Փոխարժեք: $ 396.02, 431.27, 5.71
ԶԼՄ-ները հայտնել են, որ իրանական Սպահանի օբյեկտի վրա հարձակման հետեւում կանգնած է եղել Իսրայելը Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար Էլեկտրաէներգիայի անջատումներ հունվարի 30-ին Գարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունը Անասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն Փաշինյանին Վեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներին Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով Նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ Գալստյան

Նիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում

Վերլուծություն

ՔՊ-ական կար­կա­ռուն պատ­գա­մա­վոր Վի­գեն Խա­չատ­րյա­նը բա­ցեց փա­կագ­ծե­րը, թե Ար­ցա­խի հետ կապ­ված ինչ մո­տե­ցում ու­նեն ՌԴ-ն եւ Ա­րեւ­մուտ­քը: Չէ, այս­տեղ նոր բան չկար, պա­րոն Խա­չատ­րյա­նը հաս­տա­տեց այն, ին­չը եր­կար ժա­մա­նակ պնդում ենք: Այս­տեղ է­ա­կանն այն է, որ ի դեմս Խա­չատ­րյա­նի, իշ­խա­նու­թյու­ններն այդ պնդում­ներն ըն­դու­նե­ցին:

«ԻՆՔՆԱ­ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆԱ­ԿԱՆ ՑՈՒՑ­ՄՈՒՆՔ»

Այս­պես, Վ.Խա­չատ­րյանն «Իրա­վուն­քին» տված հար­ցազ­րույ­ցում հաս­տա­տեց, որ Ար­ցա­խի հետ կապ­ված ռուս­նե­րի տե­սա­կետն այն է, որ՝ «Կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի հե­ռու հե­ռան­կա­րում»: Իսկ ա­հա Ա­րեւ­մուտ­քի կամ, ըստ պա­րոն Խա­չատ­րյա­նի՝ «մի­ջազ­գա­յին հանրու­թյու­նը» այն մտքին է, որ՝ «Արցա­խը՝ Ադր­բե­ջա­նի մաս է, բայց պնդում են, որ կար­գա­վի­ճա­կի հար­ցը հի­մա պի­տի լուծ­վի»: Ու մի­ա­ժա­մա­նակ պա­րոն Խա­չատ­րյա­նը ֆիք­սեց նա­եւ, թե՝ ծրագ­րում են «մին­չեւ տա­րե­վերջ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքել»:

Այս ա­մե­նից հե­տե­ւու­թյու­նը մեկն է: Այն, որ այս պա­հին Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը գնում են Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ, ան­հեր­քե­լի փաստ է: Իսկ ա­հա Ա­րեւ­մուտ­քի տես­լա­կա­նը, ո­րը հնչեց­րեց պա­րոն Խա­չատ­րյա­նը,նա­խա­տե­սում է բո­լոր հար­ցե­րը, այդ թվում՝ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի խնդի­րը լու­ծել հենց «հի­մա», այն է՝ այդ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» հա­մա­տեքս­տում: Կա­րո՞ղ է այլ կար­ծիք լի­նել, որը  նշա­նա­կում է Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես հանձ­նել Ադր­բե­ջա­նին, իսկ կար­գա­վի­ճա­կը կլի­նի սա՝ ադր­բե­ջա­նա­կան սո­վո­րա­կան սու­բյեկտ, ինչ­պես մյուս տա­րածք­նե­րը: Մի­ա­ժա­մա­նակ, կա­րո՞ղ է այլ կար­ծիք լի­նել, որ նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լը կլի­նի Հա­յաս­տա­նի առն­վազն վեր­ջին 100 տար­վա պատ­մու­թյան մեջ նա­խա­դե­պը չու­նե­ցող դա­վա­ճա­նու­թյուն:

Մի­գու­ցե այլ տար­բե­րակ չու­նե­նա­լով, Հա­յաս­տա­նը ստիպ­ված լի­ներ գնալ դրան, ին­չը փոր­ձում էր Նի­կո­լի «կնքա­հայր» ԼՏՊ-ն բա­ցատ­րել, թե ճար չու­նենք, պետք է կա­պի­տու­լաց­վենք: Մի­այն թե հենց նույն Խա­չատ­րյանն է «բե­րա­նից փախց­նում», որ այ­լընտ­րանք Հա­յաս­տանն ու­նի: Մոսկ­վան, ինչ­պես 2020թ. նո­յեմ­բե­րին, հի­մա էլ այն կար­ծի­քին է, որ «կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի հե­ռու հե­ռան­կա­րում»: Ընդ ո­րում, հենց դա է բխում ողջ ե­ռա­կողմ գոր­ծըն­թա­ցից, ո­րի հիմ­քում դրված է ե­րեք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն: Ու հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը մի­ան­շա­նակ խո­սում է այդ մա­սին, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ այդ ա­ռա­ջարկն իշ­խա­նու­թյուն­նե­րին ներ­կա­յաց­վել է, քննար­կու­մ է ե­ղել, բայց չնա­յած դրան, նա­խընտ­րել են գնալ Ա­րեւ­մուտ­քի սցե­նա­րով, ո­րը, կրկ­նենք, Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի հա­մար վատ­թա­րա­գույնն է: Պա­րոն Խա­չատ­րյա­նը հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­կան խուն­տա­յի այդ ընտ­րու­թյու­նը փոր­ձում է բա­ցատ­րել հայտ­նի քա­րոզ­չա­կան մո­տեց­մամբ, թե՝ «Հի­մա կա­րե­ւո­րը՝ անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րը եւ ի­րա­վունք­նե­րը, որ ի­րենք ստանձ­նել են, որ կե­րաշ­խա­վո­րեն, բայց, ինչ­պես տես­նում եք, այն­քան էլ չի ստաց­վում»: Սա­կայն սա այս ողջ կեղ­տոտ խա­ղի ա­մե­նա­գար­շա­հոտ դրվագ­նե­րից մեկն է՝ քա­րո­զել, թե ռուս­նե­րը բան չեն ա­նում, ընդ ո­րում, դի­մե­լով բա­ցա­հայտ ստի: Օ­րի­նակ, այդ­պես էլ Ա­լեն Սի­մո­նյա­նը չհիմ­նա­վո­րեց, թե այդ ին­չի՞ հի­ման վրա էր հայ­տա­րա­րում, որ վեր­ջին բա­խում­նե­րը ա­մե­րի­կա­ցի­ներն են կանգ­նեց­րել, այն դեպ­քում, երբ նույն ա­մե­րի­կա­ցի­ներն են ըն­դու­նում, որ չէ, ռուս­ներն են, ի­րենք մի փոքր օգ­նել են: Ար­դյուն­քում, այդ չհիմ­նա­վոր­ված հայ­տա­րա­րու­թյան վրա մի ամ­բողջ քա­րոզ սար­քե­ցին, թե՝ ռուս­նե­րի մոտ «այնքան էլ չի ստաց­վում», եւ դա դարձ­րել են Ա­րեւ­մուտ­քի սցե­նա­րով Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես «ծա­խե­լու» դրոշ: Մինչ­դեռ այդ «աֆյո­րան» հեր­քե­լը շատ հեշտ է: Այդ թվում հի­շեց­նե­լով, որ վեր­ջին բա­խում­նե­րը ո­րե­ւէ կերպ Ար­ցա­խի վրա չազ­դե­ցին այն պատ­ճա­ռով, որ այն­տեղ ռուս­ներն են: Նա­եւ, որ Ար­ցախն այս պա­հին գո­յու­թյուն ու­նի այն նույն պարզ պատ­ճա­ռով, որ ռու­սա­կան բա­նա­կը 2020թ.-ին մտավ այն­տեղ, եւ այն ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցան ա­վարտին հասց­նել մի­ան­գա­մից ա­մեն ինչ ա­զե­րի­նե­րին հանձ­նե­լու ծրա­գի­րը:

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ

Այս­պի­սով, հի­մա ա­մեն ինչ դար­ձել է ան­թա­քույց: Ե­րե­ւի ՔՊ-ական վեր­նա­խավն այն մտքին է, թե մտել են անշր­ջե­լի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­չինչ չի կա­րող խան­գա­րել դրան, ուս­տի­եւ՝ կա­րե­լի է նա­եւ բաց խա­ղալ...

Կամ մի­գու­ցե պա­տա­հա­կան չէ՞, որ Նի­կո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սկսել են փա­կագ­ծեր բա­ցել: Ա­վե­լին, ան­գամ Նի­կոլն է իր «տնա­կան լրատ­վա­մի­ջո­ցով» շրջա­նա­ռու­թյան մեջ դնում այն թե­զը, թե՝ Ադր­բե­ջանն Ար­ցա­խի հա­մար «0 կար­գա­վի­ճակ» է նա­խա­տե­սել, ո­րը, կրկնենք, ուղ­ղա­կի­ո­րեն բխում է ա­մե­րի­կյան ձե­ւա­չա­փով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից»: Ու ան­մի­ջա­պես նի­կո­լյան դրա­նիկ­նե­րի, այսպես ա­սենք, «ոչ մա­քուր սո­րո­սա­կան» թե­ւը լծվեց քա­րո­զի, թե ինչ 0 կար­գա­վի­ճակ, «այդպի­սի փաս­տա­թուղթն ա­նըն­դու­նե­լի է ա­մե­նա­քի­չը»: Չէ, մի տե­սակն լավ չի ստաց­վում. «խեղճ» ԱԽՔ-ը հաս­նում է ա­մե­րի­կա­նե­րը, այն­տե­ղից՝ բրյու­սել­նե­րը, «խա­ղա­ղու­թյուն» է դզում-փչում, այդ թվում՝ ՆԱ­ՏՕ-ի գրա­սե­նյա­կում, իսկ այս­տեղ, օ­րի­նակ, ինչ-որ Հո­վիկ Ա­ղա­զա­րյան վեր է կե­նում, թե՝ «նե՞տ»:

Չնա­յած՝ այն տպա­վո­րու­թյունն է, որ այս ան­գամ էլ Ար­ցախն ա­մեն բան փչաց­րեց: Այս­պես, Նի­կո­լը նա­խօ­րե­ին խո­սե­լով ԱԳ նա­խա­րար­նե­րի կող­մից «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տեքստ պատ­րաս­տե­լուց, իր հա­մար մեկ է­ա­կան «ձի­ու քայլ» էր մտա­ծել, թե՝ կհրա­ժար­վի Ար­ցա­խի փո­խա­րեն բա­նակ­ցե­լուց (բա­ցատ­րե­լով, որ Ար­ցախն ու­զում է ինք­նու­րույն Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցել), եւ ե­թե «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րում» Ար­ցա­խի ա­նու­նը չլի­նի, այ­սինքն՝ Ար­ցա­խով հան­դերձ ճա­նա­չի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, այդ­պես կկա­րո­ղա­նա ար­դա­րա­նալ՝ բա ես ի՞նչ ա­նեմ, Ար­ցախն ա­ռան­ձին է բա­նակ­ցում Ադր­բե­ջա­նի հետ:

Բայց ա­հա Ստե­փա­նա­կերտն ա­րա­գո­րեն դրա դեմն ա­ռավ՝ Նի­կո­լի այդ ե­լույ­թի հի­ման վրա հրա­վիր­ված Անվ­տան­գու­թյան խորհր­դի ընդ­լայն­ված նիս­տում ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյու­նով, որ­տեղ ֆիքս­վում են հե­տե­ւյալ դրույթ­նե­րը.

Ա- Արցա­խը չի հրա­ժար­վում իր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից:

Բ- Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը պետք է ա­պա­հով­վի «թե՛ մեր սե­փա­կան պաշտ­պա­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, թե՛ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ան­ժամ­կետ ա­ռա­քե­լու­թյան եւ թե՛ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր հնա­րա­վոր գոր­ծի­քա­կազ­մե­րի մի­ջո­ցով... Այս հա­մա­տեքս­տում չա­փա­զանց վտան­գա­վոր ենք հա­մա­րում բնա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­ման փոր­ձե­րը»:

Գ- Ա­նըն­դու­նե­լի հա­մա­րեց «որե­ւէ փաս­տա­թուղթ, ո­րը կա­րող է ան­տե­սել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­յու­թյու­նը», եւ ակն­հայ­տո­րեն խոս­քը ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» մա­սին է:

Դ- Քա­նի դեռ Ար­ցա­խը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րում լի­ի­րավ կողմ չէ, ա­պա «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է պար­տա­վոր­ված ու լի­ա­զոր­ված ներ­կա­յաց­նե­լու եւ պաշտ­պա­նե­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու շա­հե­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում»:

ՆՈՐ ՇՐՋԱ­ԴԱՐՁ

Կարճ ա­սած, նշված շրջա­նակ­նե­րում Նի­կո­լը ՊԱՐ­ՏԱ­ՎՈՐ է բա­նակ­ցել Ար­ցա­խի ա­նու­նից, այ­սինքն, նրա հի­շա­տակ­ված մա­նի­պու­լյա­ցի­ան չստաց­վեց: Ու հի­մա, ի­հար­կե, Նի­կո­լը կա­րող է պաշ­տո­նա­պես հրաժար­վել Ար­ցա­խի ա­նու­նից բա­նակ­ցել, կա­րող է գնալ ու ա­մե­րի­կա­ցի­նե­րի եւ ա­զե­րի­նե­րի պա­հան­ջած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րել: Բայց մի­այն պարզ գի­տակ­ցե­լով, որ ինքն ան­ձամբ է դառ­նա­լու Հա­յաս­տա­նի առն­վազն վեր­ջին 100 տար­վա այն ղե­կա­վա­րը, ով Ար­ցա­խը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի սո­վո­րա­կան տա­րածք՝ դրա­նից բխող բո­լոր հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Նա­եւ պարզ հաս­կա­նա­լով, որ ԼՏՊ-ն այն մի­ա­մի­տը չէ, որ նրա հետ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կի­սի:

Թե­րեւս, այդ ա­մե­նը հաս­կա­նա­լով, Նի­կո­լը ո­րո­շեց բա­ցել ա­զե­րի­նե­րի պա­հանջ­նե­րը՝ տո­ղա­տա­կե­րում ցույց տա­լով նա­եւ դե­պի ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» տա­նող կա­պե­րը, զու­գա­հե­ռա­բար ակ­նար­կե­լով նա­եւ, որ ռուս­նե­րի դիր­քո­րո­շումն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը հե­ռու ա­պա­գա­յում ո­րո­շե­լու հետ կապ­ված օ­րա­կար­գում է: Կարճ ա­սած, Նի­կո­լը, թե­րեւս գի­տակց­ված, ի­րեն թա­կարդ տա­րավ՝ ոչ մի­այն ի ցույց դնե­լով լի­ա­կա­տար ա­նըն­դու­նե­լի­ու­թյու­նը, այլ նա­եւ, որ կա այ­լընտ­րանք: Այ­սինքն, ե­թե հի­մա գնա ա­նըն­դու­նե­լի տար­բե­րա­կով, պետք է նա­եւ բա­ցատ­րի՝ ին­չո՞ւ:

Սա­կայն սա նրա հա­մար ելք չէ: Թե ին­չու է գնում ա­մե­րի­կյան սցե­նա­րով, կա­րե­լի է հաս­կա­նալ՝ տե­ղը տե­ղին այն­տե­ղից «խնդրել» են՝ դա հա­մե­մե­լով մեր տե­ղա­կան «ոտից-գլուխ սո­րո­սա­ծին­նե­րի» գոր­ծո­ղու­թյու­ննե­րով եւ պետք ե­ղած պա­հին՝ Ա­լի­ե­ւի գրոհ­նե­րով: Ու երբ դա դառ­նում է գե­րիշ­խող, գա­լիս է «ստո­րագ­րե­լու» պա­հը: Ա­պա սկսվում են այդ «ստո­րագ­րե­լու» դեմ այլ ուղ­ղու­թյուն­նե­րից ճնշում­նե­րը, ու հի­մա էլ գա­լիս է «չեմ ստո­րագ­րե­լու» պա­հը: Մի­այն թե այդ տա­տա­նում­նե­րի մի­ջա­կայ­քը գնա­լով նվա­զում է, վերջ­նա­կան ո­րո­շում է պետք, ո­րը Նի­կոլն այդ­պես էլ չի գտնում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
ԶԼՄ-ները հայտնել են, որ իրանական Սպահանի օբյեկտի վրա հարձակման հետեւում կանգնած է եղել ԻսրայելըԵրուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղելԱմուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ հունվարի 30-ինԳարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունըԱնասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն ՓաշինյանինՎեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներինՀռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համարՍուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթովՆիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ ԳալստյանԿրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանումՍա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. ՄելոյանՊաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան.NEWS.amՀայաստանի Հարավային դարպասը եվրոպացիները մտադիր են դարձնել իրենց համար «գլոբալ դարպաս»Առաջիկա 3-5 օրվա ընթացքում Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կա՛մ կմարվի, կա՛մ նոր թափով կբռնկվիԲաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դեմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող. Միջազգայնագետ.NEWS.amԵգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-ՍիսիԹրամփը խոստացել է կառուցել «անթափանց գմբեթ»՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար6 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ պատրաստելուց առաջ.super.ruՊարզ է չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը.Սուրեն ՍարգսյանԲաքուն այսօր տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին. դա զուգադիպությո՞ւն է.Военкор КотенокԼոս Անջելեսում հայերը բողոքի ցույց և քայլարշավ են կազմակերպել դեպի Ադրբեջանի հյուպատոսարանՁյուն, մառախուղ․ Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումԼևոն Արոնյանը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց. Tata Steel MastersԱդրբեջանական բանակի ինքնաթիռը Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիքԵրևանում ժամանակ առ ժամանակ թույլ ձյուն կտեղաՀամացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ժերար Պիկեի մայրը կոպիտ բռնում է Շակիրայի դեմքից եւ խնդրում լռել (վիդեո)Ինչո՞ւ կինը երբեք չպետք է կտրի իր ամուսնու մազերը.VOICEՍեմյոն Դանիլիանցը մրցանակային տեղ է զբաղեցրել օլիմպիական երիտասարդական փառատոնումՖրանսիայի առաջին տիկնոջ այս անսովոր սովորությունը կզարմացնի ձեզ.VOICEԻրանը հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ զբաղված է եղել երկրաշարժի հետևանքների վերացման գործով.Վարդան ՈսկանյանՀամացանցում է հայտնվել Իրանի Սպահան քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պահըՊՆ-ն հերքում է ԶՈՒ կացարաններից մեկում դարձյալ հրդեհ է բռնկվելու լուրըԻրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 664-իԱրցախում վերականգնվել է գազամատակարարումըՄեկնարկել է Հայաստանի և Եգիպտոսի նախագահների առանձնազրույցը 15 տղաներ չէին կարող պաշտոնական վարկածով առաջ քաշած հրդեհի արդյունքում չփրկվել, նման քանակի զոհեր կարող էին լինել ծերանոցներում եւ հոգեբուժարաններումԻրան-Իսրայել պատերազմի մասին լուրերը ֆե՞յկ ենԻրանում պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Իսրայելում էր ԿՀՎ ղեկավարըԻրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը` 3-ի. FarsԵրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել, աֆիցերի հետ կռվել էին զինվորները․ Բացառիկ մանրամասներ կացարանում զոհված 15 զինվորների հետքերովԻսրայելը հատուկ օպերացիա է սկսել Իրանում. «Ալ Արաբիա»Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալԻրանը և Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկները ազդեն հարաբերությունների վրա. ՌաիսիՍկսվում է իսրայելա-իրանական պատերազմ. Ուկրաինայում վախեցած ենՊուտինն Ուկրաինայում փակուղի է մտցրել Բայդենին և Զելենսկին. ԱՄՆ բանակի փոխգնդապետԱմերիկացի գեներալը հրահանգել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին նախապատրաստվել Չինաստանի հետ պատերազմինՊուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային Leopard տանկերն Ուկրաինա տեղափոխելուց հետո. BildՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода