` ձեր­բա­կալ­վել, հա­լած­վել են: Այ­սօր թե­եւ չկա այդ նե­ղաց­նե­լը` ձեր­բա­կա­լու­թյու­նը, աք­սո­րը, բայց մեր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մեջ վախ կա: Իսկ թե ին­չից են վա­խե­նում, ես էլ չեմ հաս­կա­նում: Ես երբ սկսե­ցի իմ պայ­քա­րը` հա­նուն մեր հո­ղի, ա­շու­ղա­կան ար­վես­տի մար­դիկ սկսե­ցին ինձ քննա­դա­տել, բայց ի­րենց քննա­դա­տու­թյուն­նե­րը ես հաշ­վի չա­ռա: Դեռ ա­վե­լին` ի­րենց ա­ռե­րես քննա­դա­տե­ցի:

Ա­սում եք՝ ա­շու­ղի ա­ռա­քե­լու­թյու­նը ժո­ղովր­դի կող­քին լի­նելն է, իսկ ժո­ղո­վուրդն այ­սօր պայ­քա­րի է դուրս գա­լիս, իսկ ո՞ւր են մեր ա­շուղ­նե­րը…

— Գի­տեք որն է ցա­վա­լին, որ իմ նման ա­շուղ­նե­րը վա­ղը պատ­մու­թյան գրքում կա­րող է չլի­նեն, բայց նրանց նման­նե­րը վա­ղը կապ­րեն պատ­մու­թյան գրքում:

Ձեր խոսքն ա­նար­դա­րու­թյա՞ն մա­սին է:

— Մի­ան­շա­նակ...

Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած հան­րա­հա­վա­քի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք:

— Ար­ցախ­ցի­նե­րը, Ար­ցա­խի պայ­քա­րի լի­դեր­ներն ա­սել են, որ մենք Հա­յաս­տա­նում ա­սել ենք` մեզ Ար­ցա­խը պետք չէ: Մար­դիկ կան, ո­րոնք, չգի­տես ին­չու, տա­րան­ջա­տում են հա­յաս­տան­ցի-արցախ­ցի: Հա­յաս­տան­ցի-արցախ­ցի հաս­կա­ցո­ղու­թյուն չպետք է լի­նի, քա­նի որ կա մի ամ­բող­ջա­կան եր­կիր` Հա­յաս­տան, եւ կան քա­ղաք­ներ ու գյու­ղեր, ո­րոնք բռնագ­րավ­վել են օս­ման­ցի­նե­րի կող­մից: Այն մար­դիկ, ով­քեր Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում ծնված հա­յին տա­րան­ջա­տում են, ա­սե­լով` ար­ցախ­ցի-հա­յաս­տան­ցի, նրանք կա՛մ ուղ­ղարկ­ված են, կա՛մ կա­շառ­ված են, կա՛մ էլ ե­րե­ւի չեն հաս­կա­նում՝ ինչ են ա­սում: Ար­ցախ-Հա­յաս­տան տա­րան­ջա­տու­մը կա նա­եւ կա­ռա­վա­րա­կան ա­տյան­նե­րում: Մենք ի­րա­վունք չու­նենք Ար­ցա­խը Հա­յաս­տա­նից նույ­նիսկ խոս­քով տա­րան­ջա­տե­լու:

Դուք նա­եւ ա­զա­տա­մար­տիկ եք: Տա­րածք­ներ են այ­սօր զիջ­վում, այդ մա­սին ի՞նչ կա­սեք:

-Ա­յո՛, ես իմ պարտքն եմ հա­մա­րել պայ­քա­րե­լու իմ հայ­րե­նի­քի հա­մար: Եվ մեր ա­րյան գնով ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը հանձ­նողն ա­ռա­ջինն իմ թշնա­մին է: Նա ու­րեմն՝ թուրք է: Մենք պետք է հա­մախմբ­վենք եւ բո­լորս մի­ա­սին դուրս գանք ու կա­ռա­վա­րու­թյու­նից, այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջենք, որ մեր երկ­րին, մեր հո­ղե­րին ձեռք չտան:

Կա­րո՞ղ է այն­պես հի­աս­թափ­վեք, որ երկ­րից մեկ­նեք ու­րիշ եր­կիր ապ­րե­լու:

— Իմ հո­ղից ես եր­բեք չեմ հե­ռա­նա: Իմ հողն ինձ հա­մար քաղցր մա­նա­նա է: Ա­մե­րի­կա, Անգ­լի­ա եւ այլ ու­րիշ հա­րուստ եր­կիր ինձ գե­րե­վա­րել չի կա­րո­ղա­նա:

Ե­թե բնո­րո­շենք մեր երկ­րի այ­սօր­վա վի­ճա՞կը…

 

— Այ­սօր­վա վի­ճա­կը, որ կա մեր երկ­րում, դա­վա­ճա­նու­թյուն է մեր հո­ղի, մեր երկ­րի նկատ­մամբ: Դա­վադ­րու­թյուն է մեր ազ­գի եւ մեր պատ­մու­թյան նկատ­մամբ: Ցավ է մեր դա­րա­վոր պատ­մու­թյու­նը կեր­տող­նե­րի նկատ­մամբ: Մենք ու­նե­ցել ենք պատ­մու­թյուն մի­լի­արդ դա­րե­րի: Մար­դիկ պետք է շատ կար­դան եւ հաս­կա­նան, որ նույ­նիսկ Անգ­լի­ան մենք՝ հա­յերս ենք ստեղ­ծել: Մեր բրուտ­նե­րը, ո­րոնք այն ժա­մա­նակ ափ­սե­ներ, կճուճ­ներ են պատ­րաս­տել, գնա­ցել են այն­տե­ղից հումք բե­րե­լու: Երբ այդ­տե­ղի հում­քը տե­սել են, թե ինչ­քան լավ է, ի­րենք այդ դա­տարկ հո­ղը դարձ­րել են բեր­րի, ապ­րեց­րել են եւ ա­նու­նը դրել են Բրի­տա­նի­ա, որն այ­սօր­վա Անգ­լի­ան է: Մենք պետք է մեր պատ­մու­թյու­նը հաս­կա­նանք: Մենք ժո­ղո­վուրդ­նե­րի, ազ­գու­թյուն­նե­րի մայրն ենք, ո­րով­հե­տեւ մեզ­նից են նրանք ծիլ ա­ռել: Ան­գամ թուր­քե­րի, ուզ­բեկ­նե­րի, թա­թար­նե­րի, մոն­ղոլ­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի բա­ռե­րի մեջ էլ ե­թե ու­շադ­րու­թյուն դարձ­նենք, կգտնենք մեր բա­ռե­րի ար­մատ­նե­րը: Մեզ վերջ չի կա­րող լի­նել: Ե­թե մեր կա­ռա­վա­րու­թյու­նը մի քիչ խե­լա­ցի լի­նի ու խե­լա­ցի մտա­ծի, մենք այս ի­րա­վի­ճա­կից շատ ա­րագ դուրս կգանք: Ես ճշմա­րի­տի կող­քին եմ կանգ­նած եւ քննա­դա­տում եմ այն, ին­չը տես­նում եմ: Ոչ մի վատ բան չեմ ա­նում իմ երկ­րի, իմ հայ­րե­նի­քի, իմ ժո­ղովր­դի նկատ­մամբ: Ու­զում եմ, որ մեր երկ­րում լի­նի այն­պի­սի մաք­րու­թյուն, ինչ­պի­սին մեր եր­գերն են՝ զու­լալ, հնչեղ, ա­նա­ղարտ: Ոչ թե վերց­նեն եւ իմ ու մեր քա­ջե­րի ա­զա­տագ­րած հո­ղը տան թուր­քին: Ես ա­րյուն եմ տվել այդ հո­ղի հա­մար, դու ո՞նց ես դա տա­լիս օ­տա­րին:

Այ­սօր խոս­վում է խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի մա­սին: Մի՞թե թուր­քի հետ խա­ղա­ղու­թյուն կա­րող է լի­նել:

— Հա­յաս­տա­նում խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր են կնքում, իսկ Ար­ցա­խում ընդվ­զում են, չեն հա­մա­ձայն­ում այդ պայ­մա­նագ­րի հետ: Իմ չքնաղ Ար­ցա­խը տա­լիս են թուր­քին խա­ղա­ղու­թյան դի­մաց… Մենք այն­քան ենք հո­ղեր տվել, որ էլ չու­նենք տա­լու, մնա­ցել է մի Ե­րե­ւան: Այդ­պի­սի բան չի կա­րող լի­նել: Ար­ցախ­ցու պա­պա­կան նվերն է իր հայ­րե­նի­քը: Ո՞նց կա­րե­լի է հայ­րե­նի­քը վերց­նել ու տալ թուր­քին: Ո՞վ է քեզ թույլ տվել: Հաս­կա­ցանք, որ բախ­տի բեր­մամբ, թե պա­տահ­մամբ Նա­զա­րի բախ­տին ար­ժա­նա­ցար: Նստել ես, լավ ես ա­րել, Ար­ցա­խի հետ ի՞նչ գործ ու­նես: Ե­թե դու չես կա­րո­ղա­նում Ար­ցա­խը պա­հել, թող հայ ժո­ղո­վուր­դը պայ­քա­րի իր Ար­ցա­խի հա­մար, ո­րով­հե­տեւ Ար­ցա­խը մերն է, եւ մենք մեր սուրբ հո­ղը թշնա­մուն նվի­րել չենք կա­րող: Մենք մեր պա­պե­րից ենք ժա­ռան­գել այն մեծ ժա­ռան­գու­թյու­նը, ո­րի ա­նունն է Ար­ցա­խա­հա­յաս­տան:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 






Կիտրոնաջրի «կախարդական» հատկություններըԱդրբեջանը մտահոգ է ջրային ռեսուրսների նվազման բարձր ռիսկովՀայտնի է՝ ինչ են քննարկելու ՌԴ և Իրանի նախագահներըՀայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան ՀամբարձումյանՍտամբուլում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել, պատճառը հայտնի չէՀայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունիԵրեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ ShamshyanԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարանՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода