Iravunk.com | Նիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում
«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) «Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ) Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ) Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև «Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am

Նիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում

Վերլուծություն

ՔՊ-ական կար­կա­ռուն պատ­գա­մա­վոր Վի­գեն Խա­չատ­րյա­նը բա­ցեց փա­կագ­ծե­րը, թե Ար­ցա­խի հետ կապ­ված ինչ մո­տե­ցում ու­նեն ՌԴ-ն եւ Ա­րեւ­մուտ­քը: Չէ, այս­տեղ նոր բան չկար, պա­րոն Խա­չատ­րյա­նը հաս­տա­տեց այն, ին­չը եր­կար ժա­մա­նակ պնդում ենք: Այս­տեղ է­ա­կանն այն է, որ ի դեմս Խա­չատ­րյա­նի, իշ­խա­նու­թյու­ններն այդ պնդում­ներն ըն­դու­նե­ցին:

«ԻՆՔՆԱ­ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆԱ­ԿԱՆ ՑՈՒՑ­ՄՈՒՆՔ»

Այս­պես, Վ.Խա­չատ­րյանն «Իրա­վուն­քին» տված հար­ցազ­րույ­ցում հաս­տա­տեց, որ Ար­ցա­խի հետ կապ­ված ռուս­նե­րի տե­սա­կետն այն է, որ՝ «Կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի հե­ռու հե­ռան­կա­րում»: Իսկ ա­հա Ա­րեւ­մուտ­քի կամ, ըստ պա­րոն Խա­չատ­րյա­նի՝ «մի­ջազ­գա­յին հանրու­թյու­նը» այն մտքին է, որ՝ «Արցա­խը՝ Ադր­բե­ջա­նի մաս է, բայց պնդում են, որ կար­գա­վի­ճա­կի հար­ցը հի­մա պի­տի լուծ­վի»: Ու մի­ա­ժա­մա­նակ պա­րոն Խա­չատ­րյա­նը ֆիք­սեց նա­եւ, թե՝ ծրագ­րում են «մին­չեւ տա­րե­վերջ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքել»:

Այս ա­մե­նից հե­տե­ւու­թյու­նը մեկն է: Այն, որ այս պա­հին Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը գնում են Ա­րեւ­մուտ­քի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ, ան­հեր­քե­լի փաստ է: Իսկ ա­հա Ա­րեւ­մուտ­քի տես­լա­կա­նը, ո­րը հնչեց­րեց պա­րոն Խա­չատ­րյա­նը,նա­խա­տե­սում է բո­լոր հար­ցե­րը, այդ թվում՝ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի խնդի­րը լու­ծել հենց «հի­մա», այն է՝ այդ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» հա­մա­տեքս­տում: Կա­րո՞ղ է այլ կար­ծիք լի­նել, որը  նշա­նա­կում է Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես հանձ­նել Ադր­բե­ջա­նին, իսկ կար­գա­վի­ճա­կը կլի­նի սա՝ ադր­բե­ջա­նա­կան սո­վո­րա­կան սու­բյեկտ, ինչ­պես մյուս տա­րածք­նե­րը: Մի­ա­ժա­մա­նակ, կա­րո՞ղ է այլ կար­ծիք լի­նել, որ նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լը կլի­նի Հա­յաս­տա­նի առն­վազն վեր­ջին 100 տար­վա պատ­մու­թյան մեջ նա­խա­դե­պը չու­նե­ցող դա­վա­ճա­նու­թյուն:

Մի­գու­ցե այլ տար­բե­րակ չու­նե­նա­լով, Հա­յաս­տա­նը ստիպ­ված լի­ներ գնալ դրան, ին­չը փոր­ձում էր Նի­կո­լի «կնքա­հայր» ԼՏՊ-ն բա­ցատ­րել, թե ճար չու­նենք, պետք է կա­պի­տու­լաց­վենք: Մի­այն թե հենց նույն Խա­չատ­րյանն է «բե­րա­նից փախց­նում», որ այ­լընտ­րանք Հա­յաս­տանն ու­նի: Մոսկ­վան, ինչ­պես 2020թ. նո­յեմ­բե­րին, հի­մա էլ այն կար­ծի­քին է, որ «կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի հե­ռու հե­ռան­կա­րում»: Ընդ ո­րում, հենց դա է բխում ողջ ե­ռա­կողմ գոր­ծըն­թա­ցից, ո­րի հիմ­քում դրված է ե­րեք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն: Ու հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը մի­ան­շա­նակ խո­սում է այդ մա­սին, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ այդ ա­ռա­ջարկն իշ­խա­նու­թյուն­նե­րին ներ­կա­յաց­վել է, քննար­կու­մ է ե­ղել, բայց չնա­յած դրան, նա­խընտ­րել են գնալ Ա­րեւ­մուտ­քի սցե­նա­րով, ո­րը, կրկ­նենք, Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի հա­մար վատ­թա­րա­գույնն է: Պա­րոն Խա­չատ­րյա­նը հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­կան խուն­տա­յի այդ ընտ­րու­թյու­նը փոր­ձում է բա­ցատ­րել հայտ­նի քա­րոզ­չա­կան մո­տեց­մամբ, թե՝ «Հի­մա կա­րե­ւո­րը՝ անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րը եւ ի­րա­վունք­նե­րը, որ ի­րենք ստանձ­նել են, որ կե­րաշ­խա­վո­րեն, բայց, ինչ­պես տես­նում եք, այն­քան էլ չի ստաց­վում»: Սա­կայն սա այս ողջ կեղ­տոտ խա­ղի ա­մե­նա­գար­շա­հոտ դրվագ­նե­րից մեկն է՝ քա­րո­զել, թե ռուս­նե­րը բան չեն ա­նում, ընդ ո­րում, դի­մե­լով բա­ցա­հայտ ստի: Օ­րի­նակ, այդ­պես էլ Ա­լեն Սի­մո­նյա­նը չհիմ­նա­վո­րեց, թե այդ ին­չի՞ հի­ման վրա էր հայ­տա­րա­րում, որ վեր­ջին բա­խում­նե­րը ա­մե­րի­կա­ցի­ներն են կանգ­նեց­րել, այն դեպ­քում, երբ նույն ա­մե­րի­կա­ցի­ներն են ըն­դու­նում, որ չէ, ռուս­ներն են, ի­րենք մի փոքր օգ­նել են: Ար­դյուն­քում, այդ չհիմ­նա­վոր­ված հայ­տա­րա­րու­թյան վրա մի ամ­բողջ քա­րոզ սար­քե­ցին, թե՝ ռուս­նե­րի մոտ «այնքան էլ չի ստաց­վում», եւ դա դարձ­րել են Ա­րեւ­մուտ­քի սցե­նա­րով Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես «ծա­խե­լու» դրոշ: Մինչ­դեռ այդ «աֆյո­րան» հեր­քե­լը շատ հեշտ է: Այդ թվում հի­շեց­նե­լով, որ վեր­ջին բա­խում­նե­րը ո­րե­ւէ կերպ Ար­ցա­խի վրա չազ­դե­ցին այն պատ­ճա­ռով, որ այն­տեղ ռուս­ներն են: Նա­եւ, որ Ար­ցախն այս պա­հին գո­յու­թյուն ու­նի այն նույն պարզ պատ­ճա­ռով, որ ռու­սա­կան բա­նա­կը 2020թ.-ին մտավ այն­տեղ, եւ այն ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցան ա­վարտին հասց­նել մի­ան­գա­մից ա­մեն ինչ ա­զե­րի­նե­րին հանձ­նե­լու ծրա­գի­րը:

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ

Այս­պի­սով, հի­մա ա­մեն ինչ դար­ձել է ան­թա­քույց: Ե­րե­ւի ՔՊ-ական վեր­նա­խավն այն մտքին է, թե մտել են անշր­ջե­լի գոր­ծըն­թա­ցի մեջ, ո­չինչ չի կա­րող խան­գա­րել դրան, ուս­տի­եւ՝ կա­րե­լի է նա­եւ բաց խա­ղալ...

Կամ մի­գու­ցե պա­տա­հա­կան չէ՞, որ Նի­կո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սկսել են փա­կագ­ծեր բա­ցել: Ա­վե­լին, ան­գամ Նի­կոլն է իր «տնա­կան լրատ­վա­մի­ջո­ցով» շրջա­նա­ռու­թյան մեջ դնում այն թե­զը, թե՝ Ադր­բե­ջանն Ար­ցա­խի հա­մար «0 կար­գա­վի­ճակ» է նա­խա­տե­սել, ո­րը, կրկնենք, ուղ­ղա­կի­ո­րեն բխում է ա­մե­րի­կյան ձե­ւա­չա­փով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից»: Ու ան­մի­ջա­պես նի­կո­լյան դրա­նիկ­նե­րի, այսպես ա­սենք, «ոչ մա­քուր սո­րո­սա­կան» թե­ւը լծվեց քա­րո­զի, թե ինչ 0 կար­գա­վի­ճակ, «այդպի­սի փաս­տա­թուղթն ա­նըն­դու­նե­լի է ա­մե­նա­քի­չը»: Չէ, մի տե­սակն լավ չի ստաց­վում. «խեղճ» ԱԽՔ-ը հաս­նում է ա­մե­րի­կա­նե­րը, այն­տե­ղից՝ բրյու­սել­նե­րը, «խա­ղա­ղու­թյուն» է դզում-փչում, այդ թվում՝ ՆԱ­ՏՕ-ի գրա­սե­նյա­կում, իսկ այս­տեղ, օ­րի­նակ, ինչ-որ Հո­վիկ Ա­ղա­զա­րյան վեր է կե­նում, թե՝ «նե՞տ»:

Չնա­յած՝ այն տպա­վո­րու­թյունն է, որ այս ան­գամ էլ Ար­ցախն ա­մեն բան փչաց­րեց: Այս­պես, Նի­կո­լը նա­խօ­րե­ին խո­սե­լով ԱԳ նա­խա­րար­նե­րի կող­մից «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տեքստ պատ­րաս­տե­լուց, իր հա­մար մեկ է­ա­կան «ձի­ու քայլ» էր մտա­ծել, թե՝ կհրա­ժար­վի Ար­ցա­խի փո­խա­րեն բա­նակ­ցե­լուց (բա­ցատ­րե­լով, որ Ար­ցախն ու­զում է ինք­նու­րույն Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցել), եւ ե­թե «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րում» Ար­ցա­խի ա­նու­նը չլի­նի, այ­սինքն՝ Ար­ցա­խով հան­դերձ ճա­նա­չի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, այդ­պես կկա­րո­ղա­նա ար­դա­րա­նալ՝ բա ես ի՞նչ ա­նեմ, Ար­ցախն ա­ռան­ձին է բա­նակ­ցում Ադր­բե­ջա­նի հետ:

Բայց ա­հա Ստե­փա­նա­կերտն ա­րա­գո­րեն դրա դեմն ա­ռավ՝ Նի­կո­լի այդ ե­լույ­թի հի­ման վրա հրա­վիր­ված Անվ­տան­գու­թյան խորհր­դի ընդ­լայն­ված նիս­տում ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյու­նով, որ­տեղ ֆիքս­վում են հե­տե­ւյալ դրույթ­նե­րը.

Ա- Արցա­խը չի հրա­ժար­վում իր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից:

Բ- Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը պետք է ա­պա­հով­վի «թե՛ մեր սե­փա­կան պաշտ­պա­նա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, թե՛ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ան­ժամ­կետ ա­ռա­քե­լու­թյան եւ թե՛ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր հնա­րա­վոր գոր­ծի­քա­կազ­մե­րի մի­ջո­ցով... Այս հա­մա­տեքս­տում չա­փա­զանց վտան­գա­վոր ենք հա­մա­րում բնա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ ա­վան­դա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­ման փոր­ձե­րը»:

Գ- Ա­նըն­դու­նե­լի հա­մա­րեց «որե­ւէ փաս­տա­թուղթ, ո­րը կա­րող է ան­տե­սել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­յու­թյու­նը», եւ ակն­հայ­տո­րեն խոս­քը ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» մա­սին է:

Դ- Քա­նի դեռ Ար­ցա­խը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րում լի­ի­րավ կողմ չէ, ա­պա «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է պար­տա­վոր­ված ու լի­ա­զոր­ված ներ­կա­յաց­նե­լու եւ պաշտ­պա­նե­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­ներն ու շա­հե­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում»:

ՆՈՐ ՇՐՋԱ­ԴԱՐՁ

Կարճ ա­սած, նշված շրջա­նակ­նե­րում Նի­կո­լը ՊԱՐ­ՏԱ­ՎՈՐ է բա­նակ­ցել Ար­ցա­խի ա­նու­նից, այ­սինքն, նրա հի­շա­տակ­ված մա­նի­պու­լյա­ցի­ան չստաց­վեց: Ու հի­մա, ի­հար­կե, Նի­կո­լը կա­րող է պաշ­տո­նա­պես հրաժար­վել Ար­ցա­խի ա­նու­նից բա­նակ­ցել, կա­րող է գնալ ու ա­մե­րի­կա­ցի­նե­րի եւ ա­զե­րի­նե­րի պա­հան­ջած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րել: Բայց մի­այն պարզ գի­տակ­ցե­լով, որ ինքն ան­ձամբ է դառ­նա­լու Հա­յաս­տա­նի առն­վազն վեր­ջին 100 տար­վա այն ղե­կա­վա­րը, ով Ար­ցա­խը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի սո­վո­րա­կան տա­րածք՝ դրա­նից բխող բո­լոր հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Նա­եւ պարզ հաս­կա­նա­լով, որ ԼՏՊ-ն այն մի­ա­մի­տը չէ, որ նրա հետ պա­տաս­խա­նատ­վու­թյուն կի­սի:

Թե­րեւս, այդ ա­մե­նը հաս­կա­նա­լով, Նի­կո­լը ո­րո­շեց բա­ցել ա­զե­րի­նե­րի պա­հանջ­նե­րը՝ տո­ղա­տա­կե­րում ցույց տա­լով նա­եւ դե­պի ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» տա­նող կա­պե­րը, զու­գա­հե­ռա­բար ակ­նար­կե­լով նա­եւ, որ ռուս­նե­րի դիր­քո­րո­շումն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը հե­ռու ա­պա­գա­յում ո­րո­շե­լու հետ կապ­ված օ­րա­կար­գում է: Կարճ ա­սած, Նի­կո­լը, թե­րեւս գի­տակց­ված, ի­րեն թա­կարդ տա­րավ՝ ոչ մի­այն ի ցույց դնե­լով լի­ա­կա­տար ա­նըն­դու­նե­լի­ու­թյու­նը, այլ նա­եւ, որ կա այ­լընտ­րանք: Այ­սինքն, ե­թե հի­մա գնա ա­նըն­դու­նե­լի տար­բե­րա­կով, պետք է նա­եւ բա­ցատ­րի՝ ին­չո՞ւ:

Սա­կայն սա նրա հա­մար ելք չէ: Թե ին­չու է գնում ա­մե­րի­կյան սցե­նա­րով, կա­րե­լի է հաս­կա­նալ՝ տե­ղը տե­ղին այն­տե­ղից «խնդրել» են՝ դա հա­մե­մե­լով մեր տե­ղա­կան «ոտից-գլուխ սո­րո­սա­ծին­նե­րի» գոր­ծո­ղու­թյու­ննե­րով եւ պետք ե­ղած պա­հին՝ Ա­լի­ե­ւի գրոհ­նե­րով: Ու երբ դա դառ­նում է գե­րիշ­խող, գա­լիս է «ստո­րագ­րե­լու» պա­հը: Ա­պա սկսվում են այդ «ստո­րագ­րե­լու» դեմ այլ ուղ­ղու­թյուն­նե­րից ճնշում­նե­րը, ու հի­մա էլ գա­լիս է «չեմ ստո­րագ­րե­լու» պա­հը: Մի­այն թե այդ տա­տա­նում­նե­րի մի­ջա­կայ­քը գնա­լով նվա­զում է, վերջ­նա­կան ո­րո­շում է պետք, ո­րը Նի­կոլն այդ­պես էլ չի գտնում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода