Iravunk.com | Հակառակը ներառյալ Հայաստանի նախիջեւանացումն է. ինչ է առաջարկում Լիլիթ Գալստյանը
Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Նոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապված Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ

Հակառակը ներառյալ Հայաստանի նախիջեւանացումն է. ինչ է առաջարկում Լիլիթ Գալստյանը

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ անդրադարձել է ստեղծված իրավիճակին` վերնագրելով այն «Քանի դեռ Հայաստանում իշխանություն են իրականացնում թուրքադրբեջանական շահերի ծառաները»:
 
«Մեր ազգային և պետական շահերի ուրացման և դավաճանության ողբերգական, առայժմ անկասելի շղթայում, մեկ ցավալի հանգրվան էլ արձանագրվեց․ քառակողմ հայտարարությունը:
նփ-ի ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
 
Բնականաբար, «Եվրոպայի քաղաքական համայնքում» Ռուսաստանը չկա։
Բնականաբար, պատահական չեն հայտարարությանը նախորդած հակաՀԱՊԿ-ային և հակառուսական տրամադրությունները։
Նոր աշխարհակարգ կառուցելու և հարավային ճակատ բացելու աշխարհաքաղաքական մեծ խաղացողների սցենարում անղեկ և կազմաքանդված Հայաստանը մանրադրամի է վերածվել, այն առայժմ այս ուրվագիծն ունի, իսկ իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ առարկայական է։
 
Ըստ էության, Արցախյան բանակցային գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնած, արցախահայությանը անվտանգային երաշխիքներ ապահովող Ռուսաստանը դուրս է մղվում նվաճողական այս խաղից՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։
 
Այսպիսով, հեզասահ և հետևողականորեն դուրս է մղվում նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» խոսույթը։
 
Սա Ադրբեջանական՝ բոլոր միջազգային հարթակներում աննահանջ պնդվող նարատիվն է, որին ստորաբար ծառայում են Հայաստանի իշխանությունները։
Այս հայտարարությունը վերջինիս ցավալիորեն շատ ցցուն դրսևորումն է։ նիկոլի հորջորջած նշաձողը ոչ միայն իջեցվել է, այլև նշաձող այլևս չկա և չի լինի՝ քանի դեռ Հայաստանում իշխանություն իրականացնում են թուրքադրբեջանական շահերի ծառաները։
 
Եվ, ինչպես նախորդ բանակցություններում, հանդիպումներում, հայտարարություններում ոչ մի խոսք ադրբեջանական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների/ամգամ վերջին/, այս պահին շարունակվող Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։
 
Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, փախստականների, գերիների վերադարձի, մշակութային վանդալիզմի մասին։
 
Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է անգամ այս մի քանի նախադասությամբ տեքստում ամրագրելով Ադրբեջանի խիստ անորոշ վերապահությունը՝ «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Եվ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում որևէ մեկը նիկոլին իրավունք չի տվել իր անունից ուրանալու արցախահայության՝ հանրաքվեով ամրագրված ինքնորոշման իրավունքը։ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն մինչև ԱՊՀ կազմավորումը։
 
1991 թ. դրությամբ գոյություն ունեցող իրավապայմանագրային հենքի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։
 
Եվ, այսուհանդերձ, Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությամբ հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա նշանակում է, որ հաստատում են հանձնառությունը նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությանը համազոր մեկ այլ միջազգային իրավունքի և սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ինչպես նաև ուժի հարկադրանքով ձեռք բերված պայմանագրերի առոչնչությանը։ Հենց այս կամ անջատում հանուն փրկության մոդելում է մեր փրկօղակը։ Հակառակը ներառյալ Հայաստանի նախիջևանացումն է․․․
 
Բայց մեր ազգային շահերը հետապնդելու համար նախ անհրաժետ է ունենալ ազգային-պետական տեսլական ու նվիրում ունեցող առաջնորդ, ոչ թե ստախոս․ ոչ թե կամազուրկ, ոչ թե հաճկատար, ոչ թե խեղճ ու թուլամորթ, ոչ թե տգետ ու ամբարտավան, ոչ թե սադրիչ ու ուրացող, ոչ դե դավադիր ու պառակտիչ, ոչ թե չտես ու անհավասարակշիռ, ոչ թե ապազգային ու անարժանապատիվ։
 
Պատասխանատվությունը նաև քաղաքական, կրթական և տնտեսական էլիտայինն է․ մենք պետք է միասին․ շատ արագ կարողանանք ձևավորել երկիրն ու պետականությունը փրկելու տեսլական։
 
Բայց սրա համար հարկավոր է նաև ապրելու, արժանապատիվ ապրելու և պետություն- հայրենիք ունենալու կամք և երազանք ունեցող ժողովուրդ ունենալ։ Սա դեռ վերջը չէ, միասին կարող ենք», – ընդգծել է Լ. Գալստյանը։


Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկաԿիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ ՍրբազանԻնչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է.ArmLur.amԲաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը.ArmLur.amԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր ԶաքարիաԱռանց մեկնաբանության ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կըՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինԼավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնըՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ Ադրբեջան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода