Որն էր Ալեն Սիմոնյանի «քաղաքական ինքնասպանությունից» հետո` «հոգեդարձի» բանալի բառը
ՆերքաղաքականԹե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մասնակի իշխանափոխության տարբերակը պատրաստ են քննարկել, ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ի պատասխան հավատարմության խոստում տվեց Նիկոլ Փաշինյանին, որն ավելի նման էր «քաղաքական ինքնասպանության:
«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասաց, որ մատերն էլ կտրեն, որեւէ մեկը իր ու Իշխան Սաղաթելյանի օգտին չի քվեարկի», - ասաց Ա. Սիմոնյանն ու վստահաբար պնդեց, թե ՀՀ-ում կա մեկ ցանկալի թեկնածու, ու դա ոչ թե Քոչարյանն է, այլ՝ Փաշինյանը:
«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում», - խոստովանեց ԱԺ նախագահը, ինչից, իհարկե, կարող են նույնիսկ հուզվել ՔՊ-ականները, սակայն Ա. Սիմոնյանի հայտարարության մեջ բանալի բառը «այս պահի դրությամբ»-ն է: Իսկ թե որ պահի դրությամբ այլ կարծիքի կլինի Ալեն Սիմոնյանը, թերեւս պարզ կդառնա Մոսկվայում նախատեսված իր պաշտոնական այցից հետո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ