Iravunk.com | «Опять власть менятется», թե «Նիկոլը գնում է պատերազմի»
Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times

«Опять власть менятется», թե «Նիկոլը գնում է պատերազմի»

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը եւս հաս­տա­տեց, որ նա­խա­պատ­րաստ­վում է Ռու­սաս­տան-Ադրբե­ջան-Հա­յաս­տան գա­գաթ­ա­ժո­ղո­վը: «Կրեմ­լը կհայ­տա­րա­րի դրա անց­կաց­ման օ­րը եւ վայ­րը»,- ա­վե­լաց­րեց Պես­կո­վը՝ ակ­նար­կե­լով, որ գա­գա­թա­ժո­ղո­վի անց­կաց­ման հետ կապ­ված, մնում է հստա­կեց­նել մի­այն տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րը, այ­սին­քն՝ հիմ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը կան:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ

Գրե­թե մի­ա­ժա­մա­նակ Կրեմ­լին մոտ կանգ­նած այն­պի­սի աղ­բյուր, ինչ­պի­սին է «Վե­դո­մոս­տին», վկա­յա­կո­չե­լով «դի­վա­նա­գի­տա­կան ​​աղ­բյու­րին», նա­եւ դե­տալ­ներ հայտ­նեց Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան սպաս­վող հան­դիպ­ումից: Այն է՝ հան­դի­պու­մը կա­րող է տե­ղի ու­նե­նալ ար­դեն ա­մե­նա­մոտ օ­րե­րին՝ մին­չեւ հոկ­տեմ­բե­րի վերջը՝ Մոսկ­վա­յում կամ որ ա­վե­լի հա­վա­նա­կան է՝ Սո­չի­ում:

Սա, հաս­կա­նա­լի է, այն դեպքն է, երբ ան­գամ ա­մե­նա­վեր­ջին պա­հին ա­մեն բան կա­րող է չե­ղարկ­վել: Ընդ­հան­րա­կան պատ­կե­րը սա է: Ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­ջող­վեց Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստեց­նել Պրա­հա­յում՝ նրանց ա­ռաջ դնե­լով ի­րենց մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Պրա­հա­յի այդ հան­դիպ­մանը զու­գա­հեռ Մոսկ­վան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ գո­յու­թյուն ու­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա կազմ­ված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» իր տար­բե­րա­կը, այն քննարկ­վում է կող­մե­րի հետ: Դա մի­ան­գա­մայն պարզ ազ­դակ էր ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ՝ Ա­լի­ե­ւի հա­մար, որ ստո­րագ­րե­լով ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը, նրանք, ըստ է­ու­թյան, դրա­նով կհաս­տա­տեն, որ Պու­տի­նի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյամբ ձեռքբերված  ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն օ­րա­կար­գից դուրս են թող­նում: Կո­պիտ ա­սած, «թռնում են Պու­տի­նի» գլխից, ո­րը, ի­հար­կե, ա­ռանց հե­տե­ւանք­նե­րի չի մնա: Դրան էլ հա­ջոր­դեց Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վում Պու­տի­նի ա­ռա­ջար­կը՝ «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» հան­դի­պում անց­կաց­նել Ռու­սաս­տա­նում, որ­տեղ, հաս­կա­նա­լի է, բա­նակ­ցա­յին սե­ղա­նին է դրվե­լու «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հի­շա­տակ­ված ռու­սա­կան տար­բե­րա­կը:

Այս­պի­սով, ընդ­հան­րա­կան հար­ցադ­րու­մը, ո­րը դրված է Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի առաջ, մի­ան­գա­մայն հստակ է՝ ա­մե­րի­կյա՞ն, թե՝ ռու­սա­կան վեկ­տո­րով են ա­ռաջ գնա­լու: Ընդ ո­րում, ոչ մի­այն ար­ցա­խյան, հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյու­նն­երի հետ կապ­ված, այլ՝ առ­հա­սա­րակ:

Ա­լի­ե­ւի հա­մար, ինչ խոսք, ա­ռա­վել նա­խա­պատ­վե­լի է ա­մե­րի­կյան տես­լա­կա­նը: Այն մի­ան­գա­մից լու­ծում է Ար­ցա­խի հարցն իր օգ­տին, գու­մա­րած՝ Հա­յաս­տա­նին դնում է Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ձե­ւա­վոր­վե­լիք ընդգծ­ված ա­րեւմ­տա­մետ ա­ռանց­քի կենտ­րո­նում եւ ա­վե­լի ռե­ալ՝ թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի ան­վե­րա­պահ վե­րահս­կո­ղու­թյան տակ: Սա, ի­հար­կե, մինչ այս էլ հաս­կա­նա­լի էր, ինչ­պես նա­եւ այն, որ իր հա­մար այդ­չափ ձեռն­տու ուղ­ղու­թյամբ շար­ժը շատ հնա­րա­վոր է, որ Ա­լի­ե­ւը պար­զա­պես չկա­րո­ղա­նա «մար­սել», ին­չի մա­սին քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ընդ ո­րում, այդ մա­սին վկա­յող ազ­դակ­նե­րը գնա­լով մի­այն տե­սա­նե­լի են դառ­նում:

  1. Նման կուր­սով գնա­լու հա­մար Ա­լի­ե­ւը պետք է ու­նե­նա Էր­դո­ղա­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը, այդ թվում՝ ա­մե­նա­ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում, ե­թե բա­նը հաս­նի ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման: Այ­սինքն, նույն հար­ցը Էր­դո­ղա­նի ա­ռաջ է դրված՝ գնա՞լ նման բախ­ման: Այս մա­սին, ա­վե­լի կոնկ­րետ՝ Էր­դո­ղա­նի հնա­րա­վոր կո­րուստ­նե­րի կամ ռու­սա­կան կուր­սը պա­հե­լով՝ շա­հի մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Հի­շեց­նենք մի­այն եզ­րա­կա­ցու­թյու­նը, որը եւս քա­նիցս հայտ­նել ենք՝ Էր­դո­ղա­նի հա­մար Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով բո­լոր պլյուս­նե­րը եւ մի­նուս­նե­րը, շատ ա­վե­լի շա­հե­կան տեսք ու­նի, քան ռազ­մա­կան բա­խու­մը: Ա­ռա­վել եւս, որ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տյան սահ­մա­ննե­րին ուղղ­ված ա­ռա­ջին իսկ կրա­կո­ցը գործ­նա­կա­նում կնշա­նա­կի մեկ­դա­րյա վա­ղե­մու­թյան Մոսկ­վա­յի եւ Կար­սի պայ­մա­նագ­րե­րի չե­ղար­կում: Մինչ­դեռ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ դրանց փո­խա­րեն նոր պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնք, ան­շուշտ, ինչ-որ պա­հի կկնքվեն, Թու­քի­ա­յի հա­մար ա­վե­լի վա­տը չեն լի­նի: Եվ, ի­հար­կե, Ա­լի­եւն ա­ռա­ջին հեր­թին հենց այս հան­գա­ման­քը պետք է հաշ­վի առ­նի:
  2. Մի­ա­ժա­մա­նակ, Ա­լի­ե­ւը պետք է որ հաշ­վի առ­նի նա­եւ Ի­րա­նի գոր­ծո­նը: Իսկ ա­հա Ի­րա­նը զայ­րա­ցած է այն աս­տի­ճան, որ Ա­րաքս գե­տը գե­տան­ցու­մով ցու­ցադ­րա­կան զո­րա­վար­ժանք­ներ է անց­կաց­նում:
  3. Ա­լի­ե­ւը պետք է հաշ­վի առ­նի, որ խնդիր­ներ է ու­նե­նա­լու ոչ թե պար­զա­պես Ռու­սաս­տա­նի կամ Ի­րա­նի հետ, այլ՝ ռուս-իրա­նա­կան տան­դե­մի: Ընդ ո­րում, տան­դե­մը Բաք­վին պարզ հաս­կաց­րեց, որ հե­տե­ւանք­նե­րի թվում կա­րող են լի­նել ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի «բուն­տե­րը», իսկ դա նշա­նա­կում է պե­տու­թյան մաս­նատ­ման հե­ռան­կար: Ընդ ո­րում, սա ա­մե­նե­ւին էլ ֆան­տա­զի­ա չէ. ժա­մա­նա­կին նման հե­ռան­կա­րի ա­ռաջ կանգ­նել է նա­եւ հայր Ա­լի­ե­ւը, եւ հա­վա­նա­բար որ­դուն պատ­մած կլի­նի այդ մղձա­վան­ջի մա­սին: Նա­եւ, որ այն ժա­մա­նակ եւս Թուր­քի­ան շատ ցան­կա­նա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, խու­սա­փեց ռուս­նե­րի դեմ ու­ղիղ բախ­ման գնա­լուց. բա­խու­մը մի պե­տու­թյան հետ, որն ու­նի հա­զա­րա­վոր մի­ջու­կա­յին լից­քեր, լավ հե­ռան­կար չի խոս­տա­նում:

Կա­րե­լի է այլ գոր­ծոն­ներ եւս թվար­կել, եւ այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում էլ Ա­լի­ե­ւը, կար­ծում ենք, նա­խա­պատ­վու­թյու­նը կտա Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին» եւ Ռու­սաս­տա­նի հետ գո­նե ոչ թշնա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Շատ ա­վե­լի դժվար է Նի­կո­լի հնա­րա­վոր քայ­լե­րը հաշ­վար­կե­լը, քա­նի որ նրա մոտ «պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը», ի տար­բե­րու­թյուն Ա­լի­ե­ւի, սահ­մա­նա­փակ­վում է՝ «որտե­ղից ա­վե­լի բարձր կգո­ռան», կամ «որտե­ղից ինչ կա­րե­լի է ստա­նալ» հաս­կա­ցու­թյուն­նե­րի շրջա­նակ­նե­րով, գու­մա­րած՝ անձ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը՝ ամ­բի­ցի­ա­նե­րը, վա­խե­րը, հո­գե­բա­նա­կան ու բա­րո­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը եւ այլն: Չնա­յած, այս պա­հին գլո­բալ բա­խու­մը տա­րա­ծաշր­ջա­նում հա­սել է կուլ­մի­նա­ցի­ոն փու­լին, եւ նման ի­րա­վի­ճա­կում ար­դեն «որտե­ղից ինչ ստա­նա­լու» տար­բե­րակն էլ է սո­վո­րա­բար մղվում երկ­րորդ պլան՝ հիմ­նա­կան դարձ­նե­լով ինք­նա­պահ­պան­ման բնազ­դը:

Սա­կայն նա­յենք փաս­տե­րին: Այս­պես, Աս­տա­նա­յից հե­տո, թե­եւ Նի­կո­լի ա­ռա­ջին ռե­ակ­ցի­ան էր Բրյու­սե­լում ա­զե­րի­նե­րի հետ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ա­ռա­ջար­կը: Իսկ դա հու­շում էր, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» կոչ­վա­ծը մի­ան­գա­մայն խո­րը հիմ­քեր ու­նի Նի­կո­լի մոտ: Բայց ա­հա վեր­ջին օ­րե­րին այլ ազ­դակ­ներ են գա­լիս: Նախ, Կա­պա­նում Ի­րա­նի հյու­պա­տո­սու­թյան հիմ­նու­մը, Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի» մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը եւ նման այլ դե­տալ­ներ դե­պի ռու­սա­կան վեկ­տոր մի փոքր տե­ղա­շար­ժի մա­սին ակ­նար­կի տեսք ու­նեն: Ի­հար­կե, կա­րե­լի է նա­եւ այս­պես մտա­ծել, թե նման մանր քայ­լե­րով փոր­ձում է մեղ­մել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի զայ­րույ­թը, բայց դա դեռ չի նշա­նա­կում ա­մե­րի­կա­ցի­նե­րի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից» հրա­ժար­վել:

Բայց մյուս կող­մից էլ, Նի­կոլն էլ այն մի­ա­մի­տը չէ, որ չհաս­կա­նա նույն Մոսկ­վա­յից ե­կող սպառ­նա­լից ակ­նարկ­նե­րը: Իսկ դրանք աչ­քի ա­ռաջ ծան­րա­նում են: Օ­րի­նակ բե­րենք փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նն­երից մե­կը, թե՝ «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտք» մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի ա­րեւմ­տյան եր­թու­ղին Հա­յաս­տա­նի փո­խա­րեն կա­րող է անց­նել Ադր­բե­ջա­նով եւ Ի­րա­նով, ե­թե եր­կի­րը չլու­ծի տրանս­պոր­տա­յին շրջա­փակ­ման հար­ցը: Խոս­քը ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով սահ­ման­ված կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման մա­սին է, ո­րով Նի­կոլն ան­ձամբ է պար­տա­վո­րու­թյուն ստանձ­նել՝ բա­ցել Մեղ­րի­ի գի­ծը, որ­տե­ղով բեռ­նե­րը պետք է տե­ղա­փոխ­վեն անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ: Ա­մեն­րի­կա­ցի­նե­րը դեմ են այդ «ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյա­նը», եւ փաստն այն է, որ Նի­կո­լը գործ­նա­կան քայլ ան­գամ չի ա­րել իր իսկ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյունն  ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Ար­դյուն­քում, ա­զե­րի­նե­րը կա­րո­ղա­նում են խա­ղար­կել «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը: Ու ա­հա Օ­վեր­չու­կի նման հայ­տա­րա­րու­թյունն ար­դեն Նի­կո­լին ներ­կա­յաց­ված վերջ­նագ­րի տեսք է ստա­նում:

Մո­տա­վո­րա­պես նույն ծանր տեսքն ու­նի խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի մի­ջո­ցով ՌԴ ԱԳՆ-ի հղած մե­սի­ջը: Ըստ Զա­խա­րո­վա­յի՝ Մոսկ­վա­յին չի կա­րող չան­հանգս­տաց­նել Անդր­կով­կա­սում թափ հա­վա­քող տագ­նա­պա­լի մի­տում­նե­րը, որ­տեղ Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն փոր­ձում է տե­ղա­փո­խել Ուկ­րա­ի­նա­յում մշակ­ված առ­ճա­կատ­ման սխե­մա­նե­րը: Կարճ ա­սած, Հա­յաս­տա­նից Ուկ­րա­ի­նա-2 են սար­քում, հա­մե­նայն­դեպս՝ Մոսկ­վա­յում դրա­նում հա­մոզ­ված են: Նա­եւ հա­մոզ­ված են, թե ով­քեր են դրա կա­տա­րող­նե­րը: Այս­պես, շա­րու­նա­կե­լով խոս­քը, ԱԳՆ խոս­նա­կը նշում է. «Մենք տես­նում ենք, թե ինչ ան­նա­խա­դեպ ար­տա­քին ճնշման է են­թարկ­վում եղ­բայ­րա­կան Հա­յաս­տա­նը: Մեր երկր­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի դա­րա­վոր կա­պե­րին վնաս հասց­նե­լու հա­մար քայ­լեր են ձեռ­նարկ­վում տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վար­կա­բե­կե­լու ուղ­ղու­թյամբ: Բազ­մա­թիվ հիմ­նադ­րամ­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ եւ լրատ­վա­մի­ջոց­ներ, ո­րոնք գոր­ծում են Վա­շինգ­տո­նի եւ Բրյու­սե­լի թե­լադ­րան­քով, վրեժխն­դիր կեր­պով ձգտում են հա­սա­րա­կու­թյան մեջ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ սեր­մա­նել...»: Ե­րե­ւի պարզ է, թե խոսքն ում է վե­րա­բե­րում, մաս­նա­վո­րա­պես հաշ­վի առ­նե­լով, թե ՌԴ-ին վար­կա­բե­կե­լու օ­պե­րա­ցի­ան սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի ժա­մա­նակ ինչ վե­րին մա­կար­դա­կի հա­սավ:

Ինչ վե­րա­բե­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյա­նը, ա­պա, ըստ Զա­խա­րո­վա­յի. «Առաջ են մղվում հապ­ճեպ հո­րին­ված նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնք հաշ­վի չեն առ­նում տա­րա­ծաշր­ջա­նի ողջ բնակ­չու­թյան շա­հե­րը», եւ ակն­հայ­տո­րեն խոս­քը ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է, ո­րով մաս­նա­կից­նե­րը Ար­ցա­խի բնակ­չու­թյանը բա­ռա­ցի­ո­րեն դա­տա­պար­տում են գաղ­թի կամ ոչն­չաց­ման:

Այն, որ այս դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նու­թյամբ ա­մեն մի մտքի տակ Նի­կո­լին ուղղ­ված լուրջ մե­ղադ­րանք կա, ակն­հայտ է: Ու վի­ճա­կը հա­սել է այն սրու­թյա­նը, որ այս ա­մենն ար­դեն հրա­պա­րա­կավ է աս­վում, եւ դա ար­դեն ան­գամ «դե­ղին քարտ» չես ան­վա­նի, շատ ա­վե­լի լուրջ է: Ա­ռա­վել եւս, որ ՌԴ ԱԳՆ-ի խոս­նա­կի մոտ նա­եւ այս միտ­քը կա. «Մոսկ­վա­յին եւ Ե­րեւ­ա­նին վե­ճի դրդող ար­տա­քին ու­ժե­րի փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­նա՝ չնա­յած Հա­յաս­տա­նի վրա գոր­ծադր­վող բո­լոր ճնշում­նե­րին»: Սա մեկ բան է նշա­նա­կում՝ փոր­ձեք հե­ռաց­նել, տես­նենք, թե վերջն ինչ կլի­նի:

Ա­հա, այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կի ա­մեն մի դե­տա­լը ծանր ու թե­թեւ ա­նե­լով էլ Նի­կո­լը պետք է ո­րո­շի: Նախ, գնա՞ Սո­չի, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ հա­կա­ռակ քայ­լը կնշա­նա­կի Մոսկ­վա­յի հա­մար վե­րած­վել «Զե­լենս­կի-2»-ի՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ գնա­լու դեպ­քում մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ նոր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կլի­նեն՝ մատ­նանշ­մամբ, որ աշ­խա­տե­լու են ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ կամ, մի­գու­ցե, մի­ան­գա­մից նման պայ­մա­նա­գիր դրվի սե­ղա­նին: Իսկ այդ դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­նե՞րն ինչ կա­սեն...

Բարդ վի­ճակ է, ո­րի տա­կից դուրս գա­լու Նի­կո­լի շան­սե­րը մեծ չեն: Առավել եւս, որ Զատուլինի հետ կապված տգեղ պատմությունը Մոսկվայում հակված են համարել որպես «պատերազմի հայտարարություն»...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 



Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода