Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել «Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը «Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց Նիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն Սողոմոնյան Ոչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանը Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն Մարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում

Վազքով` «Ալեքսանդրապոլ-2»-ին ընդառաջ

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին ԱԺ-ում Նի­կո­լը հա­մա­ռո­րեն այն թեզն էր փոր­ձում ա­ռաջ տա­նել, թե սահ­մա­նա­յին վի­ճա­կը մեղմ­վել է, սա­կայն այն պատ­ճա­ռով, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի միջ­նոր­դու­թյամբ բա­նակ­ցում են Ադր­բե­ջա­նի հետ: Բայց ի՞նչ են բա­նակ­ցում, ա­հա սա է ողջ խնդի­րը:

ՆԻ­ԿՈ­ԼԸ «ԿՈՆՏ­ՐՈԼ­ՆԻ» Է ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆԸ ՃԱ­ՆԱ­ՉՈՒՄ

Թե ինչ են բա­նակ­ցում, Նի­կո­լը սկսեց բա­ցատ­րել՝ նախ «երկար-բա­րակ չո­լերն ընկ­նե­լով»: Մին­չեւ որ հա­սավ մեկ է­ա­կան խոս­տո­վա­նու­թյան. «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հաս­ցե­ա­կան մո­տա­վոր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի նա­խա­գիծ է տա­լիս, պատ­կե­րա­ցում է տա­լիս, թե ինչ­պես պի­տի լու­ծենք մենք այս խնդի­րը»: Մինչ նրա խոս­քի հա­ջորդ մա­սին հաս­նելը՝ նախ հաս­կա­նանք ա­սա­ծի ի­մաս­տը: Քա­նի որ, իր ա­սա­ծով, հիմ­նա­կա­նում բա­նակ­ցում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի միջ­նոր­դու­թյամբ, ա­պա «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» աս­վա­ծի տակ պետք է հաս­կա­նանք հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Ար­դյուն­քում, պատ­կե­րը սա է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ներ­կա­յաց­րել են ի­րենց «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը», իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ սե­ղա­նին կոնկ­րետ փաս­տա­թուղթ են դրել, եւ Նի­կոլն էլ հենց այդ ուղ­ղու­թյամբ ոչ թե գնում, այլ ներ­կա­յիս տեմ­պե­րը հաշ­վի առ­նե­լով, վա­զում է:

Հետո նա հայտ­նեց, որ Պրա­հա­յում հան­դի­պե­լու է Ա­լի­ե­ւի հետ՝ ա­մե­րի­կյան վե­րա­կա­ցու­նե­րի՝ «Ֆրան­սի­ա­յի նա­խա­գա­հի եւ Եվ­րա­մի­ու­թյան խորհր­դի նա­խա­գա­հի» մաս­նակ­ցու­թյամբ, ա­պա՝ Էր­դո­ղա­նի, եւ այս ա­մե­նը՝ «ընդհա­նուր խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի քննար­կում­նե­րի մեջ է տե­ղա­վոր­վում»: Իսկ այդ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը», կրկնենք, հենց իր հայ­տա­րա­րու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ՝ հենց այն փաս­տա­թուղթն է, ո­րը հրամց­րել է Վա­շինգ­տո­նը:

Իսկ թե ինչ է այդ փաս­տա­թուղ­թը են­թադ­րում, այդ մա­սին եւս Նի­կո­լը պարզ ակ­նար­կեց. «Մար­դիկ կան, ով­քեր մեզ մե­ղադ­րում են Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լու մեջ...»: Ու սկսեց եր­կար-բա­րակ թվար­կել, թե Հա­յաս­տա­նի նախ­կին որ իշ­խա­նու­թյուն­ներն են «Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում»: Ըստ Նի­կո­լի, նախ դա ա­րել է Քո­չա­րյա­նը՝ Օս­կա­նյա­նի փո­խանց­մամբ, քա­նի որ ճա­նա­չել է «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը», հե­տո ճա­նա­չել են Սերժ Սարգ­սյանն ու նրա ԱԳ նա­խա­րար Է­դո­ւարդ Նալ­բան­դյա­նը: Այ­սինքն, ի դեմս նրանց՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս»: Ա­վե­լին, Նի­կո­լի այդ տրա­մա­բա­նու­թյամբ, Քո­չա­րյա­նը նույ­նիսկ եր­կու ան­գամ է «Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս», նա­եւ 1998թ.-ին, երբ Ղա­րա­բա­ղը դուրս թո­ղեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Ա­վե­լին, Քո­չա­րյա­նը, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, ե­րեք ան­գամ է ճա­նա­չել. նա­եւ 1999թ.-ին, երբ վա­վե­րաց­րեց «ԵԱՀԿ անվ­տան­գու­թյան ստամ­բու­լյան անվ­տան­գու­թյան խար­տի­ան»: Ու դրա­նից հետ «խեղճ Նի­կո­լը» պայ­քա­րել է այդ ո­րո­շում­նե­րի դեմ, բայց՝ «Չենք հա­ջո­ղել, եւ ժա­մա­նակն է խոս­տո­վա­նե­լու, որ չենք էլ հա­ջո­ղե­լու»: Ու դրա­նից հե­տո բուն խոս­քի ի­մաստն էր՝ ին­քը հի­մա, հաշ­վի առ­նե­լով իր իսկ նշած վեր­ջին գոր­ծըն­թաց­նե­րը, ուղ­ղու­թյուն է տես­նում եւ գնում է դրա­նով: Այն է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մատ­նան­շած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին»:

Ի­մաս­տը, ինչ խոսք, ակն­հայտ է: Այդ փաս­տա­թուղ­թը, ինչ­պես բազ­միցս ենք պնդել, նա­խա­տե­սում է Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մ՝ Ար­ցա­խով հան­դերձ: Այ, դրա հա­մար է Նի­կո­լը փոր­ձում հա­մո­զել, թե ին­քը Հա­յաս­տա­նի վեր­ջին հա­րյուր տար­վա պատ­մու­թյան մի­ակ ղե­կա­վա­րը չէ, որ պատ­րաստ­վում է նման բան ստո­րագ­րել, դա «նախ­կին հան­ցա­վոր վար­չա­կար­գերն են իր ջե­բը գցել»: Բայց չէ, չի ստաց­վի շատ պարզ պատ­ճա­ռով: Այ­սինքն, ըստ Նի­կո­լի, ստաց­վում է, որ մինչ այս Հա­յաս­տանն ար­դեն մի 5-6 ան­գամ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն է ճա­նա­չել: Նման միտ­քը կա­րող էր մի լավ զվար­ճաց­նել, ե­թե այս­քան ող­բեր­գա­կան չլի­ներ: Այ­սինքն, սո­վո­րա­բար 1 ան­գամ ճա­նա­չելն ար­դեն բա­վա­րար է լի­նում, ին­չը, ըստ Նի­կո­լի նախ­կին հայ­տա­րա­րու­թյու­նն­երի, դեռ 1990-ական­նե­րի սկզբնե­րին  ԼՏՊ-ն ար­դեն ա­րել է, օ­րի­նակ՝ ԱՊՀ-ի ստեղծ­ման շրջա­նակ­նե­րում: Դրա­նից հե­տո պետք էր որ Քո­չա­րյանն է՞լ մի 3 ան­գամ ճա­նա­չեր, ու դա քիչ էր, նա­եւ Սերժ Սարգ­սյա՞նը: Բայց ե­թե այդ­քան ան­գամ ճա­նա­չել են, էլ ի՞նչ է ճա­նա­չե­լու Նի­կո­լը, ին­չո՞ւ է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հրամց­րած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան կե­տը հենց դա դար­ձել՝ փո­խա­դար­ձա­բար «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան» ճա­նա­չու­մը: Թե՞ Նի­կոլն ու­զում է հա­մո­զել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ա­սենք նա­եւ՝ ա­զե­րի­ներն ու թուր­քե­րը նույն կար­գի զա­ռան­ցանք­նե­րի մեջ են, որ պետք է նախ մի 5-6 ան­գամ «Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն» ճա­նա­չել եւ վեր­ջում էլ եւս մեկ ան­գամ՝ որ­պես «կանտ­րոլ­նի կրա­կոց»: Բա լավ, այդ դեպ­քում ի՞նչ կմնա Նի­կո­լից հե­տո ե­կո­ղին, բա նա էլ մի ան­գամ չճա­նա­չի՞:

Չէ, նման հե­քի­աթ­նե­րով ա­րա­ծի տա­կից դուրս գալ չի կա­րող: Այն պա­հին, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջած փաս­տաթղ­թի տակ դնի ստո­րագ­րու­թյու­նը, կդառ­նա առն­վազն վեր­ջին 100 տար­վա Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մի­ակ ղե­կա­վա­րը, ով Ար­ցա­խը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի մաս՝ բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Դրա առաջին մասը նա աբցավ Պրագայում` բանավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց Արցախի մասին անգամ ծպտուն հանելու: Առանց անգամ լուծելի իր իսկ խեղկատակային պայմանը, թե` պետք է ապահովել արցախցիների անվտանգությունը: Ալիեւը Պրագայից առաջ էլ, Պրագայում էլ պարզ ասաց` իմ քաղաքացիներն են, ինչ ուզեմ, կանեմ: Իսկ Նիկոլը, «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» թե­մա­յով մին­չեւ կյան­քի վերջ նման հե­քի­աթ­ներ կպատ­մի, բան չի փոխ­վում. նա մեկ քայլի վրա է Հայաստանի ամենաքիչը վերջին 100 տարվա պատմության թիվ 1 դավաճանի կարգավիճակից, որը նրա կնքահայր ԼՏՊ-ն աղվեսորեն բաժին թողեց «սանիկին»:

Նիկոլը «կրուտիտի» տեղ չունի նաեւ այն պարզ պատճառով, որ դեռ Պրագայի այդ խայտառակությունը չսկսված, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանին եւ Ադրբեջանին է փոխանցել «խաղաղության համաձայնագրի» իր տարբերակը, որտեղ, եղած տվյալներով, Արցախի հարցի կարգավորումը թողնվում է ապագային: Այսինքն, Նիկոլը դրանից հետո ոչ մի կերպ չի կարող արդարանալ, թե այլ ելք չկար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Բայց ա­սել, թե այս կերպ Նի­կոլը մի­այն Ար­ցախն է «սկու­տե­ղի վրա» մա­տու­ցում Ադր­բե­ջա­նին, դա դեռ չա­րի­քի մի մասն է: Նախ հի­շեց­նենք, թե­եւ կա ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծի» տար­բե­րա­կը, ո­րը մի­ան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ է նա­խա­տե­սում Ար­ցա­խի հա­մար: Եվ երբ այդ պա­րա­գա­յում Նի­կո­լը, իբր «պար­տադր­ված», վա­զում է ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծի» հե­տե­ւից, դա նա­եւ նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի (չնա­յած, այդ տեր­մի­նի մա­սին ար­դեն հա­րա­բե­րա­կա­նո­րեն պետք է խո­սել) ուղ­ղոր­դում ռու­սա­կա­նից դե­պի ա­րեւմ­տյան: Մի­գու­ցե դա ար­դա­րաց­նի ո­մանց ու­րա­խու­թյու­նը, թե դա ԱՄՆ եւ Եվ­րո­պա հեշտ վի­զա­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կտա: Սա­կայն երկ­րի հա­մար ա­րեւմ­տյան վեկ­տոր աս­վածն ա­ռա­ջին հեր­թին նշա­նա­կում է Թուր­քի­ա, ո­րը, չմո­ռա­նանք, ՆԱ­ՏՕ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն է այս տա­րա­ծաշր­ջա­նում:

Սա­կայն մի­այն այդ փաս­տա­թուղ­թը չէ, որն ակ­նար­կում է սո­րո­սա­ծին­նե­րի հրա­հան­գով եւ տե­ղա­կան «դա­վա­ճան­նե­րի» ձեռ­քով Հա­յաս­տա­նը ա­րեւմ­տյան պլաց­դար­մի վե­րա­ծե­լու տես­լա­կա­նի մա­սին: Բուն այն մի­ջո­ցա­ռու­մա­նը մաս­նակ­ցե­լը, ո­րի շրջա­նակ­նե­րում էլ Նի­կո­լը պատ­րաստ­վում է հան­դի­պել Ա­լի­ե­ւին եւ Էր­դո­ղա­նին, ար­դեն իսկ պարզ վկա­յում է, թե ի­րա­կա­նում ինչ խաղ են սար­քել հայ ժո­ղովր­դի գլխին:

Այս­պես, պաշ­տո­նա­պես այդ մի­ջո­ցա­ռու­մը կոչ­վում է «Եվրո­պա­կան քա­ղա­քա­կան ըն­կե­րակ­ցու­թյան» (ԵՔԸ) գա­գա­թա­ժո­ղով, ո­րը, բնա­կա­նա­բար, կազ­մա­կերպ­ված է լի­բե­րաստ­նե­րի կող­մից: Ու թե դա ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում, մի­ան­գա­մայն պարզ հայ­տա­րա­րեց Եվ­րա­մի­ու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի եւ անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը: Ըստ նրա, այդ գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան ի­մաստ­նե­րից մեկն այն է, որ դրա­նով մաս­նա­կից­ներն ազ­դակ կու­ղար­կեն Ռու­սաս­տա­նին՝ նոր աշ­խար­հա­կար­գի ո­րոն­ման մա­սին: Մի­ա­ժա­մա­նակ Բո­րե­լը հստակ նշում է. «Այս հան­դի­պու­մը կո­րո­նի նոր աշ­խար­հա­կարգ՝ ա­ռանց Ռու­սաս­տա­նի»: Այ­սինքն, Նի­կո­լը մաս­նա­վո­րա­պես ԵՄ 27 ան­դամ­նե­րի, ա­պա նա­եւ Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի, չճա­նաչ­ված Կո­սո­վո­յի, Մոլ­դո­վա­յի, Սեր­բի­ա­յի, Թուր­քի­ա­յի, Մեծ Բրի­տա­նի­ա­յի եւ Ուկ­րա­ի­նա­յի ղե­կա­վար­նե­րի հետ պետք է «ո­րո­նի նոր աշ­խար­հա­կարգ»՝ ա­ռանց, ա­վե­լի կոնկ­րետ՝ ընդ­դեմ իր ռազ­մա­վա­րա­կան մի­ակ դաշ­նակ­ցի:

Թե այս ինչ խա­ղե­րի մեջ է նի­կո­լյան խուն­տան, ան­կեղծ ա­սած, չի կա­րող զար­մաց­նել. հենց այն, հա­նուն ո­րի նրան 2018թ.-ին ա­մե­րի­կա­ցի­նե­րը հասց­րին իշ­խա­նու­թյան: Ամ­բողջ հարցն այն է, թե այս ի­րա­վի­ճա­կում ին­չի կա­րող է սպա­սել Հա­յաս­տա­նը (Նի­կո­լին նկա­տի չու­նենք):

Ա­ռա­ջին փաս­տը սա է. ե­թե ան­գամ այդ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը ստո­րագր­վի, ա­պա դա Հա­յաս­տա­նի հա­մար ոչ թե ծանր կո­րուստ­նե­րով առ­կա խնդիր­նե­րի լու­ծում է, այլ մի­ան­գա­մայն նոր խնդիր­ների ա­ռաջ կանգ­նե­լու ռե­ալ հե­ռան­կար: Այ­սինքն, այդ փաս­տաթղ­թին հե­տե­ւե­լու է ռու­սա­կան զոր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նից հա­նե­լու ռե­ալ գոր­ծըն­թա­ցը: Բաք­վում ար­դեն նա­խա­պատ­րաստ­վել են, եւ այդ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը կտրվի զոր­քե­րը հա­նե­լու մա­սին՝ ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց ծրագր­ված ցույ­ցե­րով: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նում վա­ղուց է տրված ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը, ո­րը կտրուկ կակ­տի­վա­նա այն պա­հին, երբ կնքվի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, եւ դրան հա­ջոր­դեն Էր­դո­ղա­նի հետ հան­դիպ­ման «պտուղ­նե­րը»: Կարճ ա­սած, ե­թե «խա­ղա­ղու­թյուն» է, ռու­սա­կան զորքն «ո՞ւմ է պետք»: Իսկ այն պա­հին, երբ այդ գերխն­դիրը լու­ծեն, հաս­կա­նա­լի է, կա­ռա­ջա­նա վա­կո­ւում, ո­րը կա­րող է լցնել մի­այն Թուր­քի­ան: Կարճ ա­սած, կստա­նանք «Ալեք­սանդ­րո­պոլ-2»-ի կար­գի մի բան, ե­թե մի­այն դրա դեմ ներ­հա­յաս­տա­նյան ռե­ալ ա­լիք չլի­նի: Մինչ­դեռ, չմո­ռա­նանք, այդ «ալի­քը» ղե­կա­վա­րե­լու հայտ են ներ­կա­յաց­րել «Ալեք­սան­դրոպ­ոլ-1»-ի հե­ղի­նակ­նե­րի ժա­ռանգ­նե­րը, եւ այս հար­ցում էլ ու­նենք լրջա­գույն խնդիր­ներ:

Ա­մեն բան հաս­նում է նրան, թե ռուս­ներն ու պար­սիկ­ներն ի՞նչ կա­նեն նման հե­ռան­կար­նե­րի դեմ: Սկսենք Ի­րա­նից, որ­տեղ մի կող­մից, դեռ ներ­քին խնդիր­ներն են ի­րենց զգաց­նել տա­լի­ս: Մյուս կող­մից, ե­թե կով­կա­սյան հար­թա­կում ա­մեն ինչ լուծ­վում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով», այ­սինքն՝ ձե­ւա­կա­նո­րեն սահ­ման­ներ չեն փոխ­վում, ա­պա Ի­րանն էլ ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն չու­նի:

Ինչ վե­րա­բե­րում է ռուս­նե­րին, ա­պա նրանց գոր­ծու­նե­ու­թյան մեջ հա­կա­սու­թյու­նների պա­կաս չկա: Մի կող­մից, այն­պի­սի վճռա­կան քայ­լեր են, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, 4 մար­զե­րը ՌԴ կազմ ըն­դու­նե­լը: Մյուս կող­մից, ան­գամ ռու­սա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներն են մատ­նան­շում այն խոր­քա­յին խնդիր­նե­րը, ո­րոնք կան ներ­քին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում եւ ո­րոնք է­ա­պես ազ­դում են ա­ռա­ջին հեր­թին ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի վրա: Ե­թե այդ ա­մե­նը կար­գա­վոր­վի, կու­նե­նանք բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­թե ոչ, Հա­յաս­տա­նին ան­նա­խան­ձե­լի ժա­մա­նակ­ներ են սպա­սում:

Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լը Պրա­գա­յից մեկ­նե­ց Սանկտ Պե­տեր­բուրգ՝ ԱՊՀ երկր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վին: Սպա­սենք նա­եւ այդ այ­ցին, ո­րը կամ­բող­ջաց­նի այս ողջ ի­րա­վի­ճա­կը: Հաշվի առնելով, որ այնտեղ նրան շատ հարցեր կան տալու: Իսկ եթե չտան, ապա ավելի վատ հենց իր համար:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода