Մխիթարյանը` «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը.
««Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք՝ նույնպես, ինչն ապացուցեցինք վերջին խաղերում: Վստահությունը վերականգնելու համար մենք ունեինք այս հաղթանակի կարիքը, շնորհավորում եմ թիմակիցներիս: Մենք պայքարեցինք և մեզ համար շատ կարևոր հաղթանակ տարանք:
Գիտեինք՝ ինչպես պետք է բարելավենք մեր խաղը և հույս ունենք առաջիկայում ավելի լավ խաղալ ու ավելի շատ միավորներ վաստակել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports Italia-ն: