Արցախյան պատերազմի դժվարություններով անցած, Հայրենիքը սիրող զինվորական․ ԶՈւ գնդապետը՝ Արցախի հերոսի մասին
Հասարակություն
Երբ համատարած կերպով ոչնչացվում են հասարակության բոլոր հոգևոր և պետականության հիմք հանդիսացող արժեքները, երբ մարսվում են Արցախի և Հայաստանի սահմանների օկուպացիան, Ազգային հերոսի կոչումը արժեզրկելը ի՞նչ մի դժվար գործ է, որ անեն և չմարսեն: Այս համատեքստում <<Իրավունքը>> շարունակելու է ներկայացնել մերօրյա հերոսներին, նրանց մարտական ուղղին ու նրանց, որպես զինվորականի հակիրճ, առանց պաթետիկ զեղումների գնահատականը՝ նրանց մարտական ընկերների շուրթերով։
Վերը նշվածի համատեքստում ԱՀ ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը հետեւյալ գնահատականն է տվել Արցախի հերոս Կարեն Ջալավյանի զինվորական կերպարին․ «Ճանաչում եմ որպես Արցախյան պատերազմի դժվարություններով անցած, սեփական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարող և, որ ամենակարևորն է՝ Հայրենիքը սիրող զինվորականի...» :
Մենք շարունակելու ենք ներկայացնել մերօրյա հերոսների, ովքեր իրենց օրինակելի ընտանիքներով, արժանի զավակ լինելով ու արժանի հայրենասեր սպայի իդեալական օրինակ են մատաղ սերնդի համար։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ