ԻՆչ գիրք է դրված Փաշինյան-Էրդողան-Ալիեւ եռյակի սեղանին
Ներքաղաքական
Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում: Հատկանշական է այն, թե Պրահայում Նիկոլ Փաշինյանի ջերմ զրույցի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեղանին ինչ գիրք էր դրված:
Գրքի անունն է` «Ազատություն. պատմության ավարտը եւ նոր դարաշրջանի սկիզբ»: Այն հեղինակել է ալբանացի գրող Լեա Իպին, ով լոնդոնյան էկոնոմիկայի դպրոցի քաղաքական թեորիայի պրոֆեսոր է:
Ի դեպ, ինչպես գրքի կազմն էր, այնպիսին էլ վերոնշյալ եռյակին համախմբած սեղանն էր ձեւավորված` մեջտեղում դրված միայնակ կարմիր վարդ` փոքրիկ բաժակի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ