Երկիրը ճակատագրական ընտրության առաջ է. Երվանդ Բոզոյան
ՆերքաղաքականՔաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ կարծիքով` Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն ամբողջությամբ չեն պատկերացնում ո՛չ փորձագետները, ո՛չ նույնիսկ իշխանական վերնախավի մեծ մասը:
— Բայց իշխանությունների որոշակի հատվածը գիտի, լրջորեն վախեցած է դրանից եւ կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ փրկել պետությանը, թե` անհատին: Այսօր Հայաստանի լինել-չլինելու երկընտրանք կա: Սա վերացական ձեւակերպում չէ, Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց կոնսոլիդացվել եւ քաղաքակիրթ կերպով հանձնել Ղարաբաղը՝ Հայաստանը փրկելու համար, Նիկոլը չընդունեց այս ազդանշանը, քանի որ հասկանում է, որ արդեն Հայաստանի հարցն է դրված: Ուստի` պետք է հասկանալ ինչպես փրկել Հայաստանը, որը միջանցիկ բակ է դարձել: Բնակչության հետ պետք է անկեղծ տեղեկատվական աշխատանք տանել եւ ասել, որ երկիրը ճակատագրական ընտրության առաջ է: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, 2-3 ամսվա ընթացքում մենք կհայտնվենք մի իրավիճակում, որ Երեւանը կարող է դառնալ Դոնբաս կամ Դամասկոս: