Վահան Շիրխանյանը դատարանի վճիռը նորմալ է համարում
ՏեսանյութերՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից երեկ հեռանում էր բավականին գոհ: «Նորք-Մարաշի» գործով առաջադրված մեղադրանքներում նա արդարացվեց: Ճանաչվեց եւ հռչակվեց նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչվեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով: Սակայն, դատարանը սա էլ «ջրեց»: Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատվեց նաեւ այս պատիժը կրելուց: «Իրավունքը» այս մասին զրուցեց նախկին ամբաստանյալի հետ:
— Պարոն Շիրխանյան, ի՞նչ կասեք դատարանի կայացրած վճռի մասին:
— Չհաջողվեց մեզ նստեցնել, թեպետ այս քրեական գործը պատվիրված էր եւ հիանալի իրականացվում էր: Դատարանը կայացրեց, ես կասեմ` նորմալ որոշում:
— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ շատերը նույն գործով դատապարտվեցին 6-9 տարի ազատազրկման:
— էդ իրենք թող ասեն:
— Որպես պաշտպանության նախկին փոխնախարար` ինչպե՞ս եք վերաբերվում այսօր երկրում ստեղծված իրավիճակին:
— Եկեք հետո խոսենք, հիմա առողջականս չի ներում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ