Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Բաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո) Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video) Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan Times Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան

«Հայ Ֆեստ»-ի հոբելյանական տորթը հայտնվեց Արթուր Ղուկասյանի դեմքին

Տեսանյութեր

Թե ինչպիսին էր լինելու «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային 20-ամյա փառատոնի հոբելյանական մեկնարկը, «Իրավունք TV»-ի տաղավարում փառատոնի հիմնադիր տնօրեն ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ իր գործընկերներն ու թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Իսկ անակնկալը ստացվեց, մինչ Արթուր Ղուկասյանը բեմահարթակից կազդարարեր «Հայ Ֆեստ»-ի 20-րդ մեկնարկի մասին՝ բեմում հայտնվեց հաղորդավարուհի ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ տոնական տորթով:

«Դե ես մտածեցի, քանի որ ծնունդ է, 20 ամյակ է, պետք է անպայման տորթով գամ, սկզբում որոշել էի, որ անպայման վրան մոմեր պետք է լինեն, հետո ավելի լավ մտահղացում ծագեց: Շնորհավորում եմ եւ հավատում, որ «Հայ Ֆեստ»-ի հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը», - ասաց Ութմազյանն ու հոբելյանական տորթը «գնդակոծեց» Արթուր Ղուկասյանի դեմքին:

Սա թերեւս փառատոնի մեկնարկի ամենաուրախ դրվագն էր, իսկ մինչ այդ Արթուր Ղուկասյանը բեմից իրեն հատուկ ոճով ներկայացրեց, թե ինչ էր կատարվում այս 20 տարիների ընթացքում փառատոնի շրջանակում՝ այն որակելով կատարյալ գժանոց, որը ժպիտներ էր պարգեւում հանդիսատեսին:

«Հիշում եմ, երբ մենք 15 տարեկան էինք, բեմից մոտավորապես 20 րոպե շնորհակալություն էի հայտնում: Ես հիմա չեմ հայտնի այդ շնորհակալությունները, բայց, իհարկե, չեմ կարող շնորհակալություն չասել մեր հիանալի եւ ֆանտաստիկ թիմին: Իհարկե, դժվար էր այս տարին, որովհետեւ պատրաստվել ենք «Հայ Ֆեստ»-ին՝  առանց մեր գեղարվեստական ղեկավարի…», -  ցավով նշեց Ա. Ղուկասյանը՝ այս տարիների համար շնորհակալություն հայտնելով նաեւ լուսահոգի տիկնոջը՝ Եվգենիա Պոդպոմոգովային:

Շարունակելով շնորհակալությունների շարքը՝ Ա. Ղուկասյանը հնչեցրեց Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի անունը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Խանդիկյանին եւ ամբողջ դրամատիկական թատրոնին, որովհետեւ իրենք մեզ հյուրընկալեցին եւ վստահեցին, նույնիսկ ֆինանսապես օգնեցին, որպեսզի հիմնենք կազմակերպություն, որն էլ իրականություն դարձրեց «Հայ Ֆեստ» -ը: Առաջին մեր գեղարվեստական ղեկավարը եղել է Արմեն Խանդիկյանը: Նա նստած ինձ ու մեր գլխավոր պրոդյուսեր Լյովա Աբրահամյանին ասում էր. «Երեխեք, լսեք, ձեզ կարող ա սկսեն ուտել, բայց՝ լավ, ուրեմն՝ այս տարի եկեք ես լինեմ գեղարվեստական ղեկավարը, իսկ հետո գտեք, թե ով է լինելու», - հիշեց փառատոնի տնօրենը:

Եվս մի շնորհակալություն Ա. Ղուկասյանն ուղղեց Կամերային թատրոնի երկար տարիների տնօրեն, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ով այժմ աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Մտածում էինք ինչ անուն դնել փառատոնին, որը լիներ հայկական, ցույց տար, որ բարձր արվեստ է ներկայացնում, իր մեջ փառատոնի գաղափարը կրեր: Այսպես մի 15 րոպե փորձում էի ձեւակերպել մտքերս ու Ռուբոն ասաց. «Արի, պարզապես, «Հայ Ֆեստ» լինի: Նա մտքերս իմի բերեց եւ անունը դրեց, որովհետեւ ինքը պոլիտեխնիկն է ավարտել, իսկ ես թատերականը», - կատակեց  Ղուկասյանը:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի տնօրենը մեծահոգաբար բեմահարթակից նախ շնորհավորեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որը եւս 20 տարեկան է եւ հաջողություն մաղթեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:

«Շնորհակալություն մեր լավ ընկերոջը՝ Հակոբ Ղազանչյանին, ով հիմնել է այս երկու փառատոնները եւ մեկն արդեն 20 տարեկան է, մյուսը՝ 16», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց Ղուկասյանը:

Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» ժամանակակից պարը: Բեմադրությունը հանդիսատեսին միապաղաղ աշխարհից տարավ դեպի փոքր, խեղդող տարածքներ, հասցրեց չեզոք վիճակներից մինչեւ ուժասպառության եւ անորոշության: Ճիշտ այնպիսին, ինչպիսի վիճակում այսօր ենք, թերեւս սրանով էր պայմանավորված, որ հանդիսատեսի կողմից Ջեկի Չանի ճկունությամբ ռումինացի դերասաններն արժանացան հայկական «բրավոների»:

Իհարկե, փառատոնի շրջանակում հայկական ներկայացումներն էլ են արդեն հասցրել զարմացնել արտասահմանյան հյուրերին: Կամերային թատրոնում «Հայ Ֆեստ»-ի շրջանակում ցուցադրվեց «Կեսարի խրախճանքը», որն իր համարձակությամբ եւ դերակատարների ճկունությամբ, ուղղակի, ապշեցրեց հայֆեստցիներին:

Իսկ Ազնավուրի հրապարակում կայացավ Արխանգելսկի Երիտասարդական թատրոնի «Դռներ» բացօթյա ներկայացումը: Զվարճալի, պարզ ներկայացում, որում խաղում են երեք դերասաններ: Այս ներկայացման վերաբերյալ եւս արձագանքները դրական են:

Հիշեցնենք, որ «Հայ Ֆեստ» փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը, իսկ թե որ երկրները, ինչ ներկայացումներով մեզ դեռ կզարմացնեն, կներկայացնենք առաջիկայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըՀնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода