Ազգային արխիվի տնօրենն ազատվել է աշխատանքից
ՀասարակությունՀՀ Արդարադատության նախարարի N 591-Ա հրամանով դադարեցվել են «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 21-ին տեղեկություն էր տարածվել, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Ազգային արխիվի նախկին աշխատակից, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանը 168.am-ին հայտնել էր, որ իր փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա գործ է հարուցվել երկու հոդվածով՝ վատնում և պաշտոնեական դիրքի չարաշահում:
https://168.am/2022/10/03/1775078.html