Մենք պետք է գիտակցենք` մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ. Գեւորգ Գեւորգյան
Ներքաղաքական«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանն հերթական անգամ խայտառակելով ու պետության սուվերենության աստիճանը գրեթե զրոյացնելով, այս խայտառակության սիմվոլը, իր ՔՊ (քանդել պետականությունը) վեցերորդ համաժողովին էլ շարունակեց ադրբեջանական թեզը, այն է` կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում։ Այսքանից հետո, սա դեռ երկիր է ներկայացնում։ Մեր երկիրը ծանր վիճակում է, բոլոր առումներով՝ բարոյահոգեբանականից մինչեւ սուվերենություն։ Մենք պետք է գիտակցենք` մեզ փրկողն էլ ենք մենք, կործանողն էլ», - գրել է արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: