Ոտքի՛ հայ կին, ոտքի հայ մայր, զավակդ օգնությանդ կարիքն ունի. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Յուրաքանչյուր հայ կին յուրովի մայր Հայաստան է, հայրենիքի պաշտպան է ու զինվոր։ Այսօր Արցախը` մայր Հայաստանի զավակը, ունի մոր կարիք, մոր գուրգուրանքի ու պաշտպանության կարիք։ Ուրեմն` ոտքի հայ կին, ոտքի հայ մայր, զավակդ օգնությանդ կարիքն ունի։ Ոտքի հայ ազգ եղբայրդ կարիքդ ունի հնչեցրու ձայնդ հայ, մի լռիր, որքան բարձր հնչի արդար ձայնդ այդքան ուժգին կլինի հաղթանակդ։ Եվ ուրեմն` ս/թ նոյեմբերի 5-ին վերջապես պետք է բարձրացնենք մեր միասնական բռունցքը։ Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Արցախ չկա խաղաղություն», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: