11 երկիր աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումին
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պնդում է, որ ՆԱՏՕ-ին միանալու՝ Ուկրաինայի դիմումն արդեն աջակցություն է ստացել 11 երկրների կողմից:
«Մենք սկսում ենք Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրման գործընթացը և այն կհասցնենք ավարտին: Մեր պաշտոնական դիմումն արդեն Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր կենտրոնակայան-գրասենյակում է»,-ընդգծել է պաշտոնյան:
Նրա խոսքով, այդ հարցում Կիևին բացահայտ աջակցող երկրների շարքում են՝ Կանադան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ռումինիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան: