Ռուսաստան-Չինաստան-Իրան հակաամերիկյան բլոկը ամրապնդվում է. Հայկ Այվազյան
Միջազգային«Չինաստանում Կոմկուսի գլխավոր քարտուղար վերընտրվեց Սի Ցզինպինը։ ԱՄՆ-ի հետ մերձեցման կողմնակիցները պարտություն կրեցին եւ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից։ Խորացնում են հարաբերությունները նաեւ Ռուսաստանն ու Իրանը։ Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է համապարփակ համաձայնագրի ստորագրում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Ռուսաստան-Չինաստան-Իրան հակաամերիկյան բլոկը ամրապնդվում է։ Եվ այս պայմաններում Հայաստանի ընթացքը դեպի Արեւմուտք, եթե չասեմ ինքնասպանություն, ապա շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար։ ԱՄՆ-ը փորձում է Հայաստանը վերածել իր հակառակորդների դեմ դիվերսիոն գործողություններ վարելու հենակետի», - գրել է «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ։