Հովակիմյան Վահագը պարզապես չի կարող ԿԸՀ նախագահ լինել. Գեղամ Նազարյան
ՆերքաղաքականՄինչ ընդդիմությունը դեռ իշխանափոխության մասին է խոսում, իշխանությունը հետեւողական իր օրակարգն է առաջ մղում: Երեւանի փոխքաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը` իբրեւ քաղաքապետի թեկնածու, կամաց-կամաց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավ է անում, իսկ արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատրաստվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ դառնալ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ պնդեց, թե իշխանությունը կտրվել է իրականությունից:
— Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ Վահագն Հովակիմյանը իրենց մուրազին չեն հասնելու, Վահագը չի լինելու ԿԸՀ նախագահ, Ավինյանն էլ քաղաքապետ չի լինելու: Կարող եք սա արձանագրել պատմության համար: Ավինյանին չեն գրանցելու, որովհետեւ նա արդեն կոպտորեն խախտում է «Ընտրությունների մասին» օրենքի բոլոր կետերը՝ սկսելով քարոզարշավը, ընդ որում` հենց ինքն է խոստովանել, որ եկել է՝ քարոզարշավի շրջանակներում: Իսկ Հովակիմյան Վահագը պարզապես չի կարող ԿԸՀ նախագահ լինել: