Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան

Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք. Կոստանյան

Ներքաղաքական

Հնդկական մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի, Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր եւ զինամթերք կմատակարարի Հայաստանին: Ըստ հնդկական օրաթերթի` Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ստորագրված գործարքների արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Հանրային հեռուստատեսության եթերում չհերքեց հնդկական մամուլում հրապարակված տեղեկություններն ու հավելեց, որ որեւէ լրացուցիչ բան այս պահին չի ցանկանում ասել: Մինչդեռ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն ուղղակի հայտարարեց, թե զարմացած է Հայաստանին զենք վաճառելու նորությունից: Ի վերջո, ո՞րն է հնդկական այս «կինոյի» մեջ իրականության մասնաբաժինը, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ տեսակետը:

— Պարոն Կոստանյան, իրականում որքանո՞վ են լուրջ Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու մասին լուրերը:

— Ես ծանոթ եմ այն հոդվածին, որը հրապարակվել է հնդկական The Economic Times օրաթերթում: Այն The Wall Street-ից հետո՝ ամենաշատ ընթերցվող անգլալեզու թերթն է՝ տնտեսության վերաբերյալ, ընդ որում՝ ոչ թե Հնդկաստանում, այլ ամբողջ աշխարհում: Այդպիսի միջազգային լուրջ թերթը չէր կարող կեղծ լուր տարածել: Իհարկե, այստեղ որոշակի դիվանագիտական նրբություն կա՝ չբարձրաձայնել ավելին, քան արդեն իսկ հրապարակվել է մամուլում: Իսկ այդ հոդվածում մանրամասն նշվում է զենքերի այն տեսակները՝ հրթիռներ, հակադրոնային համակարգեր, որոնք մատակարարվելու են Հայաստանին: Նույնիսկ ներկայացված է այն մեխանիզմը, թե այդ հակադրոնային համակարգերը կամ հեռահար հրթիռները, որտեղից են հրաման ստանում եւ բարձրանում օդ: Իհարկե, այնտեղ խոսվում է նաեւ հակատանկային համակարգերի մասին եւս, որը Հնդկաստանի ռազմական տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումներն են եւ հնդկական բանակում արդեն իսկ առկա են՝ որպես վերջին նորարարություն: Այնպես որ, այս ամենը հուշում է, որ հին կամ չօգտագործվող զենքեր չեն Հայաստանին մատակարարվելու, այլ ամենանոր ռազմական տեխնոլոգիաներ, որոնք հնդկական բանակում կիրառվում են: Սա չափազանց լուրջ ձեռքբերում է թե՛ Հնդկաստանի, թե՛ Հայաստանի համար:

— Ըստ Ձեզ` ո՞ւմ, այսպես ասած, քավորությամբ է զենք-զինամթերք մատակարարելու մասին հայ-հնդկական պայմանագրերը կյանքի կոչվել:

— Չեմ կարող կոնկրետ անձ նշել, ենթադրում եմ, որ դրանք գաղտնի պայմանավորվածություններ են: Բայց պետք է իրատես լինել եւ արդար ու ասել, որ ներկա իշխանությունները, իրենց բոլոր այլ թերություններով հանդերձ, հետեւողականորեն կարողացել են հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններ ապահովել: Այս առումով հատկանշական էր ՀՀ արտգործնախարարի այցը Հնդկաստան: Բայց մյուս կողմից էլ կարեւոր է ընդգծել Հնդկաստանի կեցվածքը: Նրանք մատնանշում են, որ Հայաստանի եւ հայության հետ ունեն բազմադարյա լավ հարաբերություններ: Հատկապես չեն մոռանում, որ մինչ օրս հայկական ներկայություն կա Հնդկաստանում, մասնավորապես՝ Կալկաթայում: Այնպես որ, այս ամենը երկուստեք գնահատելի է: Ինչ իշխանություն էլ լինի, պետք է գովենք, եթե այսպիսի դրական ձեռքբերում է լինում Հայաստանի համար, որը շահավետ է թե՛ մեր երկրի վարկանիշի բարձրացման, թե՛ բանակի հզորացման եւ թե՛ դիվանագիտության մեջ ապագայում մեր դիրքերի ուժեղացման համար:

— Ի՞նչ է թաքնված այս փուլում Հնդկաստանի ակտիվության ու գլխավոր դերակատարություն ստանձնելու հիմքում:

— Մենք այսօր պետք է հստակորեն գիտակցենք, Հնդկաստանը Չինաստանից հետո Ասիայում ամենախոստումնալից երկներից մեկն է, որն ունի իր դերը թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտների զարգացման մեջ, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների: Հետեւապես, գնահատելի կլինի, որ այս իշխանությունները կամ հաջորդ իշխանությունները հարաբերությունների բարձր մակարդակ կարողանան ապահովել ինչպես մեր դաշնակիցների, այնպես էլ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչը, դժբախտաբար, ուշացավ եւ անտեսվեց: Պետք է պարտվողական մտայնությունից դուրս գանք: Այո՛, կապիտուլիացիայի ենթարկվեցինք, հասկացանք, բայց միակը չենք աշխարհում, որ պարտվել ենք պատերազմում: Ճապոնիան ու Գերմանիան էլ են պարտվել, բայց տեսեք, թե ինչպիսի պետություններ դարձան պարտությունից հետո: Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք, ավելի շատ հող կորցնենք, ավելի զինվորներ զոհաբերենք: Ո՛չ, մենք պետք է մեր մեջքն ուղղենք: Սա արդեն իշխանության եւ ընդդիմության խնդիր չէ, այլ մեր պետականության, արժանապատվության, լինելիության խնդիրն է: Բոլորս միասին պետք է այս դժվարին ժամանակահատվածը կարողանանք հաղթահարել եւ գնալ առաջ, որպեսզի նորից ունենանք մեր հաղթանակները:

— Հիմա, երբ ամենուր գուժում են վրա հասնող երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին, Ձեր կարծիքով՝ կարելի՞ է Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Հնդկաստանին դիտարկել միասնական ճակատում:

— ԲՐԻՔՍ-ի (հինգ երկրների խումբ, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը) ստեղծումը հենց նպատակ ուներ, որպեսզի միաբեւեռ աշխարհն ավարտվի եւ բազմաբեւեռ կամ երկբեւեռ աշխարհի գոյությունն իրականություն դառնա: Հետաքրքրական է, որ պատերազմական այս ժամանակներում, երբ խորանում ենք իրադարձությունների մեջ, արդեն իսկ երեւում է այդ երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհը: Միաբեւեռ աշխարհի ախոյանի դերը, կարծես թե, ստանձնել է Հնդկաստանը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող պատերազմում Չինաստանը եւ ՌԴ-ն հստակորեն համատեղ են գործում: Թեեւ Չինաստանը ռազմական գործողությունների մեջ չի ներգրավվել Թայվանում, բայց նա կարողացավ զսպել Միացյալ Նահանգների ցանկությունը` Չինաստանին մխրճել պատերազմի մեջ: Համենայնդեպս, Չինաստանը հիմա էլ հստակորեն սատարում է Ռուսաստանին բոլոր առումներով՝ լինի մեդիայում, թե` տնտեսապես: Հնդկաստանը նույնպես այս հարցում կարծում եմ՝ Ուկրաինայի պաշտպանը չէ, բնականաբար, չեզոք էլ չէ: Եթե հետեւեք հնդիկ քաղաքական գործիչներին եւ գիտնականներին, վերլուծաբաններին, այնտեղ հստակ երեւում է, որ նրբորերեն իրենք ավելի սատարում են Ռուսաստանի կեցվածքին: Սակայն այդպես հստակ չեն արտահայտվում, ինչպես Չինաստանը: Բրիքսի վերջին հանդիպումը լրջորեն դրեց այն հիմնաքարը, որ աշխարհը գնում է արդեն բազմաբեւեռ կամ երկբեւեռ իրականության ճանապարհով: Այս առումով Հնդկաստանի արտաքին բազմաբեւեռ քաղաքականությունը կարող է բալանսի բերել իրավիճակը եւ ասիական բազում երկրների համախմբել, որոնք խորքում ո՛չ ամերիկյան ազդեցության տակ են, ո՛չ ռուսական կամ չինական: Նրան ուղղակիորեն չեզոք դիրք են գրավում եւ կարող են այդ երրորդ բեւեռի մաս կազմել: Այնպես որ, եթե ավելի չսրվի իրավիճակը եւ Միացյալ Նահանգները հաշվի նստի իրողության հետ ու հասկանա, որ այսպես չի կարելի շարունակել, կարծում եմ՝ վիճակը կբալանսավորվի եւ երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չի ունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода