ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր է կնքել ոչ ի վնաս մարդու իրավունքների խնդիրների
ՄիջազգայինԵվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այս երեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր է կնքել էներգետիկ ճգնաժամի դժվարին պայմաններում գազի մատակարարումների ավելացման համար, բայց ոչ ի վնաս մարդու իրավունքների և ժողովրդավարության։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ էներգետիկայի այս համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության խնդիրների հետ կապված բոլոր հարցերի, որոնք դրսևորվել են այդ երկրում»,- ասել է նա՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին և վերջին սրացումները, հաղորդում է Msn.com-ը։
Նա նաև ասել է, որ Թուրքիան «պետք է և կարող է» կառուցողական դեր խաղալ երկու երկրների միջև երկխոսության առաջխաղացման գործում՝ կոչ անելով նրան իր ազդեցությունը գործադրել Կովկասում իրավիճակը խաղաղեցնելու համար։