Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ինչ է փոխանցել Շառլ Միշելի գրասենյակը եվրոպահայությանը

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Բրյուսելում, Եվրախորհրդարանի դիմաց սեպտեմբերի 15-ին կայացել է ցույց՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի: Ցույցի մասնակից եվրոպահայությունը պահանջել էր հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որպեսզի նա պարզաբաներ, թե իրենց վճարած հարկերի հաշվին աշխատող այդ կառույցն ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով այս օրերին ընթացող պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն նրանց ասել էին, թե Շառլ Միշելը արտերկրում է գտնվում: Չսահմանափակվելով այդքանով` եվրոպահայերը նաեւ էլ.հասցեով դիմումներ էին ուղարկել Շառլ Միշելի գրասենյակ եւ պահանջել հանդիպում` շեշտելով, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը:

Պարզվում է` դիմումներն անարձագանք չեն մնացել, եւ օրերս Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակից եղել է պատասխան: Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նամակում մասնավորապես ասված է, թե համոզված եղեք, որ ձեր բարձրացրած տեղեկությունները եւ մտահոգությունները պատշաճ կերպով հաշվի են առնվել:

«Ինչպես տեղյակ եք, ԵՄ-ն արձագանքել է ամենաբարձր մակարդակով` անմիջապես կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:  Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության հետ, եւ հանձնաժողովի փոխնախագահը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին ՄԻՊ/ՎՊ-ի հանձնարարությամբ` սեպտեմբերի 14-ին խորհրդակցություններ են անցկացվել Բաքվում, իսկ հաջորդ օրը՝ Երեւանում:  Հրադադարի համաձայնագրից հետո ԵՄ-ն այժմ կողմերին կոչ է անում ապահովել հրադադարի պահպանումը եւ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների վերսկսումը: ԵՄ-ն նաեւ աջակցում է երկու կողմերին՝ ապահովելու առաջընթաց միջազգային սահմանի սահմանազատման եւ սահմանազատման հարցում, ինչը, ինչպես ցույց տվեց վերջին զինված առճակատումը, կարեւոր է ապագա բախումների ռիսկը նվազեցնելու համար: Այս տարվա սկզբին կայացած նախնական հանդիպումներից հետո` սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բրյուսելում մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը», - ասված է նամակում` ըստ Սարգիս Սիմոնյանի:

Ի պատասխան դիմումների` ԵՄ-ից ասել են նաեւ, որ ռազմական գործողությունների դադարեցման եւ տեղում կայուն խաղաղության ու կայունության հասնելու համար բարձր մակարդակի դիվանագիտական ​​ջանքերին զուգահեռ` Եվրամիությունն աշխատում է բարելավելու հակամարտությունից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը, այդ թվում՝ ականազերծման օգնության տրամադրման միջոցով: 

«ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ՝ հիմնվելով նախագահ Միշելի կողմից նախկինում կազմակերպված եւ միջնորդավորված չորս եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Ճանապարհորդության պահանջկոտ գրաֆիկի պատճառով, ցավոք, անձամբ նրա հետ հանդիպումը հնարավոր չի լինի, բայց վստահ եղեք, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել որպես ազնիվ միջնորդ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդհանուր նպատակ ունենալով աշխատել դեպի անվտանգ, բարգավաճ Հարավային Կովկաս ու խաղաղություն բերել` ի շահ ողջ ժողովրդի», - այսպիսին է նամակի եզրափակիչ հատվածը:

Վերոնշյալ նամակում թերեւս հատկանշական է այն, որ ասված է, թե սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի է ունենալու մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը: Մինչդեռ Պրահայում կայացած հանդիպումներից հետո` պաշտոնական հաղորդագրություններում նշված էր, թե այն լինելու է հոկտեմբերի վերջին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода