Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, ոչ մեկի հետ չենք քննարկելու նրանց ճակատագիրը. Ալիևը շարունակում է սպառնալ
Միջազգային
Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են, և մենք միջազգային ոչ մի կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես կազմակերպել նրանց կյանքը:
Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Միջազգային հանրությանը և ուժային կենտրոններին անտեսելուց ու նրանց հետ վերջնագրերի լեզվով խոսելուց բացի, նա ևս մեկ անգամ ընդգծել է, թե «Ղարաբաղը ադրբեջանական հող է»՝ նշելով, որ դա «ապացուցվել է Ղարաբաղի Երկրորդ պատերազմում»:
Ալիևը նշել է, որ հայկական հսկողության տակ լինելու տարիներին Ղարաբաղի անկախությունը աշխարհում ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը: