Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ. Բորել
Ուկրաինայի հակամարտությունը մտել է նոր, վտանգավոր փուլ:
Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Իզվեստիա-ն:
«Ուկրաինան ընտրել է հարձակման մարտավարությունը և այդ պահից սկսած հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ, քանի որ մենք բախվում ենք սարսափելի սցենարի հեռանկարին: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա»,- ասել է նա Ստրասբուրգում եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում:
Ըստ նրա՝ կա սցենար, ըստ որի՝ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային զենքի օգտագործման, «հաշվի առնելով, որ կողմերից մեկը միջուկային տերություն է»: