Չե՛նք թողելու, չի՛ լինելու, խափանելու ենք. ինչ են պլանավորել Էրդողան-Ալիեւ-Նիկոլ եռյակը
Ներքաղաքական«Ըստ Պրահայում կնքված համաձայնագրի, ԵՄ-ն Հայաստանի տարածքում, Ադրբեջանի սահմանին իրականացնելու է քաղաքացիական առաքելություն, երկամսյա ժամկետով։ Բնականաբար, չի նշվում ինչպես, ինչ խմբեր կամ կառույցներ են ներառված այդ առաքելությունում, ինչ գործիքակազմ է, եւ վերջապես` ինչ մեխանիզմներ են կիրառվելու։
Իսկ ինչ է սա նշանակում. ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ անց, երբ ագրեսոր Ադրբեջանը կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա մեր սահմանների վրա, Արեւմուտքն իր քաղաքացիական առաքելությունը կփոխարինի խաղաղապահ առաքելությամբ, կտեղակայվի այս տարածաշրջանում եւ կփորձի բախման գնալ ռուսական ռազմական ներկայության հետ, փորձելով խախտել նաեւ իրանական ռազմաքաղաքական դիրքը։ Արդյունքում Հայաստանը կվերածեն Սիրիայի, որն էլ արագորեն ամբողջովին կհայաթափվի, դառնալով արեւմտյան ազդեցության թյուրքական աշխարհի գոտիներից մեկը։ Այս նպատակն է ուրվագծված էրդողան, Ալիեւ, Նիկոլ եռյակի պլաններում։ Չե՛նք թողելու, չի՛ լինելու, խափանելու ենք, Հայն իր վիրավոր մեջքով ոտքի է կանգնելու, նորից ցույց է տալու աշխարհին իր ոգին, ուժն ու միասնականությունը։ Հայրենիքն Աստծուց է, Աստված առաջ», - գրել է ազատամարտիկ, ռազմական, քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։