Iravunk.com | Չկա միասնական պատասխան՝ որն է մեր գլխավոր բանաձեւն Արցախի հարցում. Մանասյան
Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը

Չկա միասնական պատասխան՝ որն է մեր գլխավոր բանաձեւն Արցախի հարցում. Մանասյան

Ներքաղաքական

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` մեր հասարակական տարբեր խավերը` առաջին դեմքերը, երկրորդ դեմքերը, կուսակցության առաջնորդները, փորձագիտական համայնքն ու գիտնականները արցախյան հիմնախնդրին վերաբերող նույն հարցերի վերաբերյալ ունեն տարբեր պատասխաններ, ինչը լրջագույն խնդիր է:

— Ինչո՞ւ ենք տարբեր կերպ մտածում մեր խնդրի մասին, որը բոլորիս է վերաբերում, ինչո՞ւ չունենք միասնական պատասխաններ: Փաստն այն է, որ չունենք միասնական հայեցակարգ, եւ մեր տարակարծություններն, ի վերջո, դառնում են քաղաքական եւ այլ տիպի խրամատներ: Չկա միասնական պատասխան, թե որն է մեր գլխավոր բանաձեւը՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմո՞ւմ ինչպես առաջին նախագահն էր ասում, մնա անկա՞խ, ինչպես ասում էին երկրորդ եւ երրորդ նախագահները, միանա Հայաստանի՞ն, ինչպես ասում էր ժողովուրդը, թե՞ նորից թողնել Ադրբեջանի կազմում, ինչին հակված են նորերը: Ավելին՝ չկա միասնական պատասխան անգամ այն հարցի շուրջ, թե որն է ղարաբաղյան հակամարտության սկիզբը` 1988 թվականը, թե՞ 1918-ը: 70 տարվա տարբերությունը մենք չենք տեսնում: ԵԱՀԿ-ն ընդունել է սկիզբ 1988-ը` մինչեւ այդ բոլոր եղած փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ «ջրելով»: Էլ չեմ ասում, որ չկա միասնական պատասխան` ի վերջո, մենք գրավե՞լ ենք, թե՞ ազատագրել Ղարաբաղի շուրջ եղած տարածքները: Լավ հայրենասերներն ասում են՝ ազատագրել ենք, բայց իրականում՝ ո՛չ գրավել ենք, ո՛չ ազատագրել, մենք Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս չենք եկել: Մինչդեռ այդ կեղծ հարցադրումի գերին ենք արդեն 30 տարի, թե իբր ազատագրել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ինչ-որ տարածքներ: Այդ «կուտը» մեզ հրամցրել են Բաքվից, այդ «կուտը» կերել է ԵԱՀԿ-ն, մինչդեռ այն տարածքները, որոնք ազատագրել ենք, պետք է Լեռնային Ղարաբաղի մաս լինեին, Լեռնային Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ: Կա ընդամենը մեկ փաստաթուղթ, որը թեպետ չի ընդունվել, բայց նշված է, որ ինքնավարություն պետք է տալ ողջ Լեռնային Ղարաբաղին: Ի դեպ, ԵԱՀԿ-ն հիմնախնդրի լուծման հիմքում դրել է բոլորիս հայտնի երեք միջազգային իրավական սկզբունքը` պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի ու սպառնալիքի չկիրառման: Բայց մեզ խաբել են, այդ սկզբունքները դրված չեն հիմնախնդրի լուծման հիմքում, դրանք ուղղակի հռչակվել են: Այդ սկզբունքներից որեւէ մեկը ԵԱՀԿ-ն չի կապել փաստերի հետ: Սրանք հարցեր են, որոնք չպետք է կուսակցականացվեն` ասելով, թե գիտության հետ գործ չունեք: Մենք պարտավոր ենք հասնել միասնական ըմբռման եւ միասնական ծրագիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода