Սինանյանի «նիկոլաժողովին» հազիվ երկու հարյո՞ւր մարդ են հավաքագրել
Ներքաղաքական«Իրավունքին» հասած շշուկների համաձայն` հոկտեմբեր 28-31-ը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ կողմից Երեւանում կազմակերպած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մի կերպ են աշխարհի հայերին հավաքագրում տարբեր երկրներից: Ըստ էության, չափանիշը մասնակցության սփյուռքահայ նիկոլական լինելն է, բայց անգամ այս դեպքում` քչերն են պատրաստ իրենց հաշվին գլխաքանակ ապահովել: Ասում են, թե հազիվ 200 հոգի է լինելու Սփյուռքից մասնակիցների թիվը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ