Հավելյալ 50 միլիոն դրամ՝ ՊՊԾ-ին՝ գործուղումների համար
Հասարակություն
Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հոկտեմբերի 13-ի նիստում՝ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի նախագծով: Ըստ արդեն ընդունված նախագծի՝ 50 միլիոն դրամը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից:
Պետական պաշտոնյաների և հատուկ պահպանվող շինությունների անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայությանը սա հերթական հավելյալ հատկացումն է. ավելի վաղ Կառավարությունը 124 մլն 330 հազար դրամ էր հատկացրել այս կառույցին՝ չնշելով գումարի ծախսման ուղղությունը։
Ուշագրավ է, որ տարին դեռ չի ավարտվել և արտասահմանյան գործուղումների համար հավելյալ 50 միլիոն դրամ է բյուջեից ուզում մի կառույց, որին 2022 թվականի բյուջեով նախորդ տարվա համեմատ հատկացվել է 22.8 տոկոսով ավելի ֆինանսավորում։
https://168.am/2022/10/16/1781513.html