Կարեն Անդրեասյանին անգամ ՔՊ-ականները ցանկություն չունեին լսել
ՆերքաղաքականԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին Նիկոլ Փաշինյանի նկարն աշխատասենյակի պատից կախած ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը: Նրանց թեկնածություններն առաջադրել էր, դե իհարկե, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հատկանշական էր այն, որ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում, թեպետ ամեն կերպ փորձում էր ՔՊ-ականների համար ականջահաճո ելույթ ունենալ, սակայն նրան լսելու ցանկություն առանձնապես որեւէ մեկը չուներ: Նրա ելույթի ժամանակ հատուկետ պատգամավորներ էին նստած ԱԺ նիստերի դահլիճում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ