Գյումրու դրամատիկական թատրոնի հանդիսատեսին պրեմիերա է «Սպասում»
ՄշակութայինԳյումրու պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 12-ին պրեմիերա է սպասվում: Թատերասեր հանրությանը կներկայացվի ըստ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի «Սպասում» բեմադրությունը: Ներկայացման բեմադրիչը եւ երաժշտական ձեւավորողը Սաթէ Խաչատրյանն է (բեմանկարչությունը` Բենժաման Լըբրըտոնի, զգեստները` Էդգար Մանուկյանի, կոմպոզիտոր` Արման Ամար):
Դերերում մի ողջ աստղաբույլ է՝ ՀՀ ժող. արտիստ Անահիտ Քոչարյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյան, Նառա Սանթոյան, Արկադի Ղարագուլյան, Տաթեւ Հովակիմյան, Արսեն Միքայելյան, Ջեմմա Ադամյան: